Պատմության 12-րդ դասարանի ծրագիր

Բացատրագիր Հայոց պատմություն» առարկայի միջնակարգ հանրակրթության դպրոցի 12-րդ դասարանի ծրագիրը կազմվել է հիմք ընդունելով ՀՀ «Կրթության մասին» օրենքը , «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքը, հանրակրթության պետական կրթակարգը, միջնակարգ կրթության պետական չափորոշիչը, ՀՀ կառավարության 2008թ հաստատաված ավագ դպրոցի համակարգի ստեղծման ռազմավարական ծրագիրը և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվող ՀՀ ԿԳՆ փորձարարական և այլընտրանքային հեղինակային ծրագիրը: Պատմություն առարկայի ավագ…

12-րդ դասարան, պատմության ընտրությամբ դասընթաց

Շաբաթական 4 ժամ Նպատակ և խնդիրներ՝Պատմության խորացված դասընթացի ծրագիրն իրականացվում է  Ավագ դպրոցում,  որպես  լրացում  հիմնական կրթության:  Ծրագիրն ուղղված է այն սովորողներին, ովքեր ցանկանում են ավելի համակողմանի  և  խորքային գիտելիքներ ձեռք բերել Պատմություն առարկայից, միտված են իրենց մասնագիտական կողմնորոշումը զարգացնելու այդ ուղղությամբ: Լուծվող հիմնական խնդիրներն են՝-Համակողմանի և խորքային գիտելիքների ձեռք բերում-Օժանդակ պատմական գրականության ուսումնասիրություն-Ինքնուրույն հետազոտական աշխատանքների ներկայացում-Նախագծային աշխատանքների կազմակերպում և իրականացում-Պատմական ֆիլմերի դիտում-վերլուծություն-Այցելություն բուհական հաստատություններ-Այցելություն Հայաստանի Պատմության…