Քննարկումներ տարբեր հարցերի շուրջ․ հունիսյան ճամբար

Նախագծի ամփոփ նկարագրություն

Շատ հաճախ դասավանդվող թեմաների և դասաժամերի սահմանափակության պատճառով հասարակագիտական առարկաների շրջանակում հնարավոր չի լինում անրադառնալ հասարակության և մարդուն վերաբերող մի շարք կարևոր ասպեկտներին։ Նախագծի նպատակն է բազմաբովանդակ թեմաների քննարկումների միջոցով բավարարել սովորողների հասարակագիտական հետաքրքությունները և առաջ բերել նոր հետաքրքրություններ։ Հունիսյան ճամբարի (Չորրորդ ուսումնական շրջան) շրջանակում առավել նպատակահարմար է այս նախագծի իրականացումը։

Продолжить чтение «Քննարկումներ տարբեր հարցերի շուրջ․ հունիսյան ճամբար»

Ազատ խոսքի ակումբի մարտի օրացույց

Հանդիպումներ

Հանդիպումները տեղի կունենան «Բանավեճային կամուրջ․ սովորող-սովորեցնող» նախագծի շրջանակում։

Մարտի 9-ին, ժամը 14։00, Մայր դպրոցի Փոքր դահլիճ։ Հանդիպման թեմա՝ «Դպրոցական խտրականություն», նախագծի համակարգողներ՝ Նանե Վարդումյան և Անահիտ Ասատրյան

Մարտի 16-ին, ժամը 14։00, Մայր դպրոցի Փոքր դահլիճ։ Հանդիպման թեմա՝ «Բանավեճային կամուրջ․ սովորող-սովորեցնող» նախագծի ամփոփում։

Մարտի 23-ին, ժամը 14։00, Մայր դպրոցի Փոքր դահլիճում։ Հանդիպում-քննարկում՝ «Լազորենտեի կոնվեցնիա»։ Համակարգողներ՝ Անահիտ Ասատրյան և ակումբի անդամներ

Մասնակիցներ՝ «Ազատ խոսքի» ակումբի անդամներ, Միջին դպրոցի սովորողներ։

Քաղաքական սերունդ նախագծի ամփոփում

Քաղաքական սերունդ նախագիծը իրականացվեց հունվարյան ուսումնական ճամբարի ընթացքում (հունբարի 11-25-ին), «Ազատ խոսքի» ակումբի շրջանակում։
Երկշաբաթյա աշխատանքների ընթացքում մենք ունեցանք մի քանի հանդիպում-քննարկումներ և բանավեճ։ Կներկայացնեմ դրանք հերթականությամբ․

Продолжить чтение «Քաղաքական սերունդ նախագծի ամփոփում»

Բանավեճ՝ հայ-ադրբեջանական համակեցություն թեմայով․ ամփոփում

Այսօր՝ հունվարի 15-ին «Ազատ խոսքի» ակումբն անցկացրեց իր հերթական բանավեճը՝ «հայ-ադրբեջանական համակեցություն» թեմայով։ Բանավեճը բաղկացուցիչ մասն էր՝ «քաղաքական սերունդ» նախագծի և դրա տրամաբանական շարունակությունը։ Ակումբի մասնակիցները քաղաքական կարծիքների և տեսակատների կամուրջներ էին կառուցել իրենց դասավանդողների հետ, նախօրոք նրանց հետ իրենց հետաքրքրող թեմայի շուրջ հարցումներ և տեսակտեներ հավաքելով։ Զինված լինելով իրենց անձնական տեսակետներով և իրենց ավագ սերունդի հայացքներով նրանք սկսեցին բանավիճել։

Продолжить чтение «Բանավեճ՝ հայ-ադրբեջանական համակեցություն թեմայով․ ամփոփում»

Ռասիզմն, անհանդուժողականությունը և ատելությունը և դրանց ամենօրյա դրսևորումները․ ֆիլմի դիտում-քննարկում

Հասարակագիտական նախագծի ամփոփ նկարագրություն

<<Ռասիզմն, անհանդուժողականությունը և ատելությունը և դրանց ամենօրյա դրսևորումները>> հասարակագիտական նախագծի շրջանակներում, տեղի կունենա ֆիլմի դիտում, որին կհաջորդեն քննարկումներ։ Նախագծի արդյունքում կդիտվի՝ <<Զոլավոր գիշերազգեստով տղան>> վեպի համանունը ֆիլմը։

Նպատակը՝

  • Բարձրացնել այնպիսի կարևոր թեմաներ, ինչպիսիք են՝ <<Ռասիզմը>>, <<Անհանդուժողականությունը>> և <<Ատելությունը>>։
  • Քննարկումների արդյունքում բացահայտել նրանց առաջացման պատճառները, նրանց ամենօրյա կյանքի դրսևորումները։
  • Փնտրել ճանապարհներ դրանցից ազատվելու և հաղթահարելու:

Продолжить чтение «Ռասիզմն, անհանդուժողականությունը և ատելությունը և դրանց ամենօրյա դրսևորումները․ ֆիլմի դիտում-քննարկում»

Քննարկում «Ինչ է լուսավորականությունը» Է․ Կանտ


 

Քննարկում «Ինչ է լուսավորականությունը»  Է․ Կանտ

Հասարակագիտական նախագիծ

Կանտի ուշադրության կենտրոնում հիմնականում գտնվում էին բնափիլիսոփայական հարցերը, հատկապես տիեզերքի առաջացման հարցը։ Կանտի տիեզերածնական տեսության փիլիսոփայական նշանակությունը նախ այն էր, որ դրանում առաջադրվում էր տարածության և ժամանակի մեջ տիեզերքի առաջացման գաղափարը։  Նա փորձում է ներկայացնել տիեզերքի առաջացման բնական պատմությունը («տվեք ինձ մատերիա և ես ձեզ ցույց կտամ, թե ինչպես դրանից պետք է առաջանա աշխարհը», ասում է Կանտը։ Գերմանացի մտածողի կարծիքով՝ փիլիսոփայությունը պետք է պատասխանի հետևյալ հարցերին՝

ա) ի՞նչ կարող է մարդը իմանալ,

բ) ի՞նչ կարող է մարդը անել,

գ) ինչի՞ վրա նա պետք է իր հույսը դնի,

դ) ի՞նչ է մարդը։

Էմանուիլ Կանտի  «Ինչ է լուսավորականությունը» փոքրիկ երկթերթ գրությունը Գերմանիայում դասավանդում են առաջին դասարանում, որպես շրջակա միջավայրի, բնությունը հարգելու- պահպանելու դաս, ինչը միանգամից տպավորվում է սովորողների շրջանում։
Կանտի  գրության հղումը՝ <<Ինչ է լուսավորականությունը>>։

Продолжить чтение «Քննարկում «Ինչ է լուսավորականությունը» Է․ Կանտ»

Քոլեջի առաջին կուրսի ուսանողների (Հասարակագիտություն) առարկայի, մայիսի 11-15-ի հանձնարարություններ

Առցանց ուսուցում
Քոլեջի առաջին կուրսի ուսանողների <<Հասարակագիտություն>> առարկայի  մայիսի 11-15-ի
հանձնարարություններ


<<Պատերազմը և քաղաքականությունը
Թեմա՝ 
1. <<Ղարաբաղյան շարժումը և ԼՂՀ-ի հռչակումը>>։

  1. Կարդա՛լ և ուսումնասիրե՛լ <<Ղարաբաղյան շարժումը և ԼՂՀ-ի հռչակումը>> թեման․ (Կարող եք գտնել՝ <<Հասարակագիտության>> 11 դասարանի դասագրքի մեջ։ Նախընտրելի է նայել՝ ընդհանուր հոսքերի համար նախատեսված դասագիրքը։ Կարող եք գտնել թեման համացանցից, բացի Wikipedia-կայքից։
  2. Պատասխանե՛ք հետևյալ հարցերին

 

  • Ինչու՞ Խորհրդային Ադրբեջանը 1988 թ․-ին որդեգրեց Սումգայիթում, Կիրովաբադում, Շամխորում և Բաքվում հայերի նկատմամբ բռնություններ և կոտորածներ կազմակերպելու քաղաքականությունը։ Ինչի՞ էր ձգտում դրանով Ադրբեջանը։
  • Խորհրդային Ադրբեջանի տարածքում հայերի նկատմամբ կատարվող հանցագործությունների նկատմամբ, ինչու՞ էին լուռ ԽՍՀՄ կենտրոնական իշխանությունները։
  • Ինչու՞ Ղարաբաղի հայությունը գնաց զինվորագրվելու և զինված պայքարի քաղաքականությանը։ Չկա՞ր այլ ելք։
  • Ռազմա-քաղաքական ինչպիսի՞ նշանակություն ուներ Շուշիի ազատագրումը։
  • Ռազմա-քաղաքական ինչպիսի՞ նշանակություն ուներ Լաչինի միջանցքի ազատագրումը։
  • Ի՞նչն է Արցախի համար <<Անվտանգության գոտին>>։
  • Ինչու՞ ԽՍՀՄ փլուզումից հետո Ղարաբաղի հարցը ձեռք բերեց այլ իրավա-քաղաքական բնույթ։
  • Ինչո՞վ են տարբերվում <<զինադադարը>> և <<հաշտությունը>>։
  1. Պատասխանե՛ք հետևյալ հարցին․ Հիմնվելով միջազգային իրավունքի սկզբունքների վրա, փորձե՛ք լուծել Արցախյան խնդիրը,  չառաջնորդվելով ազգային տրամադրություններով։ Օգտվե՛ք հայկական և ադրբեջանական դիրքորոշումներից։
    Հանձնարարության արդյունքները հրապարակե՛ք բլոգներում և ուղարկե՛ք իմ էլ․ հացեին (s.tamazyan@mskh.am), մինչև մայիսի 15-ը։

62c777242febbf4826b0061537228033

 

Հեղինակային կրթական ծրագրի հեղինակների ստեղծագործական առցանց հավաք

Մայիսի 4-ին հավաքի կլոր սեղան-քննարկումների ծրագրում։ 

Քոլեջի

Մայիսի 4-ին, ժամը 13:00` Հասարակագիտական, էկոլոգիական ընտանեկան, ինքնակրթության նախագծերի խաչմերուկ.

Կլոր սեղան-քննարկմանը կարող եք միանալ այս հղումով

Հասարակագիտական նախագծերի շրջանակում, սովորողների, ծնողների մասնակցությամբ կքքնարկվի․

  1. <<Պատամական ֆիլմերի շարք (30 պատմական ֆիլմեր)>>
    Սովորողներ՝ Դիանա Բարսեղյան, Լիլիա Ղուլյան
  2. <<Հին և նոր Երևաններ․ 10 փաստեր>>
    Սովորողներ՝ Անի Բարսեղյան, Անահիտ Աբգարյան Միլենա Կիրակոսյան
  3. <<Ցեղասպանություններն աշխարհում>>Սովորողներ ՝ Կարինե ՂուլյանԴիանա Բարսեղյան

Նախագծեր՝

  1. Էկոլոգիապես մաքուր կարագի ստացում տնային պայմաններում
    Ներկայացնում են Տաթևիկ Հովսեփյանը և մայրիկը. ընտանեկան նախագիծ
  2. ՀՀ բուժիչ խոտաբույսերը և Հայկական խոհանոցում օգտագործվող կանաչիները:
    Ներկայացնում են սովորողներ՝ Ռուզաննա Մարգարյանը, Նարինե Մակարյանը և Էլմիրա տատիկը
  3. Էկոլոգիապես վնասակար կոսմետիկ միջոցներ
    Ներկայացնում են սովորողներ՝ Լիանա Մելիքսեթյանը, Նարինե Մակարյանը, Լիլիա Ռուստամյան
  4. Գինու համտես տնային պայմաններում
    Ներկայացնում են Միլենա Կիրակոսյան

Հաղորդակցման հմտություններ: Նախագծեր, արդյունքներ

    1. «Մասնագիտական ոլորտի գործունեության ուսումնասիրություն »
      Ազատուհի Հարությունյան և քույրիկ հարցազրույց քույրիկիս հետ 
    2. «Հաղորդակցման ո՞ր ձևն է իմը »
      Լիլիթ Աբրահամյան

Համակարգողներ՝ Սամվել Թամազյան, Նելլի Գեղամյան, Լուսինե Ալեքսանյան։

Блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

Создайте свой веб-сайт на WordPress.com
Начало работы