9-րդ դասարանի պատոմության առաջադրանքներ․ ապրիլի 4-8

Ծանոթացե՛ք հետևյալ թեմայի հետ՝ «Քրիստոնեության հռչակումը պետական կրոն»
Պատասխանե՛ք հետևյալ հարցերին
1- Ի՞նչ քրիստոնեական հայտնի համայնքներ կային Հայաստանում I դարում։
2-Ինչպիսի՞ սոցիալ-քաղաքական նախադրյալներ կային Հայաստանում Քրիստոնեության պետական կրոն դառնալու համար։
3- Ի՞նչ փոփոխություներ տեղի ունեցան Քրիստոնեության ընդունումից հետո Հայաստանում։

Դասարանական աշխատանքի թեմա՝ «Քրիստոնեության հռչակումը պետական կրոն»

9-րդ դասարանի պատմության հանձնարարություններ․ մարտի 7-11

Ընթերցե՛ք հետևյալ թեման՝ <<Հայաստանը Ք.ա. VII դարավերջից մինչև Ք.ա. 330-ական թվականները>>

Պատասխանե՛ք հետևյալ հարցերին՝

  1. Ե՞րբ և Հայկական լեռնաշխարհի ո՞ր հատվածում էր վերականգնվել Սկայորդու իշխանությունը: Սեպագիր աղբյուրներում ի՞նչ անունով էր հիշատակվում այդ իշխանությունը:
  2. Ներկայացրե՛ք Պարույր Սկայորդու քաղաքական գործունեությունը:
  3. Ներկայացրե՛ք (ամփոփ) Երվանդ Սակավակյացի գործունեությունը:
  4. Արդյո՞ք ճիշտ էր Մարաստանի դեմ ամպստամբությունը և Աքեմենյան Պարսկաստանի հետ դաշինքը: Հիմնավորե՛ք:
  5. Ի՞նչ գիտեք Բեհիսթունյան արձանագրության մասին: Ի՞նչ լեզուներով և ի՞նչ անվանումներով էր հիշատակվում Հայաստանը:
  6. Նկարագրե՛ք Աքեմենյան Պարսկաստանի XIII սատրապությունը:
  7. Ինչպիսի՞ տեղեկություններ է հաղորդում Քսենոֆոնը Հայաստանի մասին:

9-րդ դասարանի պատմության առաջադրանք․ փետրվարի 14-18

  1. Պատասխանե՛ք հետևյալ հարցերին
    1-Վանի թագավորության որ արքայի օրոք է թագավորությունն ունեցել տարածքային ամենամեծ աճը։ Նշեք այդ սահմանները։
    2-Ի՞նչ իրադարձություններ տեղի ունեցան մ․թ․ա․ 743 և 735 թվականներին։
    3-Նկարագրե՛ք Ռուսա I-ի կատարած արշավանքները։
    4- Ինչու՞ Ռուսա I-ի բանակաը մ․թ․ա․ 716 թվականին անհաջողություն կրեց, ի՞նչպիսի հետևանքներ ունեցավ պարտությունը։
    5-Ինչպե՞ս կգնահատեք Ռուսա II-ի դիվանագիտական քաղաքականությունը։
  2. Վերլուծե՛ք
    Ինչու՞ Վանի թագավորությունը կործանվեց։

Առաջադրանք նախատեսված 9-րդ դասարանի սովորողների համար․ դեկտեմբերի 20-25

Արցախյան Առաջին (1991-94 թթ․) պատերազմում հայկական զինված ուժերի ստացված ռազմական գործողությունները

Ընտրե՛ք ռազմական գործողություններից մեկը

Հիմնավորե՛ք այդ գործողությունը նշանակությունը և կարևորությունը

Մանրամասնե՛ք այդ ռազմական գործողության մանրամասները

Առաջադրանքներ նախատեսված 9-րդ դասարանի սովորողների համար․ դեկտեմբերի 6-10

Առաջադրանքներ նախատեսված 9-րդ դասարանի սովորողների համար

Ընթերցե՛ք հետևյալ թեման՝ <<Վերակառուցումն ու Արցախյան շարժման սկիզբը>>

Պատասխանե՛ք հետևյալ հարցերին՝

  • ԽՍՀՄ-ում ե՞րբ և ո՞ւմ կողմից սկսվեց վերակառուցման քաղաքականությունը։ Ի՞նչ նպատակներ էր հետապնդում վերակառուցումը։
  • Ի՞նչը նպաստեց Արցախյան շարժման սկզբնավորմանը։ Ե՞րբ է սկսվել շարժումը և ո՞ր իրադարձությամբ։ Ղեկավար ի՞նչ մարմին և ե՞րբ ստեղծվեց, ո՞վքեր էին դրա առաջին անդամները։
  • Հիմնական գծերով ներկայացրե՛ք Արցախյան շարժման էությունը և սկզբնական փուլը։
  • Ի՞նչ գիտեք սումգայիթյան ոճրագործության մասին։ Ովքե՞ր էին կազմակերպել այն։ Գնահատե՛ք այդ ոճրագործությունը։

Դասարանական աշխատանք։ Ծանոթանա՛լ և ներկայացնե՛լ <<Վերակառուցումն ու Արցախյան շարժման սկիզբը>> թեման։

Առաջադրանքներ 9-րդ դասարանի սովորողների համար․ նոյեմբերի 15-19

Առաջադրանքների փաթեթ․ 9-րդ դասարան

Ընթերցե՛ք հետևյալ թեման՝
<< Հայ ժողովուրդը Երկրորդ աշխարհամարտի տարիներին>>

Պատասխանե՛ք հետևյալ հարցերին՝

  1. Ե՞րբ են սկսվել Երկրորդ համաշխարհային և Հայրենական մեծ պատերազմները։
  2. Պատերազմական ժամանակի պահանջներին համապատասխան՝ ի՞նչ փոփոխություններ կատարվեցին խորհրդային Հայաստանի տնտեսության մեջ։
  3. Աշխարհի տարբեր երկրներից և ՀԽՍՀ-ից որքա՞ն հայեր են մասնակցել պատերազմին։
  4. Թվարկեք նշանավոր հայ պարտիզաններին։
  5. Սփյուռքահայ և հայաստանցի ի՞նչ նշանավոր հերոսներ և զորահրամանատարներ գիտեք․ պատմեք նրանց մասին։
  6. Որքա՞ն հայ և հայաստանցի է արժանացել ԽՍՀՄ հերոսի կոչում։
  7. Հայ ժողովուրդը ինչ ներդրում ունեցավ Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում։
  8. Հայրենական մեծ պատրեազմի հերոսներից մեկի մասին գրեք տեղեկատվական նյութ։

Դասարանական աշխատանք՝

<<Հայ ժողովուրդը Երկրորդ աշխարհամարտի տարիներին>>

9-րդ և 12-րդ դասարաններ․ «ՀՀ Առաջին հանրապետության վարչապետեր»․ նոյեմբերի 1-5

Հայաստանի Առաջին հանրապետությունը իր գոյության 2․5 տարիների ընթացքում ունեցել է 4 վարչապետներ։ ՀՀ բոլոր վարչապետները եղել են ՀՅԴ-ականներ։ Նրանց բոլորին վիճակված էր կառավարել Հայաստանի Առաջին հանրապետությունը գերլարված իրավիճակում և տեսնել պատերազմներ, սով, հիվանդություններ, ապստամբություններ և այլն։

Ընտրե՛ք մեկին

  • Հովհաննես Քաջազնունի
  • Ալեքսանդր Խատիսյան
  • Համո Օհանջանյան
  • Սիմոն Վրացյան

Կատասրե՛ք փոքր ծավալների հետազոտական աշխատանք նրանցից մեկի մասին։

Փորձե՛ք հիմնավորել ձեր ընտրությունը

Առաջադրանքները նախատեսված են 9 և 12-րդ դասարանների սովորողների համար

9-րդ դասարանի պատմության առաջադրանքներ․ հոկտեմբերի 11-15

Առաջադրանքներ նախատեսված 9-րդ դասարանի սովորողների համար

Բլոգային աշխատանք       
Ներկայացրե՛ք Սևրի պայմանագիրը։
Ներկայացրե՛ք այն ճանապարհները, որոնցով Թուրքիան խուսափեց Սևրի պայմանագրի իրագործումից։

Դասարանական աշխատանք

Ծանոթացե՛ք հետևյալ թեմային՝ <<Առաջին հանրապետության անկումը և Խորհրդային իշխանության հաստատումը>>։

Առաջադրանքների փաթեթ սեպտեմբերի 27-հոկտեմբերի 1, 9-րդ դասարանի սովորողների համար

Առաջադրանքներ նախատեսված 9-րդ դասարանի սովորողների համար

<<Արամ Մանուկյանի կենսագրական էջեր>>։ Ներկայացրե՛ք թեման հետևյալ ուղղություններով

  • Արամ Մանուկյանը մինչ ՀՀ ստեղծումը
  • Արամ Մանուկյանը ՀՀ ստեղծման շրջանում
  • Առանձնացրե՛ք Արամ Մանուկյանի գործունեության ձեր համար առավել կարևոր դրվագները

Ընթերցե՛ք հետևյալ թեմաները՝

  • ՀՀ հռչակում: Բաթումի պայմանագիր
  • Իշխանության մարմինների ստեղծում
  • Ազգային բանակի ստեղծում

Առաջադրանքների փաթեթ, սեպտեմբերի 13-17

Առաջադրանքներ նախատեսված 9-րդ դասարանի սովորողների համար

Ներկայացրե՛ք <<1917 թ․ Հոկտեմբերյան հեղափոխությունը Ռուսաստանում>> հետևյալ տեսակետներով

  • Ո՞վ էր ղեկավարում Հոկտեմբերյան հեղափոխությունը Ռուսաստանում, ի՞նչ գիտեք իր մասին։
  • Ի՞նչ է սոցիալիզմը։ Ի՞նչ է միապետությունը
  • 1917-1922 թթ․ Ռուսաստանում ծագած քաղաքացիական պատերազմում ի՞նչ ուժ հաղթեց և ինչպե՞ս
  • Ինչպիսի՞ էական փոփոխություններ էին առաջարկում Բոլշևիկյան կուսակցության առաջնորդները Ռուսաստանում

Անհրաժեշտ նյութերը կարող եք գտնել համացանցին և պատմության դասագրքերից։

Блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

Создайте свой веб-сайт на WordPress.com
Начало работы