«Ազատ խոսքի» ակումբը վերսկսում է իր գործունեությունը։ Բանավեճ-քննարկումների հաջորդ հանգրվանը քաղաքական ՝ «Հայաստանի ապագան և նրա հարևանները» թեման է։ Թեման բավականին արդիական է, քանի որ յուրաքանչյուր երկրի ապագան մեծամասամբ կախված է իր հարևանների հետ հարաբերություններով։ Մեզ համար այն արդիական է, քանի որ մեր հարևան երկրների հետ մենք չունենք միանշանակ հարաբերություններ կառուցելու ուղի։ Այստեղ առաջանում են հակասություններ, որոնց քննարկմանն է նվիրված այս նախագիծը։
Հունվարյան ճամբարային ամսվա շրջանակում իրականացվող՝ «Հայաստանի ազգագրություն» նախագծի կանգառներից մեկը երևանյան ազգագրական թանգարաններն են։ Այս անգամ մենք ընտրել ենք երկու թանգարան՝ Երևանի պատմության և Հայաստանի պատմության թանգարանները։ Թանգարանների այցելությունները կուղեկցվեն երևանյան քայլքով։
9։00-9։30՝ Առավոտյան ընդհանուր պարապմունք 9։30-12։35՝ Աշխատանք ջոկատներում ըստ հրապարակված նախագծերի՝ 9։30-10։05՝ «Հայաստանի ազգագրություն» 11։05-11։50՝ Երգ 12։35-12։55՝ ընդմիջում 13։00-ից՝ «Սովորում ենք բանավիճել»
Հունվարի 21 9։00-9։30՝ Առավոտյան ընդհանուր պարապմունք 10։00-18։00՝ «Դեպի Արմավիր»
Հունվարի 24
9։00-9։30՝ Առավոտյան ընդհանուր պարապմունք 9։20-12։35՝ Աշխատանք ջոկատում ըստ հրապարակված նախագծերի՝ «Հայաստանի ազգագրություն» 11։00-12։00՝ «Ինտելեկտուալ մրցաշար» 12։35-12։55՝ ընդմիջում 13։00՝ ըստ նախագծերի
Հունվարի 25 9։00-9։30՝ Առավոտյան ընդհանուր պարապմունք 9։20-12։35՝ Աշխատանք ջոկատում ըստ հրապարակված նախագծերի՝ «Հայաստանի ազգագրություն» 12։35-12։55՝ ընդմիջում 13։00՝ ըստ նախագծերի
Հայաստանի ազգագրությունը տարբերվում է իր յուրահատուկ դիմագծով և բազմադարյան պատմությամբ։ Նրա ուսումնասիրումը և տարածումը շատ կարևոր խնդիր է, որը ցավոք ոչ լիարժեք է իրականացվում։ Հանրակրթական ծրագրերում Հայաստանի ազգագրությունը շատ թերի է ներկայացված և չունի ամբողջական ընդգրկում։ Հունվարյան ճամբարի երկշաբաթյա շրջանը հարմար առիթ է այս բացը լրացնելու համար։ Հայաստանում կան մի քանի ազգագրական թանգարաններ, որոնց այցելությունը ևս հնարավորությունը կտա ազգագրության պատկերի ամբողջացման համար։ Նախագիծն իրականացվում է «Ազգագրական փառատոն 2022-ի» շրջանակում
Նպատակը ՝ Երևանի-Գյումրի ճանապահի հայրենագիտական ներկայացում: Երևանից դեպի Գյումրի տանող գնացքի ճանապարհը անցնում է Հայաստանի արևմտյան սահմանով, որը քիչ է ուսումնասիրված՝ ավտոճանապարհների բացակայության պատճառով: Գրեթե ողջ ճանապարհի մի զգալի մաս անցնում է սահմանային Ախուրյան գետի ավազանով, իսկ արդեն վերջնամասում, ընդհուպ մոտենում Ախուրյանի ջրամբարին: Քաղաքային կենցաղի ուսումնասիրում:
Քաղաքային թափառումներ մշակության մայրաքաղաքում, այցելություններ տուն թանգարաններ (Ձիթողցյանների տուն-թանգարան, Մհեր Մկրտչյան), այցելություններ պատմամշակութային կոթողներ (Յոթ Վերք եկեղեցի (Մարիամ Աստվածածին Մայր եկեղեցի) , Ամենափրկիչ եկեղեցի), զբոսանք Գյումրու հին փողոցներով, Ալեքսանդրապոլի տարածք, գարեջրատան տարածք, Նախահաշիվ Երևան-Գյումրի-Երևան գնացի գումար՝ անձը 3000 դրամ
Գյումրիում կքայլենք հետևյալ վայրերով՝ (Հավելյալ տեղեկությունների համար անցեք հղումով)
Անհրաժեշտ պարագաներ՝ թվային միջոցներ, անձրևանոց, մեկօրյա սնունդ, եղանակային պայմաններին համապատասխան հագուստ: 3000 դրամ (ճանապարհածախսի և թանգարանների մուտքի համար)
Քննարկման թեման՝ «Հայկական ահաբեկչության պատմություն․ ահաբեկչությունը, որպես այլընտրանքային պայքարի ձև»
Քննարկման նպատակը
Սովորողներին ներկայացնել հայկական ահաբեկչության պատմությունը, դրանց դրսևորումները և արդյունքները։ Համարելով ահաբեկչությունները բացասական երևույթ, բոլոր դեպքերում կարևորում ենք դրանց ներկայացվածությունը սովորողների շրջանում։ Հայկական ահաբեկչությունների պատմությունը համարում ենք արդիական, այդ պատճատով կարևորում ենք դրանց շուրջ կազմակերպվող ամենատարբեր քննարկումները։
Հեղինակայինը բաց պարապմունքում՝
Ակումբային գործունեությունը որպես ոչ ֆորմալ կրթության ձևի ներկայացում
Արդյունքը՝
Թեմայի շուրջ սովորողների կարծիքների հրապարակումներ բլոգներում
Ուսումնասիրություններ, վերլուծություններ
Հանդիպումը կկազմակերպվի՝ հոկտեմբերի 8-ին, Մայր դպրոցի Փոքր դահլիճում, ժամը 13։00
Հանդիպման մասնակիցներ՝ «Ազատ խոսքի» ակումբի մասնակիցներ, այլ հետաքրքրվողներ