Առցանց ուսուցում
Քոլեջի առաջին կուրսի ուսանողների <<Հայոց պատմություն>> առարկայի, ապրիլի 13-17-ի և 20-23-ի հանձնարարություններ
Թեմաներ՝
1-<<Զուգահեռ պատմություններ․ Եթե, ասենք, եթե>>
<<Հայոց պետականության վերականգնման խնդիրը XIX դարի առաջին կեսին>>
2- <<Արևմտյան Հայաստանը XIX դարի սկզբներին և ռուս-թուրքական պատերազմները>>
<<Զուգահեռ պատմություններ․ Եթե, ասենք, եթե>>
Նախագիծը նախատեսված է ապրիլի 13-17-ի ուսումնական գործունեության համար։
Նախագծի ամփոփ նկարագրություն․
Սովորաբան ընդունված է պատմության մասին խոսելիս չտալ <<եթե>> հարցը, չօգտագործել <<եթե>>-ով սկսվող նախադասություններ և չկատարել <<եթե>> բառի օգտագործմամբ վերլուծություններ։ Դա համարվում է հակագիտական և հակասում է պատմագիտությանը, որի խնդիրը ոչ թե չկատարված երևույթներով և փաստերով համադրումներ և վերլուծություններ կատարելն է, այլ վերականգնումն՝ անցիալի ստույգ պատկերների և կատարվածից չկատարվածի մաքրման և ազատման։ Սակայն <<եթե>>-ները մեր առջև բացում են զուգահեռ անցյալի հազարավոր պատկերներ, որոնց երևակայական վերականգնումները հնարավորություն են տալիս պատմության ընկալումները դարձնել առավել բազմազան, առաջացնում են վերլուծելու և երևակայելու անսահաման հնարավորություններ։ Գուցե ո՞վ գիտի, վաղը մենք հայտվենք անցյալում և կարողանանք փոխել անցիալում կատարված անցքերն, իսկ դրա համար պետք է իմանալ, թե ինչպես և ինչ փոխել։ Դե ինչ, սկսե՞նք․․․
Պահանջ 1. Ընտրե՛ք հետևյալ <<եթե>>-ներից մեկը և այն դիտարկեք Հայոց պատմության համատեքստում։
- <<Եթե՞ Բելը հաղթեր Հայկին>>։
- <<Եթե՞ Հայաստանը լիներ հեռու քաղաքակրթությունների խաչմերուկից>>
- <<Եթե՞ Ալ․ Մակեդոնացին պարտվեր Պարսկաստանին>>
- <<Եթե՞ Տիգրան Մեծը լիներ անպարտելի>>
- <<Եթե՞ Հայաստանը քրիստոնեություն չնդուներ>>
- <<Եթե՞ Հայոց գրերը ստեղծվեր 1405 թվականին>>
- <<Եթե՞ Հայոց պետականությունը 428 թվականին անկում չապրեր>>
- <<Եթե՞ Վարդան Մամիկոնյանը հնազանդվեր Վասակ Սյունուն և դադարեցներ ապստամբությունը>>
- <<Եթե՞ Հայաստանն արաբների գերիշխանության շրջանում ընդուներ մահմեդականություն>>
- <<Եթե՞ 885 թվականին Բագրատունիներին չհաջողվեր վերականգնել Հայաստանի անկախությունը>>
- <<Եթե՞ Կիլիկիան Հայաստանն անկում չապրեր>>
- <<Եթե՞ Եվրոպական երկրները օգնեին Իսրայել Օրում ազատագրել Հայաստանը>>
- <<Եթե՞ Ռուսաստանին երբեք չհաջողվեր նվաճել Կովկասը>>
Պահանջ 2. Առաջարկե՛ք ձեր մեկ <<եթե>>-ն, Հայոց պատմության համատեքստում։
Պահանջ 3. Պատասխանե՛ք այդ <<եթե>>-ներին, օգտագործելով թեմայի վերաբերյալ զանազան նյութեր և փաստեր։ Համադրե՛ք այդ նյութերը և փաստերը ձեր անձնական կարծիքի, վերծությունների, քննադատությունների հետ։ Վերականգե՛ք զուգահեռ պատմությունը, որը հնարավեր կլիներ ներառել զուգահեռ իրականության <<Հայոց պատմության>> դասագրքում։ Մի՛ վախեցեք ազատ երևակայությունից մի՛ սահմանափակեք ձեզ և ձեր մտքերը կաղապարներով։
Պահանջ 4. Ձեր կատարած աշխատանքները ուղարկե՛ք այս էլ․ հասցեին՝ (s.tamazyan@mskh.am), ոչ ուշ քան՝ Ապրիլի 17-ը։

Արևխաչ, Կեռխաչ, Պատերազմխաչ, Անի քաղաքի պարսպից։
2- <<Արևմտյան Հայաստանը XIX դարի սկզբներին և ռուս-թուրքական պատերազմները>>
Կարդա՛լ և ուսումնասիրե՛լ <<Արևմտյան Հայաստանի XIX դարի սկզբներին և ռուս-թուրքական պատերազմները>> թեման․ (Կարող եք գտնել՝ <<Հայոց պատմություն>> 11 դասարանի դասագրքի մեջ։ Նախընտրելի է նայել Ընդհանուր և բնագիտամաթեմատիկական հոսքերի համար նախատեսված դասագիրքը։ Կարող եք գտնել թեմանները համացանցից, բացի Wikipedia-կայքից։
Պատասխանե՛ք հետևյալ հարցերին․
- Արևմտյան Հայաստանը XIX դարի սկզբին, ի՞նչ էլայեթների (նահանգներ) էր բաժանված։
- Նկարագրե՛ք XIX դարի սկզբին Էրզրումի նահանգի դրությունը։
- Ովքե՞ր էին <<կեսկեսները>>, որտե՞ղ էին բնակվում նրանք։
- Ինչպիսի՞ կացության մեջ էին ապրում հայերը և մնացյալ քրիստոնեաները Օսմանյան կայսրության տարածքում։
- Նկարագրե՛ք Կիլիկիայի սոցիալ-քաղաքական իրավիճակը XIX դարի սկզբին։
- Ինչու՞ սկսվեց 1806-1812 թթ․ ռուս-թուրքական պատերազմը։
- Նկարագրե՛ք 1807 թվականի հունիսին տեղի ունեցած ռազմական գործողությունները։
- Նկարագրե՛ք 1810 թվականի նոյեմբերին տեղի ունեցած ռազմական գործողությունները։
- Ինչպիսի՞ տարածքային ձեռքբերումներ ունեցավ Ռուսաստանը 1826 թվականի մայիսի 16-ի հաշտության պայմանագրով։
- Ինչու՞ սկսվեց 1828-29 թթ ռուս-թուրքական պատերազմը։
- Նկարագրե՛ք 1828 թվականի հունիսի ռազմական գործողությունները։
- Նկարագրե՛ք 1829 թվականի հունիսի ռազմական գործողությունները:
- Ի՞նչ տարածքային ձեռքբերումներ ունեցավ Ռուսաստանը 1829 թվականի սեպտեմբերի 2-ին Ադրիանապոլսում կնքված հաշտնության պայմանագրով։
Հանձնարարությունների պատասխանները, ուղարկե՛ք (s.tamazyan@mskh.am) հասցեին, ոչ ուշ, քան ապրիլի 20-23-ն ընկած ժամանակահատվածը։
