Առավոտյան ընդհանուր պարապմունք․ դեկտեմբերի 12

Առավոտյան ընդհանուր պարապմունք․

դեկտեմբերի 12

Օրվա խորհուրդը

  • Դեկտեմբերի 12, տարվա 346-րդ օրն է։
  • Տարվա ավարտին մնում է 19 օր:

 

Դեկտեմբերի 12-ն աշխարհում

  • Հնդկաստանի մայրաքաղաքը Կալկաթայից տեղափախվեց Դելլի:
  • Քենիայի անկախության օրն է:

Ծնունդներ

  • Գյուստավ Ֆլոբեր,
    Գյուստավ Ֆլոբերը ծնվել է 1821 թվականի դեկտեմբերի 12-ին ՖրանսիայիՌուան քաղաքում՝ մանր բուրժուական ընտանիքում։ Նրա հայրը մասնագիտությամբ բժիշկ էր, իսկ մայրը բժշկի դուստր էր։ Գյուստավն ընտանիքի կրտսեր զավակն էր՝ նա ուներ ավագ քույր և եղբայր։ 1832 թվականից սովորել է Թագավորական քոլեջում և Ռուանի լիցեյում, որտեղ իր ընկերոջ՝ Էռնեստ Շևալյե հետ 1834 թվականին հրատարակել է ձեռագիր «Արվեստ և առաջընթաց» հանդեսը։ Այս հանդեսում էլ նա կատարում է իր առաջին գրական փորձերը։ 1836 թվականին նա ծանոթանում է Էլիզա Շլեզինգերի հետ, ով մեծ ազդեցություն է թողնում գրողի վրա։ Այս ծանոթության տպավորություններն իրենց արտացոլումն են գտել «Զգացմունքների դաստիարակություն» վեպում։ 1840 թվականին Ֆլոբերն ընդունվում է Փարիզի համալսարանի իրավագիտության ֆակուլտետը։ Այս տարիներին նա վարում է բոհեմային կյանք։ 1843 թվականին թողնում է համալսարանը և բնակություն հաստատում Սենայի ափին՝ ոչ հեռու Ռուան քաղաքից։ Նա վարում է առանձնացած կյանք և իրեն ամբողջությամբ նվիրում գրական գործունեության։ 1846 թվականին վախճանվում է Ֆլոբերի հայրը, իսկ կարճ ժամանակ անց՝ քույրը։ Նա հորից ժառանգում է բավականին դրամական միջոցներ, որը թույլ է տալիս նրան վարել անհոգ կյանք։ 1848-1852 թվականներին գրողը կատարում է ճանապարհորդություններ դեպի Եգիպտոս և Երուսաղեմ։ Հետագայում այս ճանապարհորդությունների տպավորությունները նա օգտագործում է իր վեպերում։
  • Էդվարդ Մունկ
    Էքսպրեսսիոնիզմի առաջին ներկայացուցիչներից նորվեգացի գրաֆիկական, թատերեկան նկարիչ, գեղանկարիչ և արվեստների տեսաբան Էդվարդ Մունկը ծնվել է 1863 թվականի դեկտեմբերի 12-ին Լյոթեն քաղաքում: Մունկի արվեստն հագեցած է միայնության, մահվան մոտիվներով և միևնույն ժամանակ կյանքի տենչանքով:Էդվարդ Մունկը ծնվել է 1863 թվականին զինվորական բժիշկ Քրիստիան Մունկի ընտանիքում: Նա ընտանիքի երկրորդ երեխան էր: Մունկերի ընտանիքը չնայած իրենց համեստ կյանքի, ծագումով սերում էր մշակութային ազդեցիկ ընտանիքից: Էդվարդ Մունկի հեռու հարազատներից նեոկլասիցիստ Յակոբ Մունկը հայտնի նկարիչ էր՝ Ժակ-Լուի Դավիդի աշակերտներից, հայրը՝ հայտնի դասավանդող մանկավարժ էր, եղբայրը՝ Պետեր Անդերս Մունկը, ականավոր արվեստաբան:Մանկության ընթացքում Մունկերի ընտանիքը ժամանակ առ ժամանակ տեղափոխվում էր մի վայրից մյուսը թե՛ ընտանիքի հոր զինվորական ծառայության և թե՛ միջոցների սղության պատճառով: Սակայն մանկության մեծ մասը Մունկն անցկացրել է Քրիստիանիայում (Օսլո):

    Նա ընդամենը հինգ տարեկան էր, երբ թոքախտից մահանում է նրա մայրը: Հայրը շատ բարի է եղել երեխաների նկատմամբ, սակայն նկարչի խոսքերով առնաձնանում էի իր հիվանդագին, պսիխոնեվրոզի հասնող կրոնամոլությամբ:

    Երբ նկարիչ 15 տարեկան էր թոքախտից մահանում է նրա քույր՝ Սոֆին: Մտերիմ և շատ սիրելի քրոջ մահը խորը հետք է թողնում նկարչի աշխարհընկալման և ավանդական կրոնի պատկերացումների վրա: Հենց Սոֆիի հիվանդության և մահվան պատմության հիշողություններն են ընկած նկարչի առաջին հայտնի գործերից՝ «Հիվանդ աղջիկը», «Գարուններ» կտավների և «մահացողի սենյակները» սյուժեով նկարների մի ամբողջ շարքի հիմքում: Շուտով իր տարօրինակ պահվածքով առանձննում է նկարչի մյուս քույրը՝ Լաուրան, որոշ ժամանակ անց նրա հիվնդությունն ախտորոշվում է որպես շիզոֆրենիա:

    af-720

 

 

Հովհաննես Թումանյան

ՄԵՐ ՈՒԽՏԸ

Մենք ուխտ ունենք՝ միշտ դեպի լույս,
Ու գընում ենք մեր ճամփով,
Մըրրիկներով պատած անհույս,
Սև խավարով, մութ ամպով։

Մենք անցել ենք արյան ծովեր,
Սուր ենք տեսել ու կըրակ,
Մեր ճակատը դեմ ենք արել
Մըրրիկներին հակառակ։

Ու թեպետև պատառ-պատառ
Մեր դըրոշը սըրբազան,
Ու մենք չունենք տեղ ու դադար՝
Երկրից երկիր ցիրուցան։

Բայց գընում ենք մենք անվեհեր
Զարկերի տակ չար բախտի,
Մեր աչքերը միշտ դեպի վեր՝
Դեպի լույսը մեր ուխտի։

 

 

Հայոց լեռներում

Մեր ճամփեն խավար, մեր ճամփեն գիշեր,
Ու մենք անհատնում
էն անլույս մըթնում
Երկա՜ր դարերով գընում ենք դեպ վեր
Հայոց լեռներում,
Դըժար լեռներում։

Տանում ենք հընուց մեր գանձերն անգին,
Մեր գանձերը ծով,
Ինչ որ դարերով
Երկնել է, ծընել մեր խորունկ հոգին
Հայոց լեռներում,
Բարձըր լեռներում։

Բայց քանի անգամ շեկ անապատի
Օրդուները սև
Իրարու ետև
Եկա՜ն զարկեցին մեր քարվանն ազնիվ
Հայոց լեռներում,
Արնոտ լեռներում։

Ու մեր քարվանը շըփոթ, սոսկահար,
Թալանված, ջարդված
Ու հատված-հատված
Տանում է իրեն վերքերն անհամար
Հայոց լեռներում,
Սուգի լեռներում։

Ու մեր աչքերը նայում են կարոտ՝
Հեռու աստղերին,
Երկընքի ծերին,
Թե ե՞րբ կըբացվի պայծառ առավոտ՝
Հայոց լեռներում,
Կանաչ լեռներում։

 

Պար՝ «Սեբաստիո», «Շորոր»:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

Создайте свой веб-сайт на WordPress.com
Начало работы
%d такие блоггеры, как: