Հետազոտական աշխատանք

Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

Հետազոտական աշխատանք

«Ազատ խոսքի ակումբը՝ սովորողների նախասիրությունների բաց հարթակ»

Դասավանդող՝ Սամվել Թամազյան

Ղեկավար՝ Մարգարիտ Սարգսյան

                                                      Երևան 2022

Բովանդակություն

Ներածություն

Գլուխ Առաջին

  • Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում կազմակերպվող ակումբների գործունեությունները
  • Ակումբի սահմանումը
  • Ակումբների կազմակերպման կարգը
  • Կրթահամալիրային ակումբեր

Գլուխ Երկրորդ

  • Ազատ խոսքի ակումբ
  • Ազատ խոսքի ակումբի մասին
  • Ազատ խոսքի ակումբի նպատակները և խնդիրները
  • Ազատ խոսքի ակումբի գործունեությունը և վերջնարդյունքները

Վերջաբան

Ներածություն

              «Ազատ խոսքի ակումբը՝ սովորողների նախասիրությունների բաց հարթակ» հետազոտական աշխատանքը բաղկացած է հետևյալ բաժիններին․ ներածություն, երկու գլուխ և վերջաբան։ Վերջում կարող եք գտնել օգտագործված նյութերի հղումները»
Առաջին գլխում մենք փորձել ենք հասկանալ թե ինչ է նշանակում «ակումբ» բառը, ինչ դրսևորումներով է հանդես գալիս և ինչպիսի ակումբներ կան աշխարհում, ինչ ուղղություններ են ունեն դրանք և մեր Ազատ խոսքի ակումբը դրանց, որ շարքին է դասվում։
Այնհուտեև մենք ներկայացրել ենք Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում գործող ակումբների կազմակերպման կարգը։ Առաջին գլխում ներկայացված են նաև Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում գործող ակումբների ամփոփ նկարագրությունը և գործունեության ոլորտները։     
Երկրորդ գլխում կարող եք գտնել Ազատ խոսքի ակումբի ստեղծման անհրաժեշտության և գործընթացների մասին։ Հաջորդ մասում խոսվում է ակումբի նպատակների և խնդիրների մասին և թե ինչու են դրանք այդպես սահմանվել։ Ստեղծման ավարտից հետո դուք կհանդիպեք Ազատ խոսքի ակումբի գործունեության մասին և այն վերջնարդյունքների մասին, որոնք մենք ներկայացրել ենք հաշվետվությունների միջոցով։ Վերջում կգտնեք վերջաբանը, որտեղ ներկայացվում է ակումբի ստեղծման գաղափարի ծնունդից մինչև ավարտ մեր ճանապարհի ձեռքբերումների վերլուծման մասին և թե ինչպես մի ակումբ կարող է դառնալ սովորողների հետաքրքրությունների բաց հարթակ։
Նյութը կավարտվի հղումների փնջով, որտեղ շատ քիչ են օգտագործված գրականություն օբեկտիվ պատճառով՝ մեր խնդրո առարկա թեմայի մասին բացակայության պատճառով։ Դուք այստեղ կտեսնեք մեծ քանակությամբ կրթամալիրային կայքերի, ուսուցիչների բլոգների հղումներ, որոնցից օգտվելով էր միայն հնարավոր կառուցել նյութը։         
 Այստեղ մեծամասամբ օգտագործվել է Ազատ խոսքի ակումբի բլոգը (azatxosqiakumb.wordpress.com) քանի որ այս բլոգը համարվում է ակումբի արխիվը։ Այս բլոգից վերցված նյութը ամբողջությամբ պատկանում են այս աշխատանքի հեղինակին։

Գլուխ I

        Փորձենք սահմանել թե ինչ է ակումբը․ Ակումբային կառույցներ (անգլ՝ clob կամ club, .գերմ․՝ club), կրթամշակութային կառույցներ տարբեր երկրներում։ Ծառայում են բնակչության գաղափարական-քաղաքական դաստիարակությանը և ընդհանուր կրթական մակարդակի բարձրացմանը։

Ակումբները ըստ գործունեության բաժանվում են տարբեր տեսակների․ Ակումբային կառույցներ են կուլտուրայի պալատներն ու տները, ձեռնարկությունների, գիտական և ստեղծագործական միավորումների, սպորտային և այլ կազմակերպությունների ակումբները, ընթերցարաններն են։ Ակումբային հիմնարկներում կազմակերպում են կինոֆիլմերի ցուցադրում, երեկույթներ, համերգներ, մրցույթներ, դասախոսություններ՝ քաղաքացիական, բնագիտական, տեխնիկական, գրական և այլ թեմաներով։ Ակումբի անդամ կարող են դառնալ բոլորը և անդամ դառնալու գործընթացը անվճար է։ Կան ակումբներ, որոնց անդամ դառնալու համար պետք է պատկանել, որոշակի հասարակական և սոցիալական խմբի։ Այդ ակումբները համարվում են փակ, որոնց կարելի է անդամակցել կամ պետության կամ հատուկ մարդականց երաշխավորմամբ։

Ըստ բովանդակության ակումբները բաժանվում են․

  • Սպորտային
  • Մեքենասերների
  • Կրթամշակութային
  • Հանգստի ակումբներ
  • Գիշերային
  • Հոբբիների
  • Սոցիալական
  • Քաղաքական
  • Գործնական 
  • Ֆան-ակումբներ

Ակումբ գաղափարը, որոշ իմաստով ձևափոխվել է 21-րդ դարում, ասեցացվելով ժամանցի վայրի, շահույթ հետապնդող կառույցների և այլն։

Բոլոր թվարկված տեսակներում և դրսևորումներում առկա է մի քանի ընդհանուր նմանություններ․

  • Ակումբը հասարակական որևէ խումբ է
  • Ակումբն ունի սեփական կառույցը, հավաքատեղին կամ համախմբող վայր
  • Ակումբում համախմբվում են նույն հետաքրքրություններ ունեցող հասարակական խմբի անդամներ
  • Ակումբի անդամներն ունեն պատկանելելության զգացողություն
  • Ակումբներն ունեն հստակ ուղղություններ և տեսակներ
  • Ակումբի անդամները իրականացնում են որևէ նպատակային գործունեություն

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում գործում են ուսումնական ակումբներ, որոնց շարքում է նաև «Ազատ խոսքի» ակումբը։ Կրթահամալիրային ակումբների գործունեությանը միտված է զարգացնելու սովորողների նախասիրությունները և զարգացնելու ազատ ստեղծագործ միջավայր։          
Կրթահամալիրում գործող ակումբները գործում են հստակ սահմանված կարգով։ Սովորողի նախասիրությունների զարգացման պատանեկան ակումբը (այսուհետ՝ ակումբ) նպատակ ունի զարգացնելու և գործունեության միջոցով բավարարելու սովորողի նախասիրությունները, նպաստելու հետագա մասնագիտության ընտրությանը, օգնելու հիմնական դպրոցի շրջանավարտին ընտրություն կատարելու, ապահովելու սոցիալական շփում հասակակիցների հետ:  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կազմում գործող ակումբները` որպես ուսուցման կազմակերպման խմբեր, նախատեսված են կրթահամալիրի կանոնադրությամբ, հեղինակային կրթական ծրագրերի ուսումնական պլաններով: 

Ակումբների ղեկավարները կազմում են ակումբների խորհուրդը, որը ակումբների ստեղծագործական հավաքներ և համատեղ նախագծեր, ակումբների զարգացման ծրագրեր է մշակում, համակարգում ակումբների աշխատանքը, քննարկում ընթացիկ խնդիրները: Ակումբների խորհուրդը քննարկումները կազմակերպում է mskh.am սոցիալական ցանցում, խորհրդի նիստում:

Ակումբի հիմնական կազմը կրթահամալիրի ավագ, միջին դպրոցների սովորողները, կրթահամալիրի դասավանդողներն են: Ակումբային աշխատանքը գրանցվում է նրանց անհատական ուսումնական պլանում:

Կրթահամալիրի ակումբները բաց են ՀՀ բոլոր դպրոցների և սովորողների համար: Երևանի և Հայաստանի մարզերի դպրոցների սովորողների համար պարբերաբար կազմակերպվում են շաբաթօրյա պարապմունքներ, նրանք, ինչպես նաև արտերկրի սովորողները ակումբային աշխատանքներին կարող են մասնակցել առցանց: Կրթահամալիրում ակումբային պարապմունքի մասնակցելու համար նրանք գիշերակացի համար կարող են օգտվել կրթական փոխանակումների կենտրոնի կացարանից։ 

Ակումբի աշխատակարգը, դրանում փոփոխությունները, գործունեության ծրագիրը և ժամանակացույցը հաստատում է կրթահամալիրի տնօրենը: Ակումբն ունի իր բլոգը:

Ակումբը իր ոլորտում լուսավորչական աշխատանքի, ստուգատեսի, առաջնության կազմակերպիչ է:

Ակումբի գործունեությունը կազմակերպվում է որպես ակումբային պարապմունք, որը ուսումնական ստեղծագործական-հետազոտական խմբային աշխատանք է, ուսումնական նախագծերի մշակում և իրականացում: Այն կրթահամալիրում սահմանված կարգով էլեկտրոնային գրանցում է ստանում, լուսաբանվում ակումբի բլոգում, mskh.am-ում,  mskh.am-ի էլեկտրոնային ամսագրերում, այլ ԶԼՄ-ներում:

Ակումբում սովորողների սահմանված թիվը գերազանցելու դեպքում ձևավորվում է նոր ակումբ, որը կարող է գործունեության նոր ծրագիր ներկայացնել:

Ակումբը ամառային արձակուրդին կազմակերպում է արշավախմբային-դաշտային 5-10-օրյա հավաք։           
Ակումբի գործունեության հաշվետվության ձև են ստուգատեսները, առաջնությունները, ցուցադրությունները, ճամփորդությունները, ֆիլմերը: Ակումբի գործունեության ցուցանիշներն են.

  • Ակումբային պարապմունքների թիվ և դրանց սովորողների մասնակցություն (ցուցակ, հաճախումների գրանցման մատյանի հղումը) 
  • Ակումբի մասնակիցների թիվը ըստ հաստատություններ (կրթահամալիրի դպրոցներ, քաղաքի դպրոց, քաղաքամերձ բնակավայրի … դպրոց)
  • Իրականացված-ավարտված նախագծերը (հղումներ)
  • Իրականացված շարունակելի նախագծեր
  • Առցանց, հեռավար պարապմունքներ (հղումներ)
  • Ստեղծված ուսումնական նյութեր (հղումներ)
  • Համագործակցություն այլ ակումբների հետ
  • Համագործակցություն ոլորտի կազմակերպությունների, մասնագետների հետ

2022-23 թթ․ կրթահամալիրում գործում են մի շարք ստեղծագործական խմբեր և ակումբներ

  • Հարություն Թոփիկյանի սեբաստացիներ ուսուցչական երգչախումբ
  • «Սեբաստացիներ» պատանեկան երգչախումբ
  • «Սեբաստացիներ» մանկական երգչախումբ
  • «Սեբաստացիներ» վոկալ համույթ
  • «Ակներ» ազգային երգ ու պարի համույթ
  • Ֆոլկ բենդ
  • «Նռանե» պարային համույթ
  • Պարատուն
  •  Մանկավարժական ակումբ
  • Գրական ակումբ
  • Քանդակի մանկավարժական ակումբ՝
  •  Ֆիլմադարան ակումբ
  • Դասավանդողների մարզական ակումբներ
  • Սովորողների մարզական ակումբներ

Մանկավարժական ակումբի մասին․   
Մանկավարժական ակումբը մանկավարժական գործունեությամբ զբաղվող, կրթական հարցերով  հետաքրքրված մարդկանց հավաքանի է, որը քննարկում է տարբեր մանկավարժական հարցեր, խնդիրներ, առաջարկում լուծումներ, ձեռքբերումների փոխանցման ճանապարհով նպաստում ակումբի մյուս անդամների զարգացմանը։  Ակումբը բաց է մանկավարժությամբ հետաքրքրված յուրաքանչյուրի համար։

Գրական ակումբի մասին․

Գրական ակումբը տարատարիք մարդկանց խումբ է, ով սիրում է ընթերցել, քննարկել իր ընթերցածը, լսել այլոց կարծիքները տվյալ ստեղծագործության մասին, բանավիճել, լինել համարձակ իր կարծիքներում, փորձել դուրս գալ մտավոր կաղապարներից, ազատ, անկաշկանդ շարադրել իր մտքերը: Մարդիկ են, ովքեր ցանկանում են լինել միասին՝ հեծանվի վրա, լողավազանում, մի խոսքով՝ ապրել և խոսել  գրականությունից:

Գրական ակումբը ենթադրում է քննարկումներ, բանավեճեր, սիրած հեղինակների, ստեղծագործությունների ներկայացումներ, հանդիպում ժամանակակից գրականության ներկայացուցիչների հետ, ինչպես նաև բացօթյա քննարկումներ կազմակերպելու նպատակով հեծանվաերթեր, ճամփորդություններ, արշավներ և այլն:

Գրական ակումբի անդամ կարող է դառնալ ինչպես կրթահամալիրում սովորող, աշխատող, այնպես էլ կրթահամալիրի սահմաններից դուրս գտնվող այն ընթերցասեր անձը, ով առկա կամ հեռակա մասնակցում է ակումբի աշխատանքներին, քննարկումներին, բանավեճերին  հանդես է գալիս ամենատարբեր նախաձեռնություններով, առաջարկություններով, առաջարկում է նախագծեր և իրականացնում է դրանք, իր գրառումներն անում է ակումբի բլոգումև ֆեյսբուքյան տարածքում:

Ֆիլմադարան ակումբի մասին

Ֆիլմադարան ակումբը տարատարիք սովորողների,ուսուցիչների խումբ է, ովքեր սիրում են ֆիլմեր դիտել,քննարկել,վերլուծել, լսել այլ դիտորդների կարծիքները քննարկվող ֆիլմի, դերասանական կազմի,սցենարի վերաբերյալ։ Ինչո՞ւ չէ,նաև բանավիճել, համարձակ լինել կարծիք արտահայտելու, փորձել դուրս գալ մտավոր սահմանից, ազատ, անկաշկանդ կարողանալ շարադրել մտքերը:

Ակումբը կիրականացնի քննարկումներ, բանավեճեր սիրած ֆիլմերի, ռեժիսորների քննարկում-դիտումներ, հանդիպում փառատոններում, ճամփորդություններ և այլն: Այստեղ դուք կգտնեք վաղուց մոռացված, հետաքրքիր,տարբեր ժանրերի ֆիլմեր,մուլտֆիլմեր։

Մարզական ակումբների մասին

Կրթահամալիրում գործում են հետևյալ մարզական ակումբները, որոնց նպատակն է՝ Ապահովվել մանկավարժական աշխատողների ֆիզիկական ակտիվությունը, առողջության պահպանումը և հնարավորություն տալ զարգացնել ֆիզիկական կարողություններն ու հմտությունները:     
Վոլեյբոլի ակումբ, Բասկետբոլի ակումբ, Հրաձգության ակումբ, Նետաձգության ակումբ, Սուսերամարտի ակումբ, Մարմնամարզության ակումբ, Սեղանի թենիսի ակումբ , Ձյուդոյի ակումբ, Ֆուտբոլի ակումբ, Հեծանվավարության ակումբ

Այս ակումբներից բացի,տարբեր ժամանակահատվածներում կրթահամալիրում գործել են այլ ակումբներ, որոնք կամ հիմա շարունակում են գործել, կամ դադարեցրել են իրենց գործունեությունը։

Գլուխ II

       Ազատ խոսքի ակումբը ստեղծվել է տարատարիք մասնակիցների (սովորողներ, ուսուցիչներ և այլն) համար։ Այն ներկայացնում է․

Ակումբի գործունեությունը սկսվելու էր․

  • բանավեճի համար արդիական թեմաների, դրանց վերաբերյալ նյութերի և փաստերի որոնումով
  • Թեմաների կազմում և տեղեկությունների հավաքագրում
  • ընթերցված նյութի քննարկում և  այլոց կարծիքների հետ ծանոթացում։

Մենք վստահ էինք, որ ստացված գիտելիքները կօգնեին

  • համարձակ լինել կարծիքներում
  •  փորձել դուրս գալ մտավոր կաղապարներից, ազատ, անկաշկանդ շարադրել մտքերը
  • Կարողանալ  ընդունել դիմացինի կարծիքը և բանավեճը թողնել ակումբում։

Ակումբը պետք է ապահովեր քննարկումներ, բանավեճեր, պարապունքներ, ազատ լսումներ, հանդիպում ժամանակակից հասարակական գործիչների, մշակույթի և գրականության ներկայացուցիչների և այլ հետաքրքիր անձանց հետ: Բացօթյա քննարկումներ կազմակերպելու նպատակով՝ ճամփորդություններ, արշավներ և այլն:

Ակումբի ստեղծման անհրաժեշտությունը առաջացավ, երբ մի շարք սովորողներ ուսումնական դասապրոցեսի ընթացքում մեծ հետաքրքրություն էին ներկայացնում ոչ ծրագրային թեմաների շուրջ, որոնք շատ հաճախ դուրս էին ուսումնական ծրագրից կամ ախատում էին չխոսում դրանց մասին առհասարակ։ Մենք սկսեցինք այս թեմաների քննարկումները։ Այս թեմաների մասին զրույցները բավականին մեծ ժամանակահատված էր զբաղեցնում, հաճախ առաջացնելով վեճեր և թեժ քննարկումներ։ Մենք նաև նկատեցինք, որ շատ սովորողներ հետաքրքրություն են ներկայացնում ճարտասանության նկատմամբ։ Կրթահամալիրում այս հետաքրքրություններով սովորողներին կարող էր համախմբել նոր ակումբի ստեղծումը։ Մենք նաև գտանք այն գործիքները, որոնց միջոցով սովորողները կարող էին իրենց դրևորել․ դրանք էին՝ քննարկումները և բանավեճերը։ Խնդիր կար նաև համախմբել նույն հետաքրքրություններ ունեցող սովորողներին կրթահամալիրի Միջին, Ավագ դպրոցներին և Քոլեջից։ Հնարավորության դեպքում ներառելով այլ ուսումնական հաստատությունների սովորողներին ևս։ Այս ձևով սահմանեցինք ակումբի անդամակցության կարգը․       
Ակումբի անդամ կարող են անդամ դառնալ ինչպես կրթահամալիրում սովորող, աշխատող, այնպես էլ կրթահամալիրի սահմաններից դուրս գտնվող այն հետաքրքրասեր անձինք, ովքեր առկա կամ հեռակա մասնակցում են ակումբի աշխատանքներին, քննարկումներին, բանավեճերին  հանդես են գալիս ամենատարբեր նախաձեռնություններով, առաջարկություններով, առաջարկում են նախագծեր և իրականացնում են դրանք, իրենց գրառումներն են անում ակումբի բլոգում:

Ակումբի գործունեության ծրագրում գործունեության նպատակներում մենք սահմանեցինք

Հնարավորություն ստեղծել համաշխարհային և ներազգային կարևորություն ներկայացնող թեմաների քննարկման համար։

  • հաղորդակցվելու համամարդկային արժեքների հետ՝ առարկայացնելով և անձնական խոհի միջոցով խորացնելով սեփական աշխարհընկալումն ու լայնացնելով աշխարհայացքը
  • բանավեճի մշակույթը արմատավորել մասնակիցների մեջ
  • հռետորական հմտությունների ձեռքբերում
  • զարգացնել ինքնուրույն մտածողություն, տեսակետները անկաշկանդ արտահայտելու կարողություն
  • Արդի հասարակական գործիչների, մշակույթի, գիտության ներկայացուցիչների հետ հանդիպումների կազմակերպում։

Սահմանվեց նաև ակումբի խնդիրները

Բանավիճելու ցանկությունը դարձնել ներքին պահանջմունք

  • Ստեղծել, աջակցել հետաքրքրասեր անձանց, ներառել խմբում։
  • Ընտրել առավել վիճահարույց և քննարկման առարկա հանդիսացող հասարակական, գրական, գիտական և մշակութային թեմաներ։
  • Ընտրել այնպիսի թեմաներ, որոնք հասանելի կլինեն ակումբի մասնակցի համար և կբավարարեն հոգևոր պահանջները։
  • Բանավեճի արդյունքում միասնական ընդունելի կարծիքների և դրույթների առարկայական իրագործման ճանապարհներ ստեղծել։
  • Հասկանալի դարձնել խնդրո առարկա թեմայի բովանդակությունը, ընդհանուր խորությունը և լուծման, կամ կոմպրոմիսային ուղիները։
  • Որպես թեմայի ուսումնասիրության նյութ օգտագործել նաև համացանցային ռեսուրսները։

Մենք նաև, որոշեցինք այս ամենը կազմակերպումը

  • Շաբաթական մեկ օր ակումբի անդամների հետ սեմինար-պարապմունքներ անցկացնել ուսումնական բանավեճի կարևորագույն տարրերի մասին: Ուսումնասիրել ուսումնական բանավեճի տարբեր մեթոդներ և ձևեր, դարձնել դրանք կիրառելի։ Նաև առցանց հանդիպումներ կկզմակերպվեն այն մասնակիցների համար, ովքեր ընտրել են ուսուցման ինքնակրթության ձևը։
  • Ակումբի անդամների համար կազմակերպել հռետորական արվեստի ուսումնական բանավեճի մաս կազմող պարապմունքներ։
  • Ակումբի անդամների հետ հանդիպումների ընթացքում, քննարկումների արդյունքում ընտրել բանավեճի նյութ հանդիսացող որևէ թեմա, ձևակերպել դեմ և կողմ տեսակետների ասելիքները և ասելիքները
  • Մինչ բուն բանավեճը, որոշակի ժամանակահատվածում հնարավորություն տալ կողմերին պատրաստվելու բանավեճին։
  • Բուն բանավեճի օրը վիճակահանությամբ մասնակիցներին բաժանել երկու խմբի` դեմ և կողմ թևերի։
  • Բանավեճը կազմակերպել կոնկերտ ֆորմատով՝ կանոնադրության համաձայն։
  • Մրցավարների կազմը ստեղծել բանավեճի օրվանից մեկ շաբաթ առաջ։ Մրցավարների 4 հոգանոց կազմի միջոցով որոշել կողմերից (թիմերից), որևէ մեկի գերազանցությունը բանավեճի ընթացքում և որոշել հաղթող կողմին։
  • Բանավեճին հաջորդող պարապմունքների ժամանակ քննարկել արդյունքները, հետագա անելիքները։

Արդյունքում ինչ պետք է տար Ազատ խոսքի ակումբը սովորողին․

  • Բանավեճը կսովորեցնի սովորողներին միևնույն հարցի շուրջ ունենալ երկկողմանի տեսակետներ, մտածողության և դատողությունների առումով կդարձնի առավել ճկուն:
  • Սովորողը ավելի խորը և բովանդակային կարող է վերլուծել յուրաքանչյուր խնդիր/թեմա: Կկարողանա ոչ միայն այդ խնդրի շուրջ ունենալ սեփական տեսակետը, ալյև լսել դիմացինին։
  • Բանավեճը կսովորեցնի խնդիրները լուծել թիմային աշխատանքի միջոցով։
  • Կսովորեցնի՝ ինչպես հաղթել բանավեճում և ընդունել պարտությունը՝ ապագայում հաղթանակ դարձնելով։

Ինչ պետք է ստանային մենք․

  • Կլոր սեղան-հաշվետվություններ, ամսեկան արդյունքներ:
  • Քաղաքացիական հասարակության ձևավորման համար կարևորագույն քայլեր:
  • Ակումբի բլոգ, գործունեության հանրայնացում և տարածում:
  • Ներդպրոցական և արտադպրոցական մրցույթներ:
  • Բաց հարթակ՝ քննարկումների և բանավեճերի համար։

Մեր համար գործունեության շատ մեծ դաշտ բացվեց մեր սկսվեց երբ 2021 մայիսի 4-ից սսկսցվեց համագործակցությունը Ջինիշյան հիշատակի հիմնադրամի հետ։
Ջինիշյան հիշատակի հիմնադրամը (ՋՀՀ մասին) իրականացնում էր «Բանիմաց և ակտիվ երիտասարդներ հանուն ժողովրդավար Հայաստանի՝ այսօր և վաղը» ծրագիրը։ Ծրագրի շրջանակում հիմնադրամի կողմից մասնակցության հրավեր է եղավ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրին, որը սիրով ընդունվեց մեր կողմից։ Ծրագրի շրջանակում ՀՀ տարբեր մարզերում ստեղծվում էին բանավեճի ակումբներ, իսկ Ջինիշյան հիմնադրամը ստեղծում էր դրանց միչև կապը և ապահովում ակումբերի գործունեությունը։

Ներկայացնում ենք «Բանիմաց և ակտիվ երիտասարդներ հանուն ժողովրդավար Հայաստանի՝ այսօր և վաղը» ծրագրի առանձնահատկությունները․

Շահառուների նկարագրությունը  Առաջարկվող գործողության առաջին թիրախային խումբը 3760 երիտասարդ է (13-17 տարեկան) դպրոցներում. Գործողության երկրորդ թիրախային խումբը բաղկացած է 18-ից 29 տարեկան 160 երիտասարդներից:

Ծրագրի իրականացման վայրը Հայաստանի մարզերը․ Երևան, Շիրակ, Լոռի, Գեղարքունիք, Արագածոտն (70 դպրոցներ)

Ծրագրի նպատակը երիտասարդներին հնարավորություն ընձեռել ներգրավվել հանրային երկխոսության մեջ, որի նպատակն է թիրախավորված համայնքների երիտասարդությանը (13-29 տարեկան)  դառնալ հասարակական ակտիվություն ունեցող քաղաքացիներ և ակտիվորեն ներգրավվել հասարակական գործերում `քաղաքականություն մշակողների հետ երկխոսության միջոցով և երիտասարդության հետ կապված քաղաքականության քարոզչությամբ: 

Ծրագրի խնդիրները.

  • բարելավել երիտասարդության ազգային քաղաքականությունը վերջիններիս հզորացման և որոշումների կայացման գործընթացներում նրանց ներգրավվման, ինչպես նաև պետական մարմինների հետ հանրային երկխոսության միջոցով
  • խրախուսել երիտասարդական ՔՀԿ-ներին ՝ լինել ակտիվ քաղաքացիներ և ներգրավված լինել իրենց համայնքներում իրականացվող գործընթացներում

Մենք այս համագործակցության արդյունքում ձեռք բերեցինք մեծ քանակությամբ գործընկեր ակումբներ։

Ամփոփ կներկայացնենք ակումբի գործունեության ընթացքում իրականացված նախագծերը․

2020 թ դեկտեմբեր՝

«Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն․ քննարկում Արատեսում ․ ամփոփում»

«Ազատ խոսքի ակումբի մասնակիցների վերլուծությունները Ժիրայր Լիպարիտյանի հոդվածների շուրջ»

«Ֆեյբուքը, որպես քաղաքական հարթակ․ քննարկում»․ ամփոփում

2021 թ հունվար

«Քաղաքական սերունդ»․ ամփոփում

«Բանավեճային կամուրջ․ սովորող-սովորեցնող»․

«Հայ-ադրբեջանական համակեցություն»․ ամփոփում

2021 թ փետրվար

«Հռետորություն դասընթացներ՝ Աշոտ Տիգրանյանի կողմից» ամփոփում

«Դպրոցական խտրականություն․ ֆիլմի դիտում-քննարկում»

2021 թ մարտ

«Խտրականությունը տիկնիկների միջոցով»

«Երկկողմանի հայացք» ․

Ուսումնական տարվա ամփոփում

2021թ սեպտեմբեր

«Համակարգչային խաղերը բացասաբար են անդրադառնում դեռահասների վրա․ բանավեճ»․ ամփոփում

2021թ հոկտեմբեր

«Ահաբեկիչների հետ չպետք է բանակցել․ բանավեճ 115 Ավագ դպրոցի սովորողների հետ»․ ամփոփում

2021թ նոյեմբեր

«Հկ-ները չպետք է ֆինանսավորվեն դրսից․ բանավեճ Երիցյան վարժարանի սովորողների հետ» ամփոփում

2021թ դեկտեմբեր

«Դպրոց հաճախելը չպետք լինի պարտադիր․ բանավեճ Երևանի թիվ 148 Ավագ դպրոցի սովորողների հետ» ․ ամփոփում

2022թ․ հոկտեմբեր ուսումնական բանավեճ Ֆիզմաթ վարժարանի սովորողների հետ

Մի քանի լուսանկար…

https://azatxosqiakumb.files.wordpress.com/2020/12/128588781_422560738902947_5974733822432462551_n.jpg?w=1024
https://azatxosqiakumb.files.wordpress.com/2021/12/img_20211213_170645558.jpg?w=1024
https://samvelhistorycom.files.wordpress.com/2022/10/processed-9e190702-59e0-45b4-8180-caecdebd87f0_x9cqo1gf.jpeg?w=1024
https://azatxosqiakumb.files.wordpress.com/2021/09/processed-6e87d4a3-2c38-440f-bf7c-7455c35a9ce0_aq55paly.jpeg?w=1024

Վերջաբան

Մենք այս աշխատանքում ներկայացրեցինք «ակումբ» բառի բացատրությունից մինչև Ազատ խոսքի ակումբի վերջնարդյունքը։ Այս ճանապարհին հստակ երևաց, որ ակումբը այն խնդիրները և նպատակները, որոնք դրել էր իր առջև ինչպիսի հետևողականությամբ էր իրականացնում։ Ակումբի գործունեության պատմության մեջ վճռկան դրական նշանակություն ունեցավ համագործակցությունը «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի հետ, որով նոր էջ բացվեց համագործակցությունների և գործընկեր դպրոցներ ձեռք բերելու գործում։ 
Ազատ խոսքի ակումբը իր գործունեության ընթացքում կազմակերպել է տասնյակ սովորողների համար դասընթացներ՝ հռետորությունից, բանավեճային հմտություններից, ժեստերի արվեստից։ Կազմակերպել է տասնյակ քննարկումներ հասարակական-քաղաքական ամենատարբեր թեմաների շուրջ։ Իրականացնել ներդպրոցական և միջդպրոցական բազմաթիվ ուսումնական բանավեճեր։ Կազմակերպել մի քանի ուսումնական ճամփորդություններ և հանդիպումներ տարբեր կարևորություն ներկայացնող հասարակական, քաղաքական գործիչների հետ։ Վերլուծել և հրապարակայնացնել մի շարք քաղաքական հոդվածներ։ Ապահովել մի շարք սովորողների համար ազատ խոսքի հարթակ՝ ինքնդրսևորման և ինքնաարտահայտման համար։  
Ներկա պահին Ազատ խոսքի ակումբը ժամանակավորապես դադարեցրել է իր գործունեությունը, սակայն վտահաբար կարելի է ասել, որ այն իր երկամյա գործունեության ընթացքում իրականացրել է իր առջև դրված նապատակները, միավորելով նույն հետաքրքրություն ունեցող սովորողներին և դարձել նույն նախասիրությունները ունեցող սովորողների բաց հարթակ։ Համարում ենք, որ Ազատ խոսքի ակումբի օրինակը լավն է և այս ձևը կարելի է կիրառել նաև ՀՀ այլ դպրոցներում և ուսումնական հաստատություններում։

Հղումներ

Оставьте комментарий