Դիրքորոշում և արժեք․ վերապատրաստման չորրորդ շաբաթ

Ժողովրդավարական մշակույթի կարողունակությունների «դիրքորոշում» և «արժեք» բաղադրիչները։

Արժեքներ՝ ժողովրդավարություն, օրենքի և իրավունքի գերակայություն, արդարությունը

Առաջին պարապմունք

Կարդացեք «Կարողունակությունների կողմնորոշիչ շրջանակ ժողովրդական մշակույթի համար» փաստաթղթի 1-7-րդ գլուխները:

Երկրորդ պարապմունք՝ տեքստային մշակում։

Օգտվելով «Կարողունակությունների կողմնորոշիչ շրջանակ ժողովրդական մշակույթի համար» փաստաթղթից՝ շարադրեք՝ ինչպե՞ս եք հասկանում ներքոնշյալ արտահայտությունները և գրե´ք Ձեր հիմնավորված վերաբերմունքը դրանց մասին:

  1. քաղաքացիական դիրքորոշում
  2. ժողովրդավարական տարբեր հարցերի մասին հստակ դիրքորոշում
  3. Ժողովրդավարական մշակույթ,
  4. ժողովրդավարություն,
  5. մարդկային արժանապատվություն և մարդու իրավունքներ,
  6. մշակութային բազմազանություն,
  7. իրավունքի գերակայություն,
  8. օրենքի գերակայություն, արդարադատություն,
  9. հավասարություն,
  10. արդարություն։

քաղաքացիական դիրքորոշում

Քաղաքացիական դիրքորոշումը մոտեցում է համայնքի կամ սոցիալական
խմբի նկատմամբ։

Քաղաքական դեբատում արդյունավետ հանդես գալու և սեփական
քաղաքական դիրքորոշումը հիմնավորելու համար անհրաժեշտ է
լավ իմանալ և հասկանալ քննարկվող քաղաքական հարցերը։ Բացի
այդ, հարկ է հաղորդակցությունը համապատասխանեցնել ինչպես
արտահայտչամիջոցին (օր.՝ բանավոր ու գրավոր խոսք), այնպես
էլ նպատակային լսարանին։ Բացի այդ, անհրաժեշտ է հասկանալ
խոսքի ազատությունն ու դրա սահմանները և այն դեպքերում, երբ
հաղորդակցությունները ներառում են մարդկանց, ովքեր ընկալվում են,
որպես այլ մշակութային պատկանելության, պատկերացում ունենալ
մշակութային նպատակահարմարության մասին։

Քաղաքացիական դիրքորոշումը վերաբերմունքն է այլ անձանց նկատմամբ,
որոնք ընտանիքի անդամներ կամ ընկերներ չեն։ Այն ներառում է որևէ խմբի
կամ համայնքի պատկանելու զգացում, տվյալ խմբում այլ անձանց մասին
տեղեկացվածություն, այդ անձանց վրա իր գործողությունների ազդեցության
գիտակցում, համերաշխություն խմբի մյուս անդամների հետ, և խմբի
նկատմամբ քաղաքացիական պարտքի զգացում։ Խմբերը կամ համայնքները,
որոնց վերաբերությամբ կարող է արտահայտվել քաղաքացիկան դիրքորոշում,
ներառում են կոնկրետ աշխարհագրական տարածքներում (օրինակ՝
հարևանություն, ավան կամ քաղաք, երկիր, երկրների խումբ, օր.՝ Եվրոպա
կամ Աֆրիկա, կամ աշխարհն ինքնին՝ «համաշխարհային համայնքի»
պարագայում), էթնիկ խմբեր, կրոնական խմբեր, ժամանցային խմբեր կամ
այլ տեսակի սոցիալական կամ մշակութային խմբերը, որոնց նկատմամբ

անձն ունի պատկանելության զգացում։ Յուրաքանչյուր անհատ պատկանում
է բազմաթիվ խմբերի, և քաղաքացիական դիրքորոշում կարող է ունենալ
դրանց նկատմամբ։
Ժողովրդավարական հասարակություններին պետք են համայնքամետ
մարդիկ, ովքեր հետաքրքրված են համայնքի բարեկեցությամբ։ Փոխադարձ
հետաքրքրվածությունը և վստահությունը՝ համընդհանուր նպատակների
և տարատեսակ ռեսուրսների հետ մեկտեղ, բերում են հանձնառության և
ներգրավվածության։ Երբ մարդիկ զգում են, որ խաղասեղանին դրված է ինչ-որ
բան, որ իրենց անմիջական անհատական հետաքրքրությունների շրջանակից
դուրս է, իրենք մասնակից են դառնում սոցիալական կյանքին։ Արդի
ժողովրդավարական հասարակություններում քաղաքացիական դիրքորոշման
ևտոտալիտար հասարակարգերի պարտադրած «քաղաքացիական
պարտականությունների» (քաղաքացիական դիրքորոշում ունեցող մարդիկ
մտածում և գործում են միայն իրենց ներքին համոզմամբ ու որոշմամբ) կամ
կոլեկտիվիստական հասարակություններում ընդհանուր շահի գաղափարի
(քաղաքացիական դիրքորոշում ունեցող մարդիկ իրենց սեփական շահերից
չեն հրաժարվում հանուն համայնքի շահի, այլ մյուս անհատների հետ գործում
են ընդհանուր և տարածված շահերի հասցեագրման ուղղությամբ) միջև
կա տարբերություն։

ժողովրդավարական տարբեր հարցերի մասին հստակ դիրքորոշում

Քաղաքացիական դիրքորոշումը վերաբերմունքն է այլ անձանց նկատմամբ,
որոնք ընտանիքի անդամներ կամ ընկերներ չեն։ Այն ներառում է որևէ խմբի
կամ համայնքի պատկանելու զգացում, տվյալ խմբում այլ անձանց մասին
տեղեկացվածություն, այդ անձանց վրա իր գործողությունների ազդեցության
գիտակցում, համերաշխություն խմբի մյուս անդամների հետ, և խմբի
նկատմամբ քաղաքացիական պարտքի զգացում։ Խմբերը կամ համայնքները,
որոնց վերաբերությամբ կարող է արտահայտվել քաղաքացիկան դիրքորոշում,
ներառում են կոնկրետ աշխարհագրական տարածքներում (օրինակ՝
հարևանություն, ավան կամ քաղաք, երկիր, երկրների խումբ, օր.՝ Եվրոպա
կամ Աֆրիկա, կամ աշխարհն ինքնին՝ «համաշխարհային համայնքի»
պարագայում), էթնիկ խմբեր, կրոնական խմբեր, ժամանցային խմբեր կամ
այլ տեսակի սոցիալական կամ մշակութային խմբերը, որոնց նկատմամբ
անձն ունի պատկանելության զգացում։ Յուրաքանչյուր անհատ պատկանում
է բազմաթիվ խմբերի, և քաղաքացիական դիրքորոշում կարող է ունենալ
դրանց նկատմամբ։
Ժողովրդավարական հասարակություններին պետք են համայնքամետ
մարդիկ, ովքեր հետաքրքրված են համայնքի բարեկեցությամբ։ Փոխադարձ
հետաքրքրվածությունը և վստահությունը՝ համընդհանուր նպատակների
և տարատեսակ ռեսուրսների հետ մեկտեղ, բերում են հանձնառության և
ներգրավվածության։ Երբ մարդիկ զգում են, որ խաղասեղանին դրված է ինչ-որ
բան, որ իրենց անմիջական անհատական հետաքրքրությունների շրջանակից
դուրս է, իրենք մասնակից են դառնում սոցիալական կյանքին։ Արդի
ժողովրդավարական հասարակություններում քաղաքացիական դիրքորոշման
ևտոտալիտար հասարակարգերի պարտադրած «քաղաքացիական
պարտականությունների» 
(քաղաքացիական դիրքորոշում ունեցող մարդիկ
մտածում և գործում են միայն իրենց ներքին համոզմամբ ու որոշմամբ) կամ
կոլեկտիվիստական հասարակություններում ընդհանուր շահի գաղափարի
(քաղաքացիական դիրքորոշում ունեցող մարդիկ իրենց սեփական շահերից
չեն հրաժարվում հանուն համայնքի շահի, այլ մյուս անհատների հետ գործում
են ընդհանուր և տարածված շահերի հասցեագրման ուղղությամբ) միջև
կա տարբերություն։

ժողովրդավարություն

ժողովրդավարությունը, ըստ ընդունված մեկնաբանության,
ժողովրդի կողմից կամ ժողովրդի անունից կառավարման ձև է։
Այսօրինակ կառավարման գլխավոր առանձնահատկությունը
մեծամասնության տեսակետներին արձագանքման ունակությունն է։

Ժողովրդավարությունը հասարակության յուրաքանչյուր անդամի համար պահանջում է մի շարք իրավունքների ապահովում։

Ժողովրդավարությունը, ըստ ընդունված մեկնաբանության,
ժողովրդի կողմից կամ ժողովրդի անունից կառավարման ձև է։
Այսօրինակ կառավարման գլխավոր առանձնահատկությունը
մեծամասնության տեսակետներին արձագանքման ունակությունն է։

Ժողովրդավարությունը Եվրոպայի խորհրդի երեք հենասյուներից մեկն է, և
ԵԽ անդամ պետություններում չպետք է որևէ երկմտանք լինի` մեր ապագա
հասարակություններում դրա՝ հիմնարար սկզբունք մնալու վերաբերյալ:
Որքան էլ կայացած լինեն մեր ինստիտուտները, միևնույն է, դրանք իրապես
ժողովրդավար կարող են գործել միայն այն դեպքում, երբ մեր քաղաքացիները
լիարժեք իրազեկ լինեն ոչ միայն իրենց ընտրական իրավունքների, այլև մեր
ինստիտուտների կրած արժեքների մասին։ Մեր կրթության համակարգերն
ու ուսումնական հաստատությունները պետք է երիտասարդներին
պատրաստեն՝ դառնալու ակտիվ, հաղորդակից և պատասխանատու
անհատներ. ավելի քիչը չի գոհացնի բազմամասն, բազմամշակույթ և արագ
զարգացող հասարակություններին, ուր մենք ապրում ենք։ Եվ քվանտային
հաշվողական տեխնիկայի ու արհեստական բանականության արշալույսին՝
է՛լ ավելի կարևոր է, որ մեր երեխաները գիտելիքով այնպիսի արժեքներով,
վերաբերմունքով, հմտություններով, գիտելիքներով ու քննադատական
ըմբռնմամբ, որոնք նրանց հնարավորություն կտան կայացնել իրենց ապագայի
վերաբերյալ պատասխանատու որոշումներ:
Եվրոպայի խորհրդի՝ ժողովրդավարական մշակույթի համար
կարողունակությունների կողմնորոշիչ շրջանակի ելակետն այն համոզմունքն
է, որ կրթական համակարգերի, դպրոցների ու համալսարանների
հիմնական առաքելություններից մեկը պետք է լինի ժողովրդավարական
քաղաքացիության նախապատրաստումը։ Սա նշանակում է հետևել,
որ սովորողներն իմանան և հասկանան իրենց առջև ծառացած
մարտահրավերները և իրենց որոշումների հետևանքները, թե ինչ են իրենք
ի վիճակի անել և ինչ չպետք է անեն։ Այս ամենի համար նրանց անհրաժեշտ
է ոչ միայն գիտելիք, այլ նաև համապատասխան կարողունակություններ
(կոմպետենցիաներ)։

Իհարկե, դպրոցը պետք է լինի այն վայրը, որտեղից սկսվում է ժողովրդավարական կրթությունը։ Մյուս
ուսումնական հաստատությունները, այդ թվում՝ հետագա կրթություն
ապահովող հաստատություններն ու բուհերը ևս պետք է ստանձնեն այս դերը՝
սովորողների տարիքին ու հասունությանը համապատասխան եղանակներով։
Ժողովրդավարական կրթությունը պետք է լինի անձի լիարժեք կրթության
համընդգրկուն և շաղկապված տեսլականի մի մասը
։

ժողովրդավարությունը չի կարող գոյություն ունենալ առանց
ժողովրդավարական ինստիտուտների և օրենքների. այս հաստատություններն
ինքնին չեն կարող գործել, եթե քաղաքացիները գործնականում չհետևեն
ժողովրդավարության մշակույթին և չկրեն ժողովրդավարական արժեքներն
ու վերաբերմունքը, որոնց շարքում են՝
► հանրային քննարկումների գործընթացի հանձնառում.
► սեփական կարծիքն արտահայտելու և այլոց կարծիքը լսելու
պատրաստակամություն
.

համոզմունք, որ կարծիքների տարբերություններն ու կոնֆլիկտները
պետք է լուծվեն խաղաղ/ ոչ բռնի եղանակով.
► մեծամասնության կայացրած որոշումների հանձնառում.
► փոքրամասնությունների և նրանց իրավունքների պաշտպանության
հանձնառում.
► ճանաչում և ընդունում, որ մեծամասնական կառավարումը չի կարող
վերացնել փոքրամասնությունների իրավունքները.
► իրավունքի գերակայության հանձնառում։

Ժողովրդավարությունը նաև պահանջում է հանրային հարթակում
քաղաքացիների՝ ակտիվ մասնակցելու հանձնառություն։ Եթե քաղաքացիները
հավատարիմ են այս արժեքներին, վերաբերմունքին ու գործելակերպին,
ապա ժողովրդավարական ինստիտուտները կկարողանան գործել։

Ժողովրդավարական մշակույթ

Ժողովրդավարական մշակույթի համար կարողունակությունների ձեռք
բերումը ևս կախված է լեզվական կարողունակություններից։ Դա կարող
է տեղի ունենալ կրթական ծրագրի նախանշված մասի միջոցով կամ
կազմակերպելով ուսումնական հաստատությունն այնպես, որ վերջինս
խրախուսի ուսումնառուների մասնակցությունը։ Երկու դեպքում
էլ լեզվական կարողունակությունը վճռորոշ նշանակություն ունի և
պահանջում է ուսուցչի ուշադրության կենտրոնացում։ Ուսումնառուները
նաև աստիճանաբար ավելի են գիտակցում լեզվի և իրենց լեզվական
կարողունակությունների նշանակությունը ժողովրդավարական և
միջմշակութային կարողունակությունների իրացման գործում։

մարդկային արժանապատվություն և մարդու իրավունքներ

Որպես օգտակար մոտեցում անհատի մակարդակում հաշտեցման
առանցքային հարցին անդրադառնալով, համոզմունք, որ բոլոր
մարդկային էակներն ունեն հավասար արժեք ու արժանապատություն՝
զուգակցվելով այն արժեքների, համոզմունքների կամ պրակտիկաների
վերաբերյալ լուրջ անհամաձայնության իրավիճակով։ Այս
տեսանկյունից հանդուրժողականությունը սահմանվում է որպես
անկողմնակալ և օբյեկտիվ մոտեցում նրանց նկատմամբ, ում
կարծիքներն ու պրակտիկաները տարբերվում են սեփականից՝
հիմք ընդունելով մարդկային արժանապատվությունը հարգելու
հանձնառությունը։

Մարդու իրավունքները ստանդարտներ են, որոնք ընդունում են բոլոր մարդկային էակների արժանապատվությունը և պաշտպանում են այն: Մարդու իրավունքները կանոնակարգում են, թե ինչպես պետք է անհատ մարդկային էակները ապրեն հասարակությունում և գոյակցեն միմյանց հետ, կարգավորում է նրանց հարաբերությունները Պետության հետ, ինչպես նաև նրանց հանդեպ Պետության պարտավորությունները:

Մարդու իրավունքները՝ որպես իրավունքի ճյուղ, կառավարություններին պարտավորեցնում է կատարել որոշակի գործողություններ կամ ձեռնպահ մնալ որոշակի այլ գործողություններից:

Արժանապատվությունը զուտ մարդկային հատկանիշ է և ձեռք է բերվում մարդու զարգացման որոշակի շրջանում:

Յուրաքանչյուր մարդու համար արժանապատվությունը նախ և առաջ հարգվելու իր իրավունքն է և ուրիշներին հարգելու պարտականությունը:

Արժանապատվությունը այնպիսի հատկանիշ է, որը ձևավորվում և հղկվում է տարիների ընթացքում, երբ մարդը սկսում է հասկանալ իր հավասարությունը մյուսներին, սկսում է արժեվորել իր դերն ու նշանակությունը հասարակական կյանքում, և նրա ֆիզիկական և մտավոր կարողություններն, բարոյական և հոգևոր հատկանիշները ընդունվում են հասարակության կողմից:

Մարդու արժանապատվության համար կարևոր է իր հնարավորությունների (իրավունքների) ազատ և անարգել իրագործումը: Այդ իսկ պատճառով, մարդու իրավունքների ցանկացած ոտնահարում նսեմացնում է անձի արժանապատվությունը:

մշակութային բազմազանություն

Արժեքների երկրորդ խումբը հիմնված է այն ընդհանուր համոզմունքի վրա,
որ հարկ է դրական վերաբերել, գնահատել ու փայփայել այլ մշակութային
պատկանելիություններին, մշակութային փոփոխականությանն ու
բազմազանությանը և տեսակետների, կարծիքների ու գործելակերպերի
բազմազանությանը։ Այս համոզմունքը ենթադրում է, որ՝ մշակութային
բազմազանությունը կարևոր արժեք է հասարակության համար, մարդիկ
կարող են սովորել և օգուտ քաղել այլոց բազմակարծությունից, մշակութային
բազմազանությունը պետք է խթանել և պաշտպանել, պետք է ոգևորել
մարդկանց, որ շփվեն միմյանց հետ՝ անկախ մշակութային տարբերությունների
մասին իրենց ընկալումներից, իսկ միջմշակութային երկխոսությունից պետք
է օգտվել հասարակության մեջ որպես հավասարներ՝ միասին ապրելու ու
ժողովրդավարական մշակույթը զարգացնելու համար։

Աշխարհում գոյություն ունեն միմյանցից տարբեր բազմաթիվ համայնքներ։ Եվ շատ համայնքներ պահպանվում են իրենց արժեհամակարգում տեղ գտած մի շարք սովորություններ։ Դրանից բացի, գոյություն ունեն մշակութային տարբերություններ մարդկանց միջև, ինչպիսիք են, օրինակ, լեզվական, հագուստի ու ավանդույթների տարբերությունները։

Մշակութային բազմազանությունը, իմ կարծիքով, դա հարգանք է այլ մշակութային ուղղությունների հանդեպ, որոնք իրենց ուրույն առանձնահատկություններով, որոնք են՝ կենցաղային, գաղափարային, ժողովրդավարական, քաղաքական և այլն, տարբեր են մյուսներից։

Մշակութային տեսանկյունից բազմազան հասարակություններում
ժողովրդավարական գործընթացներին ու հաստատություններին պետք է
միջմշակութային երկխոսություն։ Ժողովրդավարության հիմնարար սկզբունք է
այն, որ քաղաքական որոշումների ազդեցությունը կրողներն՝ այդ որոշումների
կայացման գործընթացում պետք է ի վիճակի լինեն արտահայտելու իրենց
տեսակետները, և որոշում կայացնողները պետք է ուշադրություն դարձնեն
նրանց տեսակետներին։ Միջմշակութային երկխոսությունը, նախևառաջ,
ամենակարևոր եղանակն է, որով քաղաքացիները այլ մշակութային
պատկանելության անձանց կարող են իրենց տեսակետները հայտնել։ Երկրորդ՝
այն մի միջոց է, որով որոշում կայացնողները կարողանում են հասկանալ
բոլոր քաղաքացիների տեսակետները՝ հաշվի առնելով նրանց՝ տարբեր
ինքնավերագրված մշակութային պատկանելությունները։ Մշակութային
բազմազանություն ունեցող հասարակարգերում միջմշակութային
երկխոսությունը վճռորոշ է բոլոր քաղաքացիների՝ հանրային քննարկմանն
ու որոշումների կայացմանը մասնակցելու հավասար հնարավորություններ
ապահովելու գործում։ Ժողովրդավարությունը և միջմշակութային
երկխոսությունը փոխլրացնող են մշակութային բազմազանություն ունեցող
հասարակարգերում։

Միջմշակութային երկխոսությունը պահանջում է հարգանք զրուցակցի
նկատմամբ։ Առանց հարգանքի՝ այլ մարդկանց հետ հաղորդակցությունը
դառնում է կա՛մ թշնամական, կա՛մ պարտադրված։ Թշնամական բնույթի
հաղորդակցության մեջ նպատակը դիմացինին «պարտության մատնելն
է»՝ փորձելով ապացուցել նրա նկատմամբ սեփական տեսակետների
«գերակայությունը»: Պարտադրական հաղորդակցության մեջ նպատակը
դիմացինին պարտադրելը, ստիպելը կամ ճնշելն է, որպեսզի վերջինս հրաժարվի
իր դիրքորոշումից և փոխարենն ընդունի պարտադրողի դիրքորոշումը։ Երկու
դեպքում էլ դիմացինը հարգանքի չի արժանանում, և որևէ փորձ չի արվում
այլ անձանց տեսակետների հետ «ընդհանուր լեզու գտնել»։
Այլ կերպ ասած՝ առանց հարգանքի երկխոսությունը կորցնում է
տեսակետների բաց փոխանակման հիմնական հատկանիշը, որի միջոցով
մշակութային տարբեր պատկանելության անհատներ կարողանում են միմյանց հետ փոխանակել և իրարից ստանալ տեսակետներ, հետաքրքրություններ և կարիքներ։

Իրավունքի գերակայություն

Իրավունքի գերակայությունը սահմանվում է որպես «կառավարման սկզբունք, որի պարագայում բոլոր անձինք, մարմիններն ու հանրային ու մասնավոր կառույցները, ներառյալ պետությունը, հաշվետու են օրենքների առջև, այդ օրենքները հասանելի են բոլորին, հավասարապես կիրառվում և մեկնաբանվում են անկախ դատարանների կողմից,  համապատասխանում են մարդու իրավունքների պաշտպանության միջազգային ստանդարտներին ու նորմերին»:

օրենքի գերակայություն, արդարադատություն

Օրենքի գերակայությունը դա իշխանությունների՝ իրավական և քաղաքական համակարգերով, կառուցվածքներով և պրակտիկայով պայմանավորված գործողություններ, որոնք ապահովում են քաղաքացիների իրավունքների և ազատությունների պաշտպանվածությունը, ընդունված օրենքների կիրառումը՝ նպաստելով պետության արդյունավետ կառավարման։

ժողովրդավարական տարբեր հարցերի մասին հստակ դիրքորոշում

Ժողովրդավարական գործընթացներին ակտիվորեն մասնակցելու կարողության ձեռքբերումն ու պահպանումը սկսվում է մանկությունից և շարունակվում ողջ կյանքի ընթացքում։ Կարողունակությունների ձեռքբերման գործընթացը երբեք չի ավարտվում։
Ուսումնական հաստատությունները կարևոր դեր ունեն այս չընդհատվող գործընթացում։ Դպրոցը պետք է լինի այն վայրը, որտեղից սկսվում է ժողովրդավարական կրթությունը։ Մյուս
ուսումնական հաստատությունները ևս պետք է ստանձնեն այս դերը՝
սովորողների տարիքին ու հասունությանը համապատասխան եղանակներով։
Ժողովրդավարական կրթությունը պետք է հետևյալ չորս գլխավոր նպատակին ծառայի անձի ձևավորման գործընթացում՝

1․ պատրաստել աշխատաշուկային.
2․ պատրաստել կյանքին՝ որպես ժողովրդավարական հասարակության
ակտիվ քաղաքացի.
3․ ապահովել անձնային զարգացում.
4․ ձևավորել և պահպանել լայն, առաջանցիկ գիտելիքի բազա։

Կարդացե´ք հետևյալ հոդվածները և համառոտ շարադրեք ձեր վերաբերմունքը հոդվածներում արտահայտված մոտեցումների նկատմամբ:

Մարիետ Սիմոնյանի Ապրումակցային մանկավարժություն հոդվածում հստակ երևում է մանկավարժի անձնական փորձը։ Ինչու եմ շեշտում «փորձը» բառը, քանի որ մանկավարժական որակավորումներ կարելի է տալ, նույնիսկ անհրաժեշտ է տալ, սակայն հնարավոր չէ ասել աշխատի՛ր 20,30,40 տարի, ձեռք բեր քո սեփական փորձը, հետո ժամանակի մեքենայով հետ արի, մենք կորոշենք դու պիտանի ես սովորողին, մարդուն, թե ոչ։ Կարծում եմ հոդվածի մեխը Հոլթնի միտքն էր՝ «դա բնական է, դա թաքցնել պետք չէ։ Եվ իրականում չես էլ կարող։ Սիրելիներ միշտ են լինում, բայց հարազատ են բոլորը»։ Երեխային, սովորողին, մարդուն չի կարելի խաբել, չի կարելի ոչ միայն բարոյական իմաստով, այլ նաև դա անհնար է․․․

Սկսել է պետք հայացքի-դիրքի փոփոխությունից ։
Կարծում եմ, չէ վստահ եմ, որ մեր՝ սեբաստացիական ֆենոմենը, մեր ուղին, ճանապարհը դա էներգիան է։ Դպրոցը դա հիմնարկ չէ, դա շենք չէ, դա դասարանը կամ գրատախտակը չէ, դա դպրոցի անձնական իրերն են, բայց ոչ դպրոցը։ Մենք ցույց ենք տվել, որ դպրոցը դա մենք ենք, մեր երազանքներով, մեր գործով, մեր յուրահատկությամբ։ Մենք մեր ֆորմուլան չենք թաքցնում, որպիսի հարատև շահույթ ունենանք։ Մենք ապրում ենք և մեր ապրման մեջ ապրեցնում ենք բոլորին։ Վստահ եմ, որ սեբաստացին դա շարժումն է ու կյանքը։ Ես հոդվածը ընկալեցի այսպես։

Կարծում եմ, որ հարևան երկրների միջև առաջին ամենաանհրաժեշտ կապը պետք է հաստատեն կրթական համակարգերը։ Քանի որ երեխաները ամենախոցելի տարիքային խմբում են գտնվում՝ ազգայնական պրոպագանդայի և «ուղեղների լվացման» գործում։ Այդ նույն սովորողներն են հետագայում դառնում թշնաման և անջատում առաջացնողները։

4. Շարադրեք «Դիրքորոշում և արժեք» թեմային համապատասխան Ձեր մանկավարժական գործունեությունը՝ ձեր փորձի նկարագրությամբ:

Կարծում եմ, որ բոլոր ժողովրդավարական երկրներում մշակվել են ընդունելի միասնական դիրքորոշում մանկավարժական գործի կազմակերպան հարցում, սակայն վստահաբար չի կարելի նույնն ասել արժեքային համակարգի մասին։ Համարում եմ, որ յուրաքանչուր մանկավարժի արժեքային համակարգը տեղավարվում է նրա բարոյական կամ ոչ բարոյական կերպարի մեջ և դրանք դրսևորվում են համապատասխանաբար ձևովերով։ Լինել պատմության ուսուցիչ և կարողանալ այնպես անել, որ սեփական արժեհամակարգը չհակադրել պետական դիրքորոշմանը, շատ բարդ գործ է, քանի որ կա պետական չափորոշիչ և ծրագիր։ Բոլոր դեպքերում երբեք ինձ չեմ սահմանափակել ազատ միջավայր ստեղծելու գործում և վստահաբար իմ մանկավարժական հաջողությունները համարում եմ ազատ միջավայրի արգասիք։

Оставьте комментарий