Օշոյի այս առակում խոսքը գնում է մարդու տարածական կողմորոշումների մասին։ Նրա տեղի և դերի գիտակցության, նրա և տիեզերքի փոխհարաբերությունների մասին։ Մարդկային գիտակցությունը անսահման է, և մարդն է սահմանում դրա սահմանափակումը, կամ իրական սահմանները։ Մարդու գիտակցության ազատությունը ուղիղ համեմատական է վերջինիս սահմանման հետ։ Այլ կերպ ասած մարդն է ընտրում լինել մասը տիեզերքի և զգալ իրեն որպես մասնիկ, կամ՝ ոչ։
Այս դեպքում ձկնիկը, որը ցանկանում էր տեսնել օվկիանոսը (տիեզերքը), չէր գիտակցում, որ դա ինչ-որ տեղ չէ, այլ նա հենց տիեզերքում է՝ նրա մի մասնիկը։ Իսկ այն ձկները, որոնք նրան ասում էին, որ տիեզերքին հասնելու համար պետք է անել այս, կամ այն, ուղղակի ցույց էին տալիս իրենց իրական սահմանները, կամ սահմանափակվածությունը, իսկ այն ձուկը, որը ծեր էր և կյանքի մասին ուներ ճիշտ պատկերացում, բացեց ձկնիկի առջև սուբյեկտիվ իրականության լայն դռները, կամ իրական օվկիանոսը (տիեզերքը)։
Добавить комментарий