Պատմության և հասարակագիտության 11-րդ դասարանի առաջադրանքներ նախատեսված հեռավար կրթության համար․ ապրիլի 10-20

Պատմության հեռավար առաջադրանքներ

Թեմա՝ ՀՍԽՀ սահմանադրությունը։ Խորհրդային Հայաստանը Անդրդաշնության և ԽՍՀՄ-ի կազմում

Պատասխանե՛ք հարցերին

  • Ե՞րբ կայացան ՀՍԽՀ խորհուրդների առաջին ընտրությունները։ Ի՞նչ որոշումներ ընդունվեցին ՀՍԽՀ առաջին Սահմանադրությունը։ Ըստ Սահմանադրության ո՞ւմ էր պատկանում իշխանությունը։ Նշե՛ք ՀՍԽՀ առաջին Սահմանադրության նշանակությունը։
  • Բոլշևիկյան կուսակցության տեսանկյունից ինչո՞ւ էր անհրաժեշտ խորհրդային հանրապետությունների պետական միավորումը։ Ի՞նչ դիրքորոշում ուներ դաշնության կազմավերման վերաբերյալ Վրաստանի կոմկուսի ղեկավարությունը։ Ինչու՞ Հայաստանի կոմկուսի ղեկավարությունը հավանություն տվեց Անդրդաշնության կազմավորման հարցին։
  • Ե՞րբ է ստեղծվել ԱԽՍՀԴՄ-ն։ Հիմնավորե՛ք, որ ԱԽՍՀԴՄ-ի կազմում երեք պետությունների ինքնիշխանությունը սահմանափակվեց։ Ե՞րբ և ո՞ր համագումարը հաստատեց ԱԽԴՍՀ ստեղծումը։
  • Ներկայացրե՛ք խորհրդային հանրապետությունների միավորման Ստալինի նախագիծը։ Ինչու՞ այն կոչվեց ինքնավարացման խրագիր։ Ինչու՞ Լենինը փոխել տվեց Ստալինի կազմած ծրագիրը։ Ե՞րբ է ստեղծվել ԽՍՀՄ-ը և ո՞ր երկրները մտան նրա կազմը։

Տե՛ս էջեր 226-229

Հասարակագիտություն

Թեմա՝ «Քաղաքական գիտակցությունը»

  • Ի՞նչ է քաղաքական գիտակցությունը, և ինչո՞վ է այն կարևոր քաղաքական համակարգում։
  • Ի՞նչ գործառույթներ է կատարում քաղաքական գիտակցությունը։
  • Ի՞նչ է քաղաքական դիրքորոշումը
  • Ի՞նչ է քաղաքական ընդգրկվածությունը
  • Որո՞նք են քաղաքական գիտակցության և վարքագծի տեսակներըն ըստ անհատների ակտիվության աստիճանի
  • Որո՞նք են քաղաքական ակտիվ գիտակցության ձևավորման միջոցները։
  • Ինչպիսի՞ն է ձեր քաղաքական գիտակցությունը և ակտիվության աստիճանը

Տե՛ս էջեր 189-192

Оставьте комментарий