Պատմության և հասարակագիտության 10-րդ դասարանի առաջադրանքներ նախատեսված հեռավար կրթության համար. ապրիլի 10-20

Առաջադրանքներ 10-րդ դասարանի համար

Թեմա՝ Հայ ժողովրդի ազատագրական պայքարը օտար նվաճողների դեմ․ XII-XIV -րդ դարերում

  • Մահմեդական ի՞նչ իշխանություններ առաջացան Հայաստանում
  • Ինչպե՞ս զարգացան հայ-վրացական հարաբերությունները Դավիթ Շինարարի օրոք։ Ե՞րբ և ո՞ւմ օրոք երկու երկրների միջև զինակցությունը հասավ իր գագաթնակետին։ Ներկայացրե՛ք Զաքարյաններից կախյալ ի՞նչ իշխանություններ ստեղծվեցին։
  • Որտե՞ղ էին բնակվում մոնղոլական ցեղերը, ե՞րբ ստեղծվեց նրանց տերությունը։ Ներկայացրե՛ք դեպի Հայաստան և Այսրկովկաս մոնղոլների արշավանքները և դրանց արդյունքները։
  • Ի՞նչ հետևանքներ ունեցավ մոնղոլական տիրապետությունը հայ ժողովրդի համար։ Ձեր կարծիքով՝ ինչո՞վ էր պայմանավորված մոնղոլների սկզբնական մեղմ քաղաքականությունը Հայ եկեղեցու հանդեպ։
  • XIII դարի երկրորդ կեսին և XIV դարում հայկական ո՞ր իշխանությունները պահպանեցին իրենց դիրքերը։

Տե՛ս Հայոց պատմություն 10-րդ դասարան, էջեր 179-182

Հասարակագիտություն

Թեմա՝ « Պետական բյուջեն․ հարկերը և տուրքերը։ Ներիքն և արտաքին պարտքերը»

Պատասխանե՛ք հետևյալ հարցերին

  • Ներկայացրե՛ք պետական բյուջեի բովանդակնությունը։ Որո՞նք են պետական բյուջեի եկամուտների աղբյուրները և ծախսերի ուղղությունները
  • Ներկայացրե՛ք հարկի և տուրքի բովանդակությունը
  • Ո՞րն է հարկման օբյեկտը և սուբյեկտը, հարկային միավորը և դրույքաչափը
  • Ներկայացրե՛ք ուղղակի և անուղղակի հարկերի բովանդակությունը
  • Ի՞նչ է բյուջեյի պակասուրդը, որո՞նք են դրա ֆինանսավորման աղբյուրները
  • Բացատրե՛ք պետական պարտքի առաջացման պատճառները։ Ի՞նչ է ներքին և արտաքին պարտքը։

Տե՛ս Հասարակագիտություն 10-րդ դասարան, էջեր 221-224

Оставьте комментарий