Ոչ խաղաղ պատմություն․ 10-րդ դասարանի պատմության ընտրությամբ խումբ

Նախագծի ամփոփ նկարագրություն

  Մարդկության պատմությունը քաղաքակրությունների, ժամանակագրությունների և մշակույթների ներառումից բացի նաև բռնությունների և պատերազմների շղթա է։ Մարդկությունը իր պատմության ընթացքում ավելի շատ պատերազմել է քան ապրել է խաղաղ ժամանակներում։ Կան պատերազմներ որոնք լուծել են ցեղերի, ժողովուրդների և պետությունների միջև խնդիրներ։ Եղել են պատերազմներ, որոնք լուծել են տարածաշրջանային հարցեր։ Սակայն մարդկությունը նաև զերծ չի մնացել առավել մեծ, համաշխարհային պատերազմներից։
Պատերազմների անբաժան մասն են ճակատամարտերը։ Վերջիններս եղել են աննշան և բեկումնլից։ Եղել են ճակատամարտեր որոնք արժեցել են տասնյակ նույնիսկ հարյուր հազարավոր մարդկանց կյանքեր։ Ցավոք մասսայական բռնության այս երևույթները կամ ներկայացված չեն պատմության դասագրքերում կամ ունեն ոչ լիարժեք ներկայացվածություն: Կան ճակատամարտեր, որոնք թելադրվել են հաղթողների կողմից։ Ճակատամարտեր կան որոնք ներկայացված են պետական քարոզչությամբ։
Այս նախագծը միտված է պատմության ընտրությամբ խմբի սովորողների կողմից այս բռնության պատմության այս վճռորոշ փուլերի ներկայացումը, զերծ ամեն տեսակի կողմնորոշումներից և նախապաշարումներից։

Նպատակը

  • Ներկայացնել մարդկության պատմության վճռական ճակատամարտերը
  • Ներկայացնել ճակատամարտերը բազմատեսանկյուն և բազմաբովանդակ

Ընթացքը

  • Խմբի սովորողները ընտրում են իրենց հետաքրքրող պատերազմներից մեկը և դրա մասը կազմող վճռական ճակատամարտերը
  • Սովորողները իրենց ընտրած թեմա շուրջ իրականացնում են հետազոտական աշխատանք
  • Ստեղծում են նյութեր, որոնց ներկայացումը կորոշեն սովորողները

Իրականացման ժամանակահատվածը

Դեկտեմբեր-փետրվար

Ներկայացում

Մարտի 6-ին, ժամը 13:00-14:15, Ավագ դպրոցի ընթերցասրահ

Աշխատանքային խումբ

Оставьте комментарий