Ջինիշյան հիշատակի հիմնադրամի և Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի համագործակցության վերջին փուլ

Ջինիշյանի հիշատակի հիմնադրամը և Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը «ԵՄ-ն հանուն երիտասարդության․ բանիմաց և ակտիվ երիտասարդներ հանուն ժողովրդավար Հայաստանի՝ այսօր և վաղը» ծրագրի շրջանակում իրենց համագործակցությունը սկսել են 2021-թ մայիսից։ Ըստ ծրագրի մենք կրթահամալիրում այս ծրագրով աշխատելու էիք 2 տարի։ 2023 թվականի փետրվարին ավարտվում է մեր համագործակցությունը։ Մենք այս ամբողջ ընթացքում կազմակերպել ենք մի քանի տասնյակ ուսումնական բանավեճեր։ Դրանց մասին տես

Վերջին փուլում մենք հանդես ենք գալու երկու ուղղություններով․

  • Հանրապետական բանավեճ
  • «Կողմնացույց» ծրագիր

Հանրապետական բանավեճ

Ուսումնական բանավեճերը կազմակերպվել են մի քանի փուլորով՝

Մեր կրթահամալիրը հաղթահարել է բոլոր փուլերը։ Հանրապետական փուլին մասնակցում են ՀՀ բանավեճի ակումբների շրջանում լավագույն արդյունք գրանցած սովորողները։ Մեր կրթահամալիրը այս տարի լավագույն 10-ի մեջ էր, որը մեզ հնարավորություն տվեց կրթահամալիրը ներկայացնել երկու սովորողներով՝ Լիա Հարությունյան 12-րդ դասարան և Ամալյա Զաքարյան 11-րդ դասարան։ Սովորողները կցված են «Երևան 1» հավաքական թիմին, որի շրջանակում մեկ ամիս պատրաստվում են եզրափակիչ մրցույթին։

Հանրապետական բանավեճը կանցկացվի

Փետրվարի 4-6-ին, Ամերիկյան համալսարանում, ժամը 10։00-17։00

Մասնակիցներ

  • Լիա Հարությունյան 12-րդ դասարան
  • Ամալյա Զաքարյան 11-րդ դասարան
  • Սամվել Թամազյան

«Կողմնացույց»-«Compass» ծրագիր

«Կողմնացույց» ծրագիրը համագործակցության երկրորդ փուլն է։ Ծրագիրը իրենից ենթադրում է «Մարդու իրավունքների կրթության» դպրոցներում ներդրման միջոցով (որը մենք հաջող ձևով ներդրեցինք ձմեռային ճամբարի ծրագրի շրջանակում) դուրս հանել սովորողների հիմնարար իրավունքների վերաբերող խնդիրներ և առանց գումարի փորձել լուծել այն։ Մենք մեր կրթահամալիրյան փորձով էլ․ մատենավարության միջոցով առաջարկելու ենք լուծել` սովորողների անվտանգության և կրթության անվտանգության խնդիրները։ նախագիծը տես․։
Նախագիծը մրցութային է, լավագույն առաջարկները կֆինանսավորվեն «Վորդ Վիժն» Հայաստանի և «Եվրոմիության» կողմից։ Մեր փորձը կներկայացվի հետևալ ձևով․․․

Մեր փորձը ներկայացվելու է

Փետրվարի 6-ին, ժամը 10։00, «Անի պլազա» հյուրանոցում

Մասնակիցներ՝

Оставьте комментарий