Կլոր սեղան․ «Պատմության ընտրությամբ դասընթացը» Ավագ դպրոցում

11 րդ դասարանի «պատմության ընտրությամբ դասընթացի» առանձնահատկությունները

  • 11-րդ դասարանի պատմության ընտրությամբ դասընթացի առանձնահատկությունը թեմաների ընգրկվածությունն է։
  • 11-րդ դասարանի պատմության հանրակրթական ասպեկտն առանձնացրել է այս դասընթացի համար պատմական ժամանակային հետևյալ շրջանները՝
    /«Ազատագրական պայքարների սկիզբը Հայաստանում XVII դարի երկրորդ կեսից, մինչև Հայաստանի խորհրդայանացում՝ 1920 թվական»։
  • Պատմության հանրակրթական մասը լրացնում և ամբողջացնում է պատմության ընտրությամբ դասընթացը։
  • Բացի այս խնդրից, 11-րդ դասարանի ընտրությամբ դասընթացը հնարավորություն է տալիս սահմանափակ ընդգրկվածությամբ թեմաները դիտարկել տվյալ ժամանակաշրջանի համաշխարհային իրողություններով և իրադարձություններով։
  • Բավարարում են սովորողների պատմական հետաքրքրությունները։
  • Հնարավորություն է ստեղծվում առավել լայն թեմաների շուրջ իրականացնել հետազոտություններ և հանրայնացնել դրանք։

11-րդ դասարանի ընտրությամբ դասընթացի 2022 թ․ փետրվար-մարտ ամիսներին իրականացրած նախագծեր

«Իրադարձություններ, որոնք փոխել են մարդկության պատմության ընթացքը»

«Գաղափարախոսություններ»

11-րդ դասարանի «Պատմությամբ ընտրությամբ» դասընթացի ձեռքբերումների, թերությունների և անելիքների մասին կխոսեն 11-րդ դասարանի սովորողները՝

  • Անահիտ Ասատրյան
  • Իլոնա Սահակյան
  • Արման Լոռեցյան
  • Արեն Մինասյան

Սովորողների կատարած աշխատանքների փաթեթ

11-րդ դասարանի պատմության ընտրությամբ դասընթացի ծրագիր

Սեպտեմբերի 1-ն Արտանիշում

Սեպտեմբերի 1-ն Արտանիշում

Ճամփորդության ամփոփ նկարագրություն

<<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրում ավանդույթ է դարձել սեպտեմբերի 1-ն (գիտելիքի օրը) անցկացնել բարձունքների հաղթահարմամբ։ Այս անգամ ուղղությունները բազմազան են, դրանցից մեկը՝ Արտանիշ լեռան նվաճումն է։ Արտանիշ լեռը (Ադաթափա) գտնվում է ՀՀ Գեղարքունիքի մարզում, Սևանա լճի հյուսիսարևելյան ափին։ Բարձրությունը՝ 2461 մ (հարաբերական բարձրությունը՝ մոտ 560 մ)։ Արտանիշ լեռը միակ բարձունքն է, որտեղից չքնաղ Սևանը երևում է իր ամբողջ չափով, հմայքով ու գեղեցկությամբ։

Ճամփորդության նպատակը

  • Գիտելիքի օրը ՝ բարձունքի նվաճմամբ
  • Հայրենագիտական ճանապարհորդություն
  • Սևանա լճի, հարակից տարածքների աշխարհագրություն։

Ամփոփում

  • Սովորողները պատկերացում կկազմեն Արտանիշի թերակղզու և լեռան մասին
  • հնարավորություն կունենան Սևանա լիճը տեսնել իր ամբողջականության մեջ
  • Բարձրունքի նվաճման փորձառություն ձեռք կբերեն
  • Իրենց բլոգներում կկիսվեն  ապրումներով, ֆոտոշարքերով

Անհրաժեշտ պարագաներ

  • Բարձունքի հաղթահարման համար նախատեսված համապատասխան հագուստ
  • Տաք հագուստ
  • սպորտային կոշիկներ
  • Գլխարկ
  • Ուսապարկ, դիմակներ, հականեխիչ նյութեր
  • Ջուր
  • Ճանապարհի համար հարմար սնունդ
  • 3000 դրամ
  • Լավ տրամադրություն

Մեկնման և վերադարձի վայր և ժամանակացույց

Մեկնում`
Սեպտեմբերի 1-ին, ՀԱԹ Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից, ժամը 9:00:
Վերադարձ`
Սեպտեմբերի 1-ին, ՀԱԹ Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ, ժամը 19:00:

Երթուղի, Ընթացք

Մեկնարկ՝ Երթուղին սկսվում է ՀԱԹ Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից, ժամը 9:00:
Երթուղի՝ Երևան-Չարենցավան-Հրազդան-Սևան-Ծովագյուղ-Շորժա-Արտանիշ
Ժամանում՝
Արտանիշ՝ 11:00:
Վերդարձ՝  Արտանիշից՝ 16:00՝ վերոնշյալ երթուղով, ճանապարհին՝ Սևանավանք
Կանգառ և քննարկում՝ Սևանի ափին։ Քննարկամ թեման է` <<Ուսումնական սեպտեմբեր. ուղեցույց>>:
Վերջնակետ 19:00 ՝ ՀԱԹ Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ։

Մասնակիցներ
Ավագ դպրոցի սովորողներ, «Մուտք»
ճամբարի սովորողներ

  1. Լուսի Ղարիբյան «Մուտք»
  2. Անահիտ Ասատրյան «Մուտք»
  3. Արման Գևորգյան «Մուտք»
  4. Հենրի Փարսադանյան «Մուտք»
  5. Սրապ Հարությունյան «Մուտք»
  6. Լիլիթ Գրիգորյան «Մուտք»
  7. Առաքել Գրիգորյան 11-րդ դաս
  8. Արամ Բարսեղյան 11-րդ դաս
  9. Գեղամ Հակոբյան 11-րդ դաս
  10. Զավեն Ղազարյան 11-րդ դաս
  11. Արմեն Ստեփանյան 11-րդ դաս
  12. Միքայել Մկրտչյան 11-րդ դաս
  13. Հրաչյա Ամիրխանյան 11-րդ դաս
  14. Սամվել Սարգսյան -հյուր

Նախագծի համակարգողներ՝ Սամվել Թամազյան, Ալինա Թումասյան

Տրանսպորտի գումար՝ 40 հազար դրամ

Մեկ անձի համար գումար՝ 3000 դրամ

Պատկերը՝ Արտանիշ լեռը և Սևանա լիճը

big_d6ef5f7fa (1)

Снимок

Սեպտեմբեր-դեկտեմբեր։ Հաշվետվություն։

2019-2020 ուս․ տարվա առաջին ուսումնական շրջանը լցված էր ուսումնական և ճանապարհորդական բազմազան գործունեություններով․․․
Դե էլ ինչ սեպտեմբեր, եթե ոչ ճանապարհորդությամբ դեպի Արատես։ Դեպի Արատես ճանաչողական արշավի նպատակն էր Արատեսի շրջական միջավայրի ուսումնասիրումը։ Մասնակցում էին քոլեջի նոր ընդունված ուսանողները, որոնց համար Արատեսը անհայտ մի աշխարհ էր։ Նախագիծը կոչվում էր <<Արատեսը և իր շրջակա պատմամշակութային միջավայրը>>։ Այս անցկացվեց Սեպտեմբերի 3-6 ը։ Продолжить чтение «Սեպտեմբեր-դեկտեմբեր։ Հաշվետվություն։»

Հաշվետվություն․ Սեպտեմբեր-դեկտեմբեր

Իմ վերադարձը կրթահամալիր սկսվեց <<Բարեկամություն ճամբար>>-ով։ Որտեղ ես անձամբ վերհիշեցի իմ դպրոցական գիտելիքները՝ բլոգավարության, կրթահամալիրյան կյանքի և այլն։ Հիշում եմ, որ գրեցի իմ առաջին նախագիծը։
Հուլիսին մենք անցանք <<Մուտքի>> ճամբարով։ Որտեղ ամբողջացան մեր կարողությունները և հմտությունները։
Օգոստոսին սկսվեցին <<Արատեսյան>> այցելությունները։ Մենք մի քանի անգամ այցելեցինք Արատես։ Արատեսի դպրական կենտրոնը այն ժամանակ դեռևս այսքան կարգավորված չէր։ Սակայն Արատեսյան միջավայրը նույնն էր՝ նույն հրաշքը։
Մեր իսկական մանկավարժական <<օծումը>> տեղի ունեցավ Արագածում։ Գիտելիքի օրը,  Արագածի հարավային գագաթին, մենք դարձանք այն, ինչ այսօր ենք։ Վստահ քայլերով շրժվում ենք առաջ՝ դեպի նոր բարձունքներ։ Սեպտեմբերը շարունակվեց Արատեսյան մթնոլորտում։ Ես քոլեջի առաջին կուսի ուսանողների հետ անցա Արատեսի ռազմամարզական ճամբարում։ Սա, որպես կազմակերպչի և կարգավորողի, իսկական փորձառություն էր իմ համար։
Հոկտեմբերը շարունակվեց արատեսյան  մեր կազմակերպած նախագծով․ <<Արատեսը, որպես հայրենագիտական, էկոլոգիական պրպտումների վայր>> ։ Սա իմ դեպի Արատես հինգերորդ ճանապարհորդությունն էր։ Հոկտեմբերին մենք նաև իրականացրեցինք << Էրեբունի-Երևան>> նախագիծը, որի շրջանակներում այցելեցինք՝ Կարմիր բլուրի հնավայր , Շենգավիթ հնավայր,
Հայաստանի պատմության թանգարան և Երևանի պատմության թանգարան։
Նոյեմբերի մենք սկսեցինք <<Գլոբալիզացիան, որպես բանավեճի թեմա>> նախագծով, որին մասնակցում էին ոչ միայն քոլեջի ուսանողները, այլ նաև Գաձորի և Վերնաշենի դպրոցների աշակերտները։ Նոյեմբերյան մեր ամենահիշարժան ճանապարհորդություն դա << Բացահայտենք Գյումրին>> նախագիծն էր։
Դեկտեմբերի մենք պլանավորել ենք իրականացնել երկու նախագծեր և մեկ ակումբի ստեղծում․ << Բանավեճի ակումբ>> , իր գործունեությունը կսկսի դեկտեմբերի 17-ից։ Իսկ ամիսը կամփոփենք ամանորյա ճանապարհորդությամբ դեպի Էջմիածին։

 

 

 

 

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի քոլեջ․ ծրագիր՝ տուրիզմի ռեսուրսներ դասընթացի համար

Վայոց  ձորի պատմություն. ծրագիր  տուրիզմի ռեսուրսներ դասընթացի համար

Սամվել Թամազյան

Продолжить чтение «Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի քոլեջ․ ծրագիր՝ տուրիզմի ռեսուրսներ դասընթացի համար»

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

Создайте свой веб-сайт на WordPress.com
Начало работы