Ուսումնական բանավեճի ամփոփում

2022-23 ուսումնական տարում սա մեր թվով երկրորդ ուսումնական բանավեճն էր, առաջին բանավեճը տեղի ունեցավ հոկտեմբերի 10-ին Ֆիզմաթ վարժարանի սովորողների հետ։

Հոկտեմբերի 19-ին, մեր կրթահամալիրում մենք հյուրընկալեցինք Երևանի թիվ 78 հիմնական դպրոցի բանավեճի ակումբին։

Բանավեճի թեման էր՝ «Մահապատիժները արդարեցված են» թեման։ Վիճակահանության ընթացքում մենք պաշտպանեցինք «Կողմ» դիրքորոշումը։

Մենք պատրաստվել էինք երկու դիրքորոշումներին էլ, հավաքել էինք մեծ քանակությամբ փաստեր մահապատիժների վերաբերյալ։ Լավ պատրաստվածության արդյունքում մենք ամբողջ բանավեճի ընթացքում ճիշտ ձևով պաշտպանեցինք մեր դիրքորոշումը։

Արդյունքում թիմերը հավաքեցին հավասար քանակությամբ միավորներ՝ 60-ական։

Հաջորդ մրցութային բանավեճը տեղի կունենա նոյեմբերին, օրը և ժամը դեռևս հայտնի չէ․․․

Оставьте комментарий