Քոլեջի երկրորդ կուրսի ուսանողների զբոսաշրջային ռեսուրսներ առարկայի մայիսի 11-15-ի հանձնարարություններ

Քոլեջի երկրորդ կուրսի ուսանողների <<Զբոսաշրջային ռեսուրսներ>> առարկայի ապրիլի  մայիսի 11-15-ի  հանձնարարություններ

 Թեմա ՝<<Ընտանիք>

Դասի շրջանակներում կդիտվի Հանրային Առաջին ալիքի կողմից նկարահանված <<Հայրենեան>> հաղորդաշարի, <<Ընտանիք>> հաղորդումը։ Հաղորդման բովանդակությունը <<ընտանիքի>>-ի  և նրա ազդեցությունը Հայկական մշակույթի և նրա յուրօրինակ զարգացման մասին է։ Ֆիլմից առաջ կտրվի հարցաշար, որի պատասխանները սովորողը հնարավորություն կունենա տալ ֆիլմի ուշադիր դիտման  ընթացքում։ Ստորև ներկայացված է հարցաշարը․

    <<Ընտանիք>> հաղորդման հարցաշարը

  1. Ո՞վ էր համարվում ընտանիքի համար նահապետը, ի՞նչ նշանակում նահապետական օրենքներ։
  2. Ո՞րն է նահապետական ընտանիքային մոդելը, ի՞նչ է այն ենթադրում իրենից։
  3. Ի՞նչպիսի դիրք ուներ կինը ընտնիքում։
  4. Ինչպիսի՞ն էր հայ միջնադարյան իշխանների և նրանց ընտնիքի կյանքը և կենցաղը։
  5. Ի՞նչ է <<Կոչունքի ճաշը>>
  6. Հիմնականում ինչու՞ էին բաժանվում նահապետական ընտանիքները և աշխատում էին, բաժանված ընտանիքները, որտե՞ղ բնակվել։
  7. Ինչպիսի՞ աշխատանքային բաժանումներ կային նահապետական ընտանիքների ներսում։
  8. Ի՞նչ նմանություններ կան <<ընտանիքի>> և <<ծառի>> միջև, այս երկուսը ինչպիսի՞ զուգահեռներ ունեն։
  9. Ինչպիսի՞ մոդելներ ունի ժամանակակից ընտանիքը։

Հարցերի պատասխանները տեղադրե՛ք բլոգներում և ուղարկեց ինձ իմ էլ․ հասցեին (s.tamazyan@mskh.am)  մայիսի 11-15-ի ընթացքում։

csm_Kevonian04_26d6be19f1

Քոլեջի երկրորդ կուրսի ուսանողների (Իրավունքի հիմունքներ) առարկայի մայիսի 11-15-ի հանձնարարություններ

Առցանց ուսուցում
Քոլեջի երկրորդ կուրսի ուսանողների <<Իրավունքի հիմունքներ>> առարկայի հանձնարարություններ, նախատեսված մայիսի 11-15-ի համար

Թեմա՝

  Ժառանգական իրավունք

Ուսումնասիրե՛ք <<Ժառանգական իրավունք>> թեմային առնչվող նյութերը, ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը։ Նյուրթերը կարող եք գտնել համացանցից, հասարակագիտության 11-րդ դասարանի դասագրքից և Arlis.am կայքից։

  1. Որոնո՞ք են ժառանգության հիմքերը։
  2. Ե՞րբ և որտե՞ղ է բացվում ժառանգությունը։
  3. Ովքե՞ր ունեն ժառանգության պարտադիր բաժնի իրավունք կտակի դեպքում։
  4. Ի՞նչ է պայմանով կտակը։
  5. Ո՞րն է կտակի ձևը, և ի՞նչ է փակ կտակը։
  6. Ի՞նչ է կտակային հանձնարարությունը։
  7. Ո՞րն է ըստ օրենքի ժառանգության հերթականությունը։
  8. Ի՞նչ կարգով և ի՞նչ ժամկետում է ընդունվում ժառանգությունը։
  9. Ինչպե՞ս է բաժանվում ժառանգությունն ըստ օրենքի ժառանգության դեպքում։
  10. Ինչպե՞ս է կատարվում ժառանգության ձևակերպումը։
    01722252

Քոլեջի առաջին կուրսի ուսանողների (Հասարակագիտություն) առարկայի, մայիսի 11-15-ի հանձնարարություններ

Առցանց ուսուցում
Քոլեջի առաջին կուրսի ուսանողների <<Հասարակագիտություն>> առարկայի  մայիսի 11-15-ի
հանձնարարություններ


<<Պատերազմը և քաղաքականությունը
Թեմա՝ 
1. <<Ղարաբաղյան շարժումը և ԼՂՀ-ի հռչակումը>>։

  1. Կարդա՛լ և ուսումնասիրե՛լ <<Ղարաբաղյան շարժումը և ԼՂՀ-ի հռչակումը>> թեման․ (Կարող եք գտնել՝ <<Հասարակագիտության>> 11 դասարանի դասագրքի մեջ։ Նախընտրելի է նայել՝ ընդհանուր հոսքերի համար նախատեսված դասագիրքը։ Կարող եք գտնել թեման համացանցից, բացի Wikipedia-կայքից։
  2. Պատասխանե՛ք հետևյալ հարցերին

 

  • Ինչու՞ Խորհրդային Ադրբեջանը 1988 թ․-ին որդեգրեց Սումգայիթում, Կիրովաբադում, Շամխորում և Բաքվում հայերի նկատմամբ բռնություններ և կոտորածներ կազմակերպելու քաղաքականությունը։ Ինչի՞ էր ձգտում դրանով Ադրբեջանը։
  • Խորհրդային Ադրբեջանի տարածքում հայերի նկատմամբ կատարվող հանցագործությունների նկատմամբ, ինչու՞ էին լուռ ԽՍՀՄ կենտրոնական իշխանությունները։
  • Ինչու՞ Ղարաբաղի հայությունը գնաց զինվորագրվելու և զինված պայքարի քաղաքականությանը։ Չկա՞ր այլ ելք։
  • Ռազմա-քաղաքական ինչպիսի՞ նշանակություն ուներ Շուշիի ազատագրումը։
  • Ռազմա-քաղաքական ինչպիսի՞ նշանակություն ուներ Լաչինի միջանցքի ազատագրումը։
  • Ի՞նչն է Արցախի համար <<Անվտանգության գոտին>>։
  • Ինչու՞ ԽՍՀՄ փլուզումից հետո Ղարաբաղի հարցը ձեռք բերեց այլ իրավա-քաղաքական բնույթ։
  • Ինչո՞վ են տարբերվում <<զինադադարը>> և <<հաշտությունը>>։
  1. Պատասխանե՛ք հետևյալ հարցին․ Հիմնվելով միջազգային իրավունքի սկզբունքների վրա, փորձե՛ք լուծել Արցախյան խնդիրը,  չառաջնորդվելով ազգային տրամադրություններով։ Օգտվե՛ք հայկական և ադրբեջանական դիրքորոշումներից։
    Հանձնարարության արդյունքները հրապարակե՛ք բլոգներում և ուղարկե՛ք իմ էլ․ հացեին (s.tamazyan@mskh.am), մինչև մայիսի 15-ը։

62c777242febbf4826b0061537228033

 

Քոլեջի առաջին կուրսի ուսանողների Հայոց պատմության հանձնարարություններ։ Մայիսի 11-15։

Առցանց ուսուցում
Քոլեջի առաջին կուրսի ուսանողների <<Հայոց պատմություն>> առարկայի, մայիսի 11-15-ի հանձնարարություններ

 Թեմա
<<Հայ քաղաքական կյանքի վերելքը>>
 <<Հասարակական-քաղաքական հոսանքները>>

 

<<Հասարակական-քաղաքական հոսանքները>>

Կարդա՛լ և ուսումնասիրե՛լ <<Հասարակական-քաղաքական հոսանքները>> թեման․ (Կարող եք գտնել՝ <<Հայոց պատմություն>> 11 դասարանի դասագրքի մեջ։ Նախընտրելի է նայել Ընդհանուր և բնագիտամաթեմատիկական հոսքերի համար նախատեսված դասագիրքը։ Կարող եք գտնել թեմանները համացանցից, բացի Wikipedia-կայքից։

Պատասխանե՛ք հետևյալ հարցերին․

  1. XIX դարի 50-70- ական թթ․ հայ հասարակական-քաղաքական կյանքում հստակորեն ո՞ր երկու հեսանքները սկսեցին առանձնանալ։
  2. Ամփոփ ներկայացրե՛ք հայ պահպանողականների  հայացքները և ձգտումները։
  3. Ներկայացրե՛ք մի քանի հայտնի հայ պահպանողականների։
  4. Ներկայացրե՛ք հայ արմատական պահպանողականների ձգտումները։
  5. Ըստ ձեզ, ինչու՞ էին հայ պահպանողականները, հայ ազատականների հայ հասարակությունը<<եվրոպականացնելու>> ձգտումները համարում վնասակար։
  6. Ամփոփ ներկայացրե՛ք հայ ազատականների հայացքները և ձգտումները։
  7. Ինչու՞ էին հայ ազատականները ձգտում եկեղեցու ազատականացմանը։
  8. Ըստ ազատականների, ի՞նչ է նշանակում <<ազգի ինքնորոշում>> եզրույթը։
  9. Ներկայացրե՛ք Ստեփանոս Նազարյանցի հայացքեները։
  10. Ներկացացրե՛ք Ստեփան Ոսկանյանի, Գրիգոր Օտյանի և Նահապետ Ռուսինյանի հայացքները։
  11. Ի՞նչ մեթոդով էին պայքարում Հարություն Սվաճյանը և Հակոբ Պարոնյանը հայ հասարակության մեջ առկա արատավոր երևույթների դեմ։
  12. Ներկայացրե՛ք այս շրջանի հայ հասարակական-քաղաքական կյանքի այլ ազատական գործիչներին և նրանց գործունեությունը։

Պատասխանե՛ք հետևյալ հարցերին․ Ինչու՞ էր հայության համար այսքան դժվար ժամանակաշրջանում հայ հասարակությունը բաժանվել մի քանի հոսանքների և արդյո՞ք դա ճիշտ էր։

Հանձնարարությունների պատասխանները, ուղարկե՛ք (s.tamazyan@mskh.am) հասցեին, ոչ ուշ, քան մայիսի 15-ն ընկած ժամանակահատվածում։

unnamed

Հեղինակային կրթական ծրագրի հեղինակների ստեղծագործական առցանց հավաք

Մայիսի 4-ին հավաքի կլոր սեղան-քննարկումների ծրագրում։ 

Քոլեջի

Մայիսի 4-ին, ժամը 13:00` Հասարակագիտական, էկոլոգիական ընտանեկան, ինքնակրթության նախագծերի խաչմերուկ.

Կլոր սեղան-քննարկմանը կարող եք միանալ այս հղումով

Հասարակագիտական նախագծերի շրջանակում, սովորողների, ծնողների մասնակցությամբ կքքնարկվի․

  1. <<Պատամական ֆիլմերի շարք (30 պատմական ֆիլմեր)>>
    Սովորողներ՝ Դիանա Բարսեղյան, Լիլիա Ղուլյան
  2. <<Հին և նոր Երևաններ․ 10 փաստեր>>
    Սովորողներ՝ Անի Բարսեղյան, Անահիտ Աբգարյան Միլենա Կիրակոսյան
  3. <<Ցեղասպանություններն աշխարհում>>Սովորողներ ՝ Կարինե ՂուլյանԴիանա Բարսեղյան

Նախագծեր՝

  1. Էկոլոգիապես մաքուր կարագի ստացում տնային պայմաններում
    Ներկայացնում են Տաթևիկ Հովսեփյանը և մայրիկը. ընտանեկան նախագիծ
  2. ՀՀ բուժիչ խոտաբույսերը և Հայկական խոհանոցում օգտագործվող կանաչիները:
    Ներկայացնում են սովորողներ՝ Ռուզաննա Մարգարյանը, Նարինե Մակարյանը և Էլմիրա տատիկը
  3. Էկոլոգիապես վնասակար կոսմետիկ միջոցներ
    Ներկայացնում են սովորողներ՝ Լիանա Մելիքսեթյանը, Նարինե Մակարյանը, Լիլիա Ռուստամյան
  4. Գինու համտես տնային պայմաններում
    Ներկայացնում են Միլենա Կիրակոսյան

Հաղորդակցման հմտություններ: Նախագծեր, արդյունքներ

    1. «Մասնագիտական ոլորտի գործունեության ուսումնասիրություն »
      Ազատուհի Հարությունյան և քույրիկ հարցազրույց քույրիկիս հետ 
    2. «Հաղորդակցման ո՞ր ձևն է իմը »
      Լիլիթ Աբրահամյան

Համակարգողներ՝ Սամվել Թամազյան, Նելլի Գեղամյան, Լուսինե Ալեքսանյան։

Հեռավար-առցանց ուսուցում․Ապրիլի 27-30 և մայիսի 4-8

Ապրիլի 27-30 և մայիսի 4-8 հեռավար առցանց ուսուցման ամփոփում

 

Ամփոփման շրջանակներում հավաքվել են ապրիլի 27-30 և մայիսի 4-8 ընկած ժամանակահատվածում՝ Հայոց պատմություն, հասարակագիտություն, իրավունքի հիմունքներ, զբոսաշրջային ռեսուրսներ առարկաների հեռավար-առցանց ուսուցման ծրագրերը։

Հայոց պատոմության շրջանակներում 

  1. <<Արևելյան հարցի սրումը։ 1877-1878 թթ․ ռուս-թուրքական պատերազմը և հայերը>>
  2. <<Հայկական հարցի միջազգայնացումը։ Սան-Ստեֆանո և Բեռլին>>

<<Հասարակագիտություն>> առարկայի շրջանակներում 

  1. <<Տարածքային հակամարտություններ։ Հարավկովկասյան  հակամարտություններ>>
  2.  <<Պատերազմի միջազգային իրավական կարգավորումը>>

<<Իրավունքի հիմունքներ>> առարկայի շրջանակներում

  1. <<Քաղաքացիական իրավական պայմանագիր>>
  2. <<Վնաս պատճառելու հետևանքով ծագած պարտավորություններ>>

<<Զբոսաշրջային ռեսուրսներ>> առարկայի շրջանակներում 

  1. Նախագծեր՝ <<խոհանոց>> և <<գորգ>>

Продолжить чтение «Հեռավար-առցանց ուսուցում․Ապրիլի 27-30 և մայիսի 4-8»

Քոլեջի երկրորդ կուրսի ուսանողների զբոսաշրջային ռեսուրսներ առարկայի ապրիլի 27-30-ի և մայիսի 4-8-ի հանձնարարություններ

Քոլեջի երկրորդ կուրսի ուսանողների <<Զբոսաշրջային ռեսուրսներ>> առարկայի ապրիլի 27-30-ի և մայիսի 4-8-ի  հանձնարարություններ

 Թեմա ՝<<խոհանոց>>

Դասի շրջանակներում կդիտվի Հանրային Առաջին ալիքի կողմից նկարահանված <<Հայրենեան>> հաղորդաշարի, <<Խոհանոց>> հաղորդումը։ Հաղորդման բովանդակությունը <<խոհանոցի>>-ի  և նրա ազդեցությունը Հայկական մշակույթի և նրա յուրօրինակ զարգացման մասին է։ Ֆիլմից առաջ կտրվի հարցաշար, որի պատասխանները սովորողը հնարավորություն կունենա տալ ֆիլմի ուշադիր դիտման  ընթացքում։ Ստորև ներկայացված է հարցաշարը․

    <<խոհանոց>> հաղորդման հարցաշարը

  1. Խոհանոցի որպես ազգային մշակույթ։
  2. Հյուրասիրության աստվածը։
  3. Սննդրի գիտական մատուցումը։
  4. Հացը և լավաշը որպես պաշտամունք։
  5. Տոլմայի տեսականին։
  6. Պասային ուտելիքներ։
  7. Ամանորյա ուտելիքներ։
  8. Կենդանական և բուսականան ուտելիքների կապը կենցաղի և ապրելակերպի հետ։
  9. Ավադական և հարսանեկան ուտեստներ։
  10. Մածունը որպես գենետիկ սնունդ։
  11. Խոհանոց բառի բացատրությունը։
  12. Ճաշկերույթի խորհուրդը

Հարցերի պատասխանները տեղադրե՛ք բլոգներում և ուղարկեց ինձ իմ էլ․ հասցեին (s.tamazyan@mskh.am) ապրիլի 27-30-ի և մայիսի 4-8-ի ընթացքում։

1546083

Քոլեջի երկրորդ կուրսի ուսանողների <<Զբոսաշրջային ռեսուրսներ>> առարկայի ապրիլի 27-30-ի և մայիսի 4-8-ի  հանձնարարություններ

 Թեմա ՝<<Գորգ>>

Դասի շրջանակներում կդիտվի Հանրային Առաջին ալիքի կողմից նկարահանված <<Հայրենեան>> հաղորդաշարի, <<Գորգ>> հաղորդումը։ Հաղորդման բովանդակությունը <<գորգի>>  և նրա ազդեցությունը Հայկական մշակույթի և նրա յուրօրինակ զարգացման մասին է։ Ֆիլմից առաջ կտրվի հարցաշար, որի պատասխանները սովորողը հնարավորություն կունենա տալ ֆիլմի ուշադիր դիտման  ընթացքում։ Ստորև ներկայացված է հարցաշարը․

    <<Գորգ>> հաղորդման հարցաշարը

  1. Ի՞նչ է ազգային, մշակութային արժեքը։ Նյութական և ոչ նյութական արժեքներ։
  2. XIII դարում որ ճանապարհորդն է հիացել հայկական գորգերի բազմազանությամբ։
  3. Որտե՞ղ են գտվել հայկական ամենահին գորգերի մնացորդները։
  4. Ինչպե՞ս տարբերել հայկական գորգը։
  5. Ինչպե՞ս են կոչվում գորգ գործելու սարքը և գործիքները։
  6. Ի՞նչ թելերով են գործում հայկական գորգերը։
  7. Ինչպե՞ս էին ներկում թելերը։
  8. Գորգը և միջազգային տերմինաբանությունը։
  9. Ի՞նչ է վիշապագորգը
  10. <<Մերգերյան>> գորգեր

Հարցերի պատասխանները տեղադրե՛ք բլոգներում և ուղարկեց ինձ իմ էլ․ հասցեին (s.tamazyan@mskh.am) ապրիլի 27-30-ի և մայիսի 4-8-ի ընթացքում։

2015676

 

Հասարակագիտական նախագծերի ամփոփում։ Մայիսյան հավաք․ մարտ-ապրիլ ամփոփում

Մարտ-ապրիլ ամիսների ամփոփում ընտանեկան դպրոց: Մայիսյան ընտանեկան դպրոցի կազմակերպում:

Մարտ-ապրիլ ամիսների ընթացքում քոլեջում պատմության և հասարակագիտության շրջանակներում իրականցավել են մի շարք նախագծեր, որոնք ամբողջությամբ համապատասխանում են ընտանեկան դպրոցի և դրա կայացման բոլոր սկզբունքներին։ Նախագծերը մի մասը ավարտված են, մյուսները շարունակական են և թարմացվում են նորանոր աշխատանքներով։

<<Պատմական ֆիլների շարքը>> բաղկացած է 30 ֆիլմերից, որը ի սկզբանե ստեղծվել էր որպեսզի կազմակերպեր սովորողների առցանց-հեռավար կրթությունը։ Ֆիլմերի նախագծի շրջանակում առաջնահերթ պետք է հասկանալ, որ այն նախատեսված է սովորողի և նրա ընտանիքի անդամների պատմություն առարկայի և առհասարակ պատմության առավել բազմակողմանի գիտելիքների, առավել հետաքրքրարժ դարձնելու և ընտանեկան դիտումները առավել օգտավետ դարձնելուն։ Սովորողների կողմից մեծ ոգևորության արձանք ստանալուց հետո, մենք հասկացանք, որ խնդիր կա նաև այս ֆիլմերի միջոցի մասին գրել նաև հոդված, հատուկ նախատեսված <<Դպիրի>> համար։ Մենք առաջարկեցինք պատմության դասագրքային դասավանդմանը առաջարկել այլընտրանքային միջոց, ի դեմս՝ <<Պատմական ֆիլմերի շարքի>>։ Առավել մանրամասն ծանոթացի՛ր այստեղ․․․

<Հին և նոր Երևաններ․ 10 փաստեր>> նախագծի նպատակն է՝ քոլեջի <<զբոսաշրջություն>> բաժնի ուսանողների հետ միասին վերականգնել Երևան քաղաքի հին պատկերները՝ ֆիլմերի, ֆոտոների, ճարտարապետության, արձանների, երգերի միջոցով։ Համեմատել դրանք նոր Երևանում ստեղծված նույնատիպ նյութերի հետ, այդ ամենը հավաքել մեկ նախագծի մեջ և մոռացությունից դուրս հանել և նոր շունչ տալ դրանց։ Բացի այս ամենը, կազմակերպել սովորողների հեռավար-առցանց ուսուցումը և <<զբոսաշրջային ռեսուրսներ>> առարկայի շրջանակներում կազմակերպել տեսական դաս՝ <<Երևան քաղաքի զբոսաշրջային ռեսուրսների վերականգման>> թեմայով։

<<Ցեղասպանություններն աշխարհում․ հասարակագիտական նախագիծ>>։ Նախագծի արդյունքում հնարավորություն է ստեղծվում Հայոց ցեղասպանությունը դիտարկել մարդկության դեպ գործած այլ միջազգային հանցագործությունների շարքում։ հավաքել աշխարհում կատարված ցեղասպանությունների պատմությունները, որի շրջանակում կարել է նաև հասկանալ, նրանց իրականացման դրդապատճառները, հետևանքները և ճանաչելիության աստիճանը։
Հայոց ցեղասպանությունը ի վերջո դիտարկել ոչ թե մեկուսի ոճիր, այլ մարդկության դեմ գործած հանցագործությունների անբաժանելի մաս։
Հնարավորության դեպքում սովորողների կողմից կառաջարկվեն լուծումներ, որոնք միտված կլինեն հետագայում բացառելու ցեղասպանությունների կրկնումն աշխարհում։

Քոլեջի երկրորդ կուրսի ուսանողների (Իրավունքի հիմունքներ) առարկայի ապրիլի 27-30-ի և մայիսի 4-8-ի հանձնարարություններ

Առցանց ուսուցում
Քոլեջի երկրորդ կուրսի ուսանողների <<Իրավունքի հիմունքներ>> առարկայի հանձնարարություններ, նախատեսված ապրիլի 27-30-ի և մայիսի 4-8-ի համար

Թեմա՝

1-Քաղաքացիական իրավական պայմանագիր

Ուսումնասիրե՛ք <<Քաղաքացիական իրավական պայմանագիր>> թեմային առնչվող նյութերը, ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը։ Նյուրթերը կարող եք գտնել համացանցից, հասարակագիտության 11-րդ դասարանի դասագրքից և Arlis.am կայքից։

Продолжить чтение «Քոլեջի երկրորդ կուրսի ուսանողների (Իրավունքի հիմունքներ) առարկայի ապրիլի 27-30-ի և մայիսի 4-8-ի հանձնարարություններ»

Блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

Создайте свой веб-сайт на WordPress.com
Начало работы