Պատմության 9-րդ դասարանի ծրագիր
Առարկայի ամփոփ նկարագիր
Պատմությունը, գիտության ոլորտ է, ինչպես նաև հումանիտար գիտություն, որի ուսումնասիրության առարկան ընդգրկում է մարդու գործունեությունը, աշխարհայացքները, սոցիալական կապերը, կյանքի կազմակերպումը անցյալում։
Ավելի նեղ իմաստով պատմությունը գիտություն է, որն ուսումնասիրում է բոլոր հնարավոր աղբյուրները անցյալի մասին՝ պատճառահետևանքային կապը վերականգնելու, պատմական ընթացքն ընկալելու, փաստերը նկարագրելու և իրադարձությունների մասին կարծիքներ կազմելու համար
Պատմությունը սկզբում կրել է նկարագրական բնույթ, ուսումնասիրության անմիջական առարկան եղել են մարդկության անցյալում տեղի ունեցած իրադարձությունների արտաքին երևույթները, գլխավոր ուշադրությունը դարձվել է պատմական, քաղաքական իրադարձությունների շարադրանքին։ Միայն 19-րդ դարում պատմագիտությունը դարձել է կյանքը՝ իր որոշակի և բազմազան դրսևորումներով (մարդու ծագումից մինչև ժամանակակից վիճակը) ուսումնասիրող գիտություն։
Հայոց պատմությունը կամ հայ ժողովրդի պատմությունը, հայ էթնոսի հինգհազարամյա պատմություն է, որը ժամանակագրական առումով բաժանվում է մի քանի շրջափուլերի:
9-րդ դասարանի Հայոց պատմություն առարկան ընդգրկում է Հայ ժողովրդի պատմության նորագույն ժամանակաշրջանը՝ առաջին հանրապետության ծննդից՝ 1918թ-մինչև մեր օրերը:
Продолжить чтение «Պատմության 9-րդ դասարանի ծրագիր»