Ուսումնական բանավեճ Երևանի թիվ 87 հիմնական դպրոցի սովորողների հետ

Նախորդ ընկերական փուլում (հոկտեմբերի 19-ին) մեր սովորողները բանավիճեցին Երևանի թիվ 78 դպրոցի սովորողների հետ։ Արդյունքների մասին տե՛ս․․․

Այս փուլում, նոյեմբերի 22-ին մենք կհանդիպենք Երևանի թիվ 87 հիմնական դպրոցի սովորողների հետ։ Բանավեճի թեման է լինելու՝ «Աշխատավարձը հանդիսանում է արդյունավետ աշխատանքի ամենակարևոր մոտիվացիան» թեման։

Բանավեճը կկազմակերպվի

Նոյեմբերի 22-ին, ժամը 14:00, Երևանի թիվ 87 հիմնական դպրոցում

Նպատակը

  • բանավեճի մշակույթը արմատավորել մասնակիցների մեջ
  • հռետորական հմտությունների ձեռքբերում
  • զարգացնել ինքնուրույն մտածողություն, տեսակետները անկաշկանդ արտահայտելու կարողություն
  • Կրթական կապերի հաստատում

Բանավեճին նախորդող շրջանում․ Կազմակերպումը

  • Շաբաթական մեկ օր ակումբի անդամների հետ սեմինար-պարապմունքներ անցկացնել ուսումնական բանավեճի կարևորագույն տարրերի մասին: Դարձրել ենք այդ հմտությունները կիառելի
  • Ակումբի անդամների համար կազմակերպել ենք հռետորական արվեստի ուսումնական բանավեճի մաս կազմող պարապմունքներ։
  • Ակումբի անդամների հետ հանդիպումների ընթացքում, քննարկումների արդյունքում ընտրել ենք բանավեճի նյութ հանդիսացող որևէ թեմա, ձևակերպել ենք դեմ և կողմ տեսակետների ասելիքները
  • Մինչ բուն բանավեճը, որոշակի ժամանակահատվածում հնարավորություն ենք տվել կողմերին պատրաստվելու բանավեճին։

Բանավեճի ընթացք

  • Բուն բանավեճի օրը վիճակահանությամբ մասնակիցներին բաժանել են երկու խմբի` դեմ և կողմ թևերի։
  • Բանավեճը կազմակերպվում են կոնկերտ ֆորմատով՝ կանոնադրության համաձայն։
  • Մրցավարների կազմը ստեղծվում ենբանավեճի օրվանից մեկ շաբաթ առաջ։ Մրցավարների 4 հոգանոց կազմի միջոցով որոշվում է կողմերից (թիմերից), որևէ մեկի գերազանցությունը բանավեճի ընթացքում և որոշվում է հաղթող կողմին։
  • Բանավեճին հաջորդող պարապմունքների ժամանակ քննարկում ենք արդյունքները, հետագա անելիքները։

Բանավեճի մասնակիցներ

  • Լուսի Ղարիբյան
  • Ամալյա Զաքարյան
  • Անահիտ Ասատրյան
  • Լիա Հարությունյան
  • Կարինե Գոմցյան

Այլ ցանկացողներ․․․

Оставьте комментарий