Պատմության դասագրքերը և պատմությունը

նախագծի ամփոփ նկարագրություն

Հայոց պատմության դասագրքերում մատուցվող նյութերը հանրակրթական դպրոցներում ունեն պարտադիր բնույթ։ Դրանք հաստատվում են պետության կողմից և փաստացի համարվում են վերջինիս կողմից իրականացվող կրթության և գաղափարախոսության առանցքը։ Սակայն, մշտապես առկա է հակադրություն՝ պետության կողմից հովանավորվող պատմական նյութի և դրա արժանահավատության և ճշմարտացիության շուրջ։
Հայոց պատմության դասագրքերում շատ հաճախ հանդիպում են պատմական փաստեր և պնդումներ, որոնք գիտության կողմից կամ ճանաչված չեն, կամ հակագիտական են։ Գիտակցելով, որ պատմությունը ունի սուբյեկտիվության բնույթ, միևնույնն է, դրանք ոչ թե կասկածի տակ են դրվում, այլ համարվում են կատարված իրողություն։ Դասավանդողների առջև խնդիր է առաջանում դրանց նկատմամբ սեփական վերաբերումնքի, ընդունված գիտական մոտեցումների արտահայտման, դրանց ճշգրտման և ճշմարտացիության ներկայացման շուրջ։ Խնդիր է նաև Հայոց պատմությունը համաշխարհային պատմություն ենթատեքստով դիտարկելու և վերջինիս համահունչ դարձնելու շուրջ, որի հնարավորությունը մասամբ են տալիս Հայոց պատմության դասագրքերը։ Խնդիր է նաև Հայոց պատմության որոշ դրվագներում ներկայացվող ազգայնականության չափաբաժնի զգացողության կորուստը և դրանց հաջորդող հետևանքերից բխող ռիսկերի գիտակցումը։ Սրանք խնդիրներ են, որոնց փաստարկմանը և լուծումների որոնմանն է ուղղված այս հետազոտությունը։

Նպատակ

  • Փաստել Հայոց պատմության դասագրքերում առկա պատմական անճշտությունները
  • Դուրս հանել, վավերագրել Հայոց պատմության դասագրքերում առկա պատմական անճշտությունները
  • Առաջարկել վիճահարույց թեմաների մատուցման մեթոդներ
  • Ուսումնասիրումը հանրայնացնել

Խնդիրներ

  • Հայոց պատմության դասագրքերի ուսումնասիրումը դարձնել շարունակական
  • Առաջարկել պատմության դասավանդման քննական մոտեցում
  • Հայոց պատմությունը դիտարկել համաշխարհային պատմության կոնտեքստում
  • Ներգրավել ուսումնասիրմամբ հետաքրքրվող սովորողների խումբ
  • Ուսումնասիրման արդյունքները փորձարկել

Ուսումնասիրման ընթացքը

  • Որպես ուսումնասիրման նյութ վերցնել Ավագ և Միջին դպրոցներում դասավանդվող Հայոց պատմության դասագրքերը (9-12-րդ դասարան)
  • Յուրաքանչյուր դասագրքի ուսումնասիրման համար տրամադրել 1 ամիս (ընդհանուր 4 ամիս)
  • Դուրս բերել պատմական ճշմարտացիությանը հակասող հատվածները
  • Սկսել դրանց մանրակրկիտ ուսումնասիրումը՝ օգտագործելով պատմական, հնագիտական, ազգագրական և այլ աղբյուրներ
  • Առաջարկել դրանց ներկայացման այլընտրանքային տարբերակներ
  • Ուսումնասիրման որոշ հատվածներ իրականացնել սովորողների մի խմբի հետ
  • Ամփոփել հետազոտական աշխատանքները և դարձնել հոդվածներ
  • Վերջնաժամկետը մեկնարկից՝ 4 ամիս

Արդյունքները

  • Կստեղծվեն ուսումնական հոդվածներ, որոնք կհանրայնացվեն «Դպիր» ամսագրում
  • Հոդվածների ստեղծումը կունենա ամենամսյա բնույթ
  • Հոդվածների շուրջ կունենանք կլոր-սեղան քննարկումներ
  • Կստեղծվեն Հայոց պատմության վիճահարույց նյութերի մատուցման մեթոդներ
  • Ուսումնասիրությունները ձեռք կբերեն պարբերական բնույթ

Մասնակիցներ

9-րդ դասարանի նախագծային խումբ
9.7 դասարան

Օգտագործվող գրականություն

Оставьте комментарий