Հայրենագիտական արշավ դեպի Մեղրի․ ամփոփում

Հայրենագիտական արշավ դեպի Մեղրի․ ամփոփում

 

Սեպտեմբերի 20-22-ին <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրի քոլեջի ուսանողների հետ այցելեցինք Սյունիքի հարավ ՝ Մեղրի։
Հստակ նպատ կար երեք օրվա ընթացքում <<քամել>> Մեղրիի ամենատեսարժան և ոչ այդքան հայտի տեսարժան վայրերը և պատմամշակութային համալիրները։
Ճանապարը անցնում էր Սիսիանով, Գորիսով, Քաջարանով, մենք ճանապարհին վերցնում էինք մեր աչքերի համար ամենահաճելինները, իսկ դրանք անթիվ էին ու չքնաղագույն։
Մեղրիում մեզ դիմավորեց <<Խաչաց տան>> տիրուհի ՝ Շահանեն։ Մեղրին բաժանված է երկու թաղերի՝ <<Մեծ>> և <<Փոքր>>, հենց վերջինում էր գտնվում <<Խաչաց տունը>>, որը մեր առջև բացեց իր հյուրընկալ դռները։ <<Խաչաց տունը>> այդեղ  երբևէ ապրած Խաչատրյանների (Մեղրիի ամենահին բնակիչներից) տունն էր, մեզ ներկայացավ Մեղրիի <<անձնագրի>> տեսքով։ Այս տունը մեզ հիշեցնում էր մի իսկական արվեստների, ազգագրության, հնությունների թանգարան։ Ամեն անյունից թափվում էր արվեստը և ոգեշնչումը։ Մեր հոգնածությունը խառնվելով շշմացուցիչ միջավայրի հետ, մեզ թվաց մի խենթ հարբածություն։
Հասանք ուշ երեկոյան։ Սուրճի և թեյի սեղանի շուրջ, տան պատշգամբում, որը մի ֆուտբոլի դաշտ էր հիշեցում իր մեծությամբ, տեսանք թե հարյուրամյակներ առաջ Շահանեի նախնիները ինչու են նախընտրել տան այս դիրքը։ Այստեղից բացվում էր ամբողջ Մեղրին, որի սարերի հետևում դանդաղ մայր էր մտնում արևը։ Շահանեն ոգևորված մեզ պատմում էր Մեղրիի ՝ այսօրվա, անցյալի և ապագայի նրա օրերի մասին։ Քնեցինք վաղվա օրվա սպասումով։

Առավոտյան, երբ արևը բացվեց Մեղրիի վրա, մենք բարձրացանք տան հակառակ բարձունքի վրա գտվող եկեղեցին՝ դա Սուրբ Հովհաննեսն էր, որը թվագրվում է XVII դարով, սակայն Շահանեն մեզ ասաց, որ այն շատ ավելի հին է և Հայաստանի Զարգացած միջնադարի կառույց է։ Սուրբ Հովհաննեսը քառամույթ, գմբեթավոր, բազիլիկ կառույց է, որը առավել չքնաղ էր ներսից։ Այստեղ ամբողջ եկեղեցին զարդարված է աստվածաշնչյան  տեսարանների որմնանկարներով, որոնք զարդարել էին Հովնաթանյանների աշակերտները։ Այս եկեղեցին իր ձևով հիշեցնում էր հայկական և պարսկական մշակույթների սինկրետիզմ։
Սուրբ Հովհաննեսից հետո իջանք քաղաքի կենտրոն՝ Մեծ թաղ, որտեղ էր գտնվում Սուրբ Աստվածածինը։ Մեղրու Մեծ թաղի Սուրբ Աստվածածին եկեղեցին դասվում է XVII դարի գմբեթավոր եկեղեցիների շարքը։ Գտնվում է Մեղրի քաղաքի բարձրադիր հյուսիսային թաղամասում, բոլոր կողմերից շրջապատված է բնակելի տներով։ Քառամույթ գմբեթավոր բազիլիկ է։ Սուրբ Հովհաննեսից հետո հարևան բարձունքին բարձրացանք <<Մեղրու բուրգեր>> կոչվող պաշտպանական կառույցներ, որոնք կարծեք հսկում էինք տարածքը։ Այս ամենից հետո այցելեցինք Մեղրիի քաղաքի վերջին եկեղեցին՝ Ապաստարանացը, որը ևս թվագրվում էր XVII դարով։
Եկեղեցիների այցելությունից հետո շարժվեցինք հայ-իրանական սահման՝ Արաքս գետ, որտեղից երևում էր ամբողջ սահմանի երկայնքը։ Մենք Հայաստանի ամենահարավային հատվածում էինք այդ պահին։ Արաքսից հետո շարժվեցինք Մեղրու հրաշք գյուղերից մեկը՝ Շվանիձորը։ Մեզ այտեղ դիմավորեց Շվանիձորի դպրոցի տնօրենը և ուղեկցեց ամբողջ ճանապարը։ Մենք այստեղ այցելեցինք XVII դարում կառուցված ջրացուցույցը և Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին, փոքրիկ գինու արտադրամասը և գյուղի դպրոցը։
Երրորդ օրը, մենք դեպի Երևան գնալուց առաջ, այցելեցինք Մեղրու Լիճք գյուղը, որը հարևան մետաղաարդյունաբերության հետևանքով ահավոր էկոլոգիական խնդիրներ ուներ, մենք տեղի բնակիչներից փորձեցինք ծանոթանալ այդ խնդիրները70694561_605822593285771_4482174505136947200_n70805838_976419559385683_6796265200178692096_n70813582_2935245796699792_3640390292697251840_n70847926_366220404281640_1181186654317051904_n71017801_2575221079429628_5891260018329649152_n71822253_671403233372307_8971341582104002560_n71943849_395279584469185_302989911005331456_n։ Այնուհետև այցելեցինք Լիճքի չքնաղ ջրվեժը, որի հարևանությամբ մտանք Զվարավանք՝ որը թվագրվում է X-XVII դարերով։ Վերդարձանք Երևան։

 

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

Создайте свой веб-сайт на WordPress.com
Начало работы
%d такие блоггеры, как: