11-րդ դասարան, պատմության դասընթաց, շաբաթական 4 ժամ
Նպատակ և խնդիրներ՝
Պատմության խորացված դասընթացի ծրագիրն իրականացվում է Ավագ դպրոցում, որպես լրացում հիմնական կրթության: Ծրագիրն ուղղված է այն սովորողներին, ովքեր ցանկանում են ավելի համակողմանի և խորքային գիտելիքներ ձեռք բերել Պատմություն առարկայից, միտված են իրենց մասնագիտական կողմնորոշումը զարգացնելու այդ ուղղությամբ:
Լուծվող հիմնական խնդիրներն են՝
-Համակողմանի և խորքային գիտելիքների ձեռք բերում
-Օժանդակ պատմական գրականության ուսումնասիրություն
-Ինքնուրույն հետազոտական աշխատանքների ներկայացում
-Նախագծային աշխատանքների կազմակերպում և իրականացում
-Պատմական ֆիլմերի դիտում-վերլուծություն
-Այցելություն բուհական հաստատություններ
-Այցելություն Հայաստանի Պատմության թանգարան
-Ուսումնահայրենագիտական ճամփորդությունների կազմակերպում և իրականացում
-Տրամաբանական և վերլուծական մտքի զարգացում
-Փաստերի համադրման, եզրակացություններ կատարելու հատկությունների զարգացում.
Արդյունքում՝
-Սովորողը ձեռք կբերի բավարար գիտելիքներ «Պատմություն» գիտությամբ զբաղվելու և այդ նախասիրության շրջանակներն ընդլայնելու համար
-Ծանոթ կլինի հայոց և համաշխարհային պատմության կարևորագույն իրադարձություններին
-Առանց կրկնուսուցման, միջին և բարձր միավորային շեմով հաղթահարում է ավարտական և միասնական քննությունները.
Ուսումնական միջավայր
Ֆիզիկական միջավայր (Դասասենյակ, լաբորատորիա, կրթական բակ, զբոսայգի, ուսումնական ճամփորդություններ, թանգարաններ, հնավայրեն և այլն)
Ոչ ֆիզիկանան միջավայր (Կայքեր, բլոգեր, սոցցանցեր, teams-հարթակ, zoom-հարթակ և այլն)
Բովանդակություն՝
Առաջին ուսումնական շրջան
1. Ազատագրական պայքարները աշխարհում։ Ազատագրական պայքարների առանձնահատկությունները։
Նախագծային աշխատանք՝ «Ազատագրական պայքարներն աշխարհում և դրանց արդյունքները»
2. Ազատագրական պայքարները Հայոց պատմության մեջ։ Շարժումների առանձնահատկությունները և արդյունքները։
3. Ազատագրական պայքարների գաղափարախոսությունները և գաղափարախոսները՝ 18-րդ դարում։
Նախագծային աշխատանք՝ «Լուսավորականություն»
4. Ռուսական կայսրությունը 18-րդ դարի երկրորդ կեսին և 19-րդ դարի առաջին կեսին։
Նախագծային աշխատանք՝ «Ռուսական կայսրեր»
5.Օսմանյան կայսրություն․ քաղաքակրթությունների բախում։ Սկիզբ և զարգաց
«Օսմանյան կայսրություն․ ստեղծում և զարգացում»
6.Ամփոփում
7. Արևմտյան քաղաքակրթությունները՝
Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան 19-րդ դարի երկրորդ կեսին և 20-րդ դարի սկզբին
8. Արևելյան հարց
9. 1877-78 թթ ռուս-թուրքական պատերազմ
10.Երիտթուրքական հեղաշրջում
11. Օսմանյան կայսրության կործանումը և հայերը
12. Նախագծային աշխատանք՝ «Ցեղասպանությունները աշխարհում»
13. Համաշխարհային և հայկական մշակույթի ձեռքբերումները 20-րդ դարի սկզբին․ համեմատական աշխատանք
Նախագծային աշխատանքներ՝
-Օժանդակ պատմական գրականության ուսումնասիրություն
-Պատմական ֆիլմերի դիտում-վերլուծություն
-Ուսումնահայրենագիտական ճամփորդություններ
-Ինքնուրույն հետազոտական աշխատանքների իրականացում
-Այցելություն Հայաստանի պատմության թանգարան
Գնահատման համակարգ
Գնահատունը իրականացվում է 10 բալային համակարգով
Բանավոր աշխատանք 1-3.5 միավոր
Բլոգային աշխատանք 1-3.5 միավոր
Նախագծային աշխատանք 1-2 միավոր
Հետազոտական աշխատանք 1 միավոր
Добавить комментарий