Պատմության 12-րդ դասարանի ծրագիր
Բացատրագիր
Հայոց պատմություն» առարկայի միջնակարգ հանրակրթության դպրոցի 12-րդ դասարանի ծրագիրը կազմվել է հիմք ընդունելով ՀՀ «Կրթության մասին» օրենքը , «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքը, հանրակրթության պետական կրթակարգը, միջնակարգ կրթության պետական չափորոշիչը, ՀՀ կառավարության 2008թ հաստատաված ավագ դպրոցի համակարգի ստեղծման ռազմավարական ծրագիրը և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվող ՀՀ ԿԳՆ փորձարարական և այլընտրանքային հեղինակային ծրագիրը:
Պատմություն առարկայի ավագ դպրոցի չափորոշիչը ներառում է
- Առարկայի հայեցակարգը
- Առարկայի ուսումնական ընդհանուր նպատակները
- Առարկայի բովանդակային միջուկը
- Ուսումնառության տարատեսակները և միջոցները
- Սովորողների պատրաստվածությանը ներկայացվող պահանջների և արժեքային համակարգի նկարագրությունները
- Ուսումնառության արդյունքների գնահատումը
- Երաշխավորող գրականության ցանկը