11-րդ 12-րդ դասարանի սովորողները նախաձեռնեցին դեպի Արատես ճամփորդությունը, որն այս անգամ ունենալու է իր հետաքրքիր ընթցքը։
Արատեսը 2018-2021 թվականներին։ Ճանապարհորդությունը ուսումնասիրական է, ներկրթահամալիրային պատմությունը ներկայացնող։
Արատեսում ենք լինելու Ծառզարդարի օրը, որն ամենայն ուրախությամբ կկազմակերպենք Ավագ դպրոցի սովորողների հետ։ Ծաղկազարդի օրը հայոց եկեղեցիները զարդարվում են ուռենու ճյուղերով, առավոտյան կատարվում է Ժամերգություն, որից հետո օրհնված ճյուղերը բաժանվում են հավատացյալ ժողովրդին, որոնք պահվում էին մինչև հաջորդ ծաղկազարդ։ Դրանց վերագրվում էր բարիքի, առատության, պտղաբերության հմայական զորություն։ Հավատալով, որ դրանցով կավելանա յուղը, կբարձրանա կաթնատվությունը, ձվատվությունը, դրանք դրվել են խնոցում, մսուրքում, հավանոցում։
Ծեսով կօծենք Արատեսը։
Продолжить чтение «Արատես»