Պատմության և հասարակագիտության 11-րդ դասարանի առաջադրանքներ նախատեսված հեռավար կրթության համար․ մարտի 29 ապրիլի 9

Պատմության հեռավար առաջադրանքներ

Թեմա՝ ՀԽՍՀ տարածքային հիմնախնդիրները և արտաքին կապերը․ մաս 2

Պատասխանե՛ք հարցերին

  • Ինչո՞վ էր պայմանավորված ռուս-թուրքական նոր կենֆերանսի հրավիրումը։ Որո՞նք էին հայկական տարածքները թուրքերին զիջելու բոլշևիկների քաղաքականության պատճառները։ Վերհանե՛ք 1921թ․ մարտի 16-ի Մոսկվայի պայմանագրի հակահայկական էությունը։ Փաստերով հիմնավորե՛ք, որ Կարսի կոնֆերանսում ևս ոտնահարվեցին Հայաստանի և հայերի իրավունքներն ու շահերը։ Ի՞նչ լուծում ստացավ Նախիջևանի հարցը։ Ձեր կարծիքով իրավական ուժ ունի՞ Կարսի պայմանագիրը Հայաստանի Երրորդ հանրապետության համար։
  • Ո՞ր պետությունների հետ էր դիվանագիտական կամ առևտրային հարաբերություններ հաստատել Խորհրդային Հայաստանը։ Ցու՛յց տվեք, որ ՀՍԽՀ-ի ինքնությույն արտաքին քաղաքականությունը սահմանափակված էր․ ո՞րն էր դրա հիմնական պատճառները։

Հասարակագիտություն

Թեմա՝ «Կուսակցությունները քաղաքական համակարգում»

  • Ի՞նչ են քաղաքական կուսակցությունները
  • Ինչո՞վ են տարբերվում չձևակերպված և ձևակերպված կուսակցությունները
  • Ե՞րբ և որտե՞ղ են առաջացել արդի իմաստով քաղաքական առաջին կուսակցությունները
  • Ի՞նչ տարբերություններ կան XX-րդ դարի և արդի քաղաքական կուսակցությունների միջև
  • Համառոտ ներկայացրե՛ք կուսակցությունների՝ որպես քաղաքական կյանքի մշտական սուբյեկտների հաստատման նախապայմանները։ Ի՞նչ կարևոր սահմանագիծ դարձավ ֆրանսիական Մեծ հեղափոխությունն այդ առումով։
  • Ինչպիսի՞ փոփոխություններ են նկատվում վերջին տասնամյակներում հանրության խմբերի և կուսակցությունների ավանդական կապերում։

Оставьте комментарий