Ճշմարիտ և կեղծ ասույթներ

1․ Արեգակը համարվում է երիտասարդ աստղ։
2․ Ադոլֆ Հիտլերը եղել է տիեզերագնաց։
3․ Տղամարդիկ ճաղատանում են, քանի որ աշխարհում ընթանում է գլոբալ տաքացումներ։;

1․ Ռոնալդ Ռեյգանը եղել է դերասան։
2․ Քառակուսին ունի չորս անկյուն
3․ Նյութը բաղկացած է ատոմներից

«Մուտքի» ճամբար․ Արտագնա ճանապարհորդություն դեպի Սևանա լիճ

«Մուտքի» ճամբարի  չորրորդ օրը (հուլիսի 5)

պետք է անցկացնենք Սևանի «Ժայռ»-ում։ Քանի որ օրը ոչ աշխատանքային է, այդ պատճառով մենք կաշխատենք հանգստանալով կամ կհանգստանանք աշխատելով։ Որպես պատմաբան՝ Սևանա լիճը ինձ մոտ ասոցացվում է Սևանա լճի ճակատամարտով, փոքրիկ պատմական ակնարկ իմ կողմից․
Սմբատ Ա թագավորի (890-914) մահից հետո, Հայաստանում պայքար էր ընթանում Հայոց արքա Աշոտ Երկաթի (914-928) և Արաբական խալիֆայության ուժերի միջը։ 921 թվականին, երբ Աշոտ Երկաթը ամրացած էր Սևանի կղզում, արաբ զորավար Բեշիրը ավիրում էր Հայաստանը և ի վերջո գալի է և պաշարում Սևանի կղզին։ Աշոտ Երկաթը ունենալով փոքրաթիվ ուժեր, որոշում է հանկարծակիի բերել արաբական ուժերին և լաստանավերով հարձակվում է նրանց վրա և նետահարում։ Անակնկալի գալով, արաբական ուժերը սկսում են նահանջել, որոնց մնացուկներին ջախջախում է Գևորգ Մարզպետունին։
Սևանի ճակատամարտից հետո Ատրպատականի ամիրայությունը և Արաբական խալիֆայությունը համակերպվում են Հայաստանի անկախության հետ։

«Մուտքի» ճամբար․ Օր երկրորդ

Այսօր վերապատրաստումները սկսվեցին մեզ համար մի նոր իրադարձությամբ․ այցելեցինք ագարակ, որտեղ շատերս առաջին անգամ շփվեցինք ձիերի հետ։ Ինչ խոսք, դա օրվա ամենակարևոր իրադարձությունն էր ինձ համար, քանի որ ձիերը ունեն աննկարագրելի էներգետիկա։
Օրը շարունակվեց խիտ գրաֆիկով և կարևոր փորձի փոխանակումներով, որոնք մեզ՝ ապագա ուսուցիչներիս, շատ օգտակար եղան։ Միջակայքում եղան նոր երգերի և պարերի դասընթացներ, որի ժամանակ լավ լիցքաթափվեցինք և ստացանք թարմ լիցքեր։
Օրվա երկրորդ, նոր իրադարձությունը՝ հեծանվավարությունը, ինձ նորից հիշեցրեց իմ անցած փորձը այդ գործում։
«Մուտքի» ճամբարը շարունակվում է․․․36522087_673050133038631_963296593954471936_n36547136_673049676372010_3084774717488365568_n36585200_673050869705224_2237065026433187840_n (1)36596067_673049236372054_3255598383032696832_n

Ձուկը և օվկիանոսը․ Օշոյի առակներից

   Օշոյի այս առակում խոսքը գնում է մարդու տարածական կողմորոշումների մասին։ Նրա տեղի և դերի գիտակցության, նրա և տիեզերքի փոխհարաբերությունների մասին։ Մարդկային գիտակցությունը անսահման է, և մարդն է սահմանում դրա սահմանափակումը, կամ իրական սահմանները։ Մարդու գիտակցության ազատությունը ուղիղ համեմատական է վերջինիս սահմանման հետ։ Այլ կերպ ասած մարդն է ընտրում լինել մասը տիեզերքի և զգալ իրեն որպես մասնիկ, կամ՝ ոչ։
Այս դեպքում ձկնիկը, որը ցանկանում էր տեսնել օվկիանոսը (տիեզերքը), չէր գիտակցում, որ դա ինչ-որ տեղ չէ, այլ նա հենց տիեզերքում է՝ նրա մի մասնիկը։ Իսկ այն ձկները, որոնք նրան ասում էին, որ տիեզերքին հասնելու համար պետք է անել այս, կամ այն, ուղղակի ցույց էին տալիս իրենց իրական սահմանները, կամ սահմանափակվածությունը, իսկ այն ձուկը, որը ծեր էր և կյանքի մասին ուներ ճիշտ պատկերացում, բացեց ձկնիկի առջև սուբյեկտիվ իրականության լայն դռները, կամ իրական օվկիանոսը (տիեզերքը)։

Աշխարհը և մենք․ Առակ Օշոյից

    Օշոյի այս առակում կա երկու իմաստային գիծերի՝ թույլ և ուժեղ արտահայտված։ Թույլ արտահայտված գիծն այն է, որ եթե պալատների և շքեղության մեջ լինեն հայելիներ, կարելի կլինի շքեղության և հարստության մեջ տեսնել ինքդ քեզ՝ այնպես ինչպես, որ կաս։ Ուժեղ արտահայտված գիծն այն է, որ ցանկացած արարք՝ բարի թե չար, ունի տարածման էֆեկտ։ Նույն շունը եթե ուրախություն արտահայտեր, հայելիների մեջ կարտացոլվեին տասնյակ պոչը թափահարող շներ, ինչը նրան հաստատ դուր կգար։ Կարելի է ամփոփել վերլուծությունը Մահաթմա Գանդիի մտքով «Եթե բոլոր մարդիկ առաջնորդվեն «Ական ընդ ական» սկզբունքով, ապա բոլորը կկուրանան»։

Վարպետն ու թեյի բաժակը

   Ըստ Օշոյի փիսիլոփայության վարպետ է համարվում այն մարդը, ով կարողանում է ապրել առանց շքեղության և պերճանքի և երջանիկ լինել այդ ամենով հանդերձ։ Քանի որ շատերը կարող էին կյանքի բերումով լինել աղքատ, այդ պատճառով պանդոկապանը հասկացավ նրա «վարպետ» լինելը այն ժամանակ, երբ վերջինս ուղղակի, առանց այլևայլությունների հաճույք և բավականություն ստացավ թեյի մի փոքրիկ հյուրասիրությունից։
Այս առակը սովորեցնում է, որ կարելի է երջանիկ լինել առանց շքեղության և հարստության։ Պետք է ուղղակի հաճույք ստանալ կյանքի ամեն մի փոքրիկ պահերից։

Մուտք «Մուտքի» ճամբար․ Օր առաջին

 Նորից «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, նորից ճամբար, այս անգամ «Մուտքի» ճամբար՝  ուսուցիչների վերապատրաստման քառօրյա հանդիպումներ․․․։
   «Արևմտյան» դպրոց-պարտեզում այսօր սկսվեց վերապատրաստման ծրագիրը, որն ընթացավ +40 աստիճան տաքության պայմաններում։ Սակայն մենք՝ իսկական սեբաստացուն հավատարիմ համառությամբ ու ջանասիրությամբ, անցկացրինք մեր՝ անչափ հետաքրքիր և հագեցած օրը, որը լիքն էր սեմինար-պարապունքներով և փորձի փոխանակումներով։ Այս շաբաթը հագեցած է լինելու․․․
Դեռ կհանդիպենք․․․
Դե ինչ՝ օր առաջին․․․

Продолжить чтение «Մուտք «Մուտքի» ճամբար․ Օր առաջին»

Մուտքի ճամբար։ Առաջադրանքներ

 

Մարիետ Սիմոնյան

9634

1․ Պայքար առանց կատաղության: Օշո
Անձնական վերլուծություն

Օշոյի առակի իմաստը այն է, որ  յուրաքանչյուր մարդ երբ իր մեջ խեղդում է ատելությունը և ոխակալությունը, արդյունքում հաղթում է ինքն իրեն։ Չկա արտաքին հաղթանակ առանց ներքին հաղթանակի։ Продолжить чтение «Մուտքի ճամբար։ Առաջադրանքներ»

Վերադարձ կրթահամալիր

 

2012 թվականին ես կրթահամալիրի հարյուրավոր շրջանավարտներից մեկն էի։
Կարոտով, բայց նաև ապագայի նկատմամբ մեծ սպասումներով ես մտա <<մեծ>> կյանք՝ ինձ հետ վերցնելով <<սեբաստացուն>> հատուկ գիտելիքները և աշխարհընկալումը։ Продолжить чтение «Վերադարձ կրթահամալիր»

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

Создайте свой веб-сайт на WordPress.com
Начало работы