Առաջադրանքներ նախատեսված 11-րդ դասարանի սովորողների համար
Ընթերցե՛ք հետևյալ թեման՝ <<Հայկական հարցի միջազգայնացումը, Սան Ստեֆանո, Բեռլին>>
Պատասխանե՛ք հետևյալ հարցերին՝
Ներկայացրե՛ք Սան Ստեֆանոյի հաշտության պայմանագրի հիմնական հոդվածները։ Ո՞րն էր Հայկական հարցի էությունը։ Արևմտահայ ազգային-քաղաքական ուժերն ի՞նչ գործունեություն ծավալեցին Հայկական հարցի լուծման համար։
Ներկայացրե՛ք հայ հասարակական շրջանակների և հայկական պատվիրակության գործունեությունը։ Համեմատե՛ք Սան Ստեֆանոյի և Բեռլինի պայմանագրերում Հայաստանին և հայերին վերաբերող հոդվածներն ու ձևակերպումները։ Ո՞ր գավառներից կազմվեց Կարսի մարզը։
Ի՞նչ դասեր քաղեցին հայերը Բեռլինի վեհաժողովից։ Ինչու՞ էին մեծ տերությունները ժամանակ առ ժամանակ հանդես գալիս Հայկական հարցի ջատագովներ։
Ռուսասանն իր ծավալապաշտական քաղաքականության դիտակետում մշտապես Այսկովկասը դիտարկել է, որպես իր համար կաևորագույն ռազմավարական հետակետ։ Հայաստանում սկսված ազատագրական պայքարի աշխուժացումը (18-րդ դ․) հայ մտավորականության ուշադրությունը Եվրոպայից ուղղեց դեպի Ռուսաստան։ Այս ամենին նպաստում էր նաև ռուսական դիվանագիտության հուսադրող քաղաքականությունը։ 19-րդ դարի առաջին կեսին սկսված ռուս-պարսկական և ռուս-թուրքական պատերազմները մեծ հուսեր արթնացրեցին հայության շրջանում։ Սկսեցին կազմվել Հայաստանի ազատագրության և ապագա պետության ամենատարբեր ծրագրեր։ Սակայն ոչ միշտ էր Ռուսական արտաքին քաղաքականության նպատակները համընկնում հայության քաղաքական երազանքների հետ և առաջացնում դառը իրականություն, որի առջև մշտապես հայտնվել են հայերը։
Պահանջ
18-րդ դարի ռուս-պարսկական և ռուս-թուրքական պատերազմները դիտարկե՛ք Հայաստանի ազատագրական հետանկարի տեսակետից։ Հիմնավորե՛ք ձեր տեսակետները։
Ընթերցե՛ք հետևյալ թեման՝ << Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին․ ռուս-պարսկական պատերազմներ>>
Պատասխանե՛ք հետևյալ հարցերին՝
Ներկայացրեք Արևելյան Հայաստանի վարչաքաղաքական իրավիճակը XIX դարի սկզբին։
Անդրկովկասի նկատմամբ ինչ նպատակներ ուներ Ռուսաստանը։ ինչպե՞ս և հայկական ի՞նչ գավառներ անցան Ռուսաստանին։Երբ և ինչ պայմաններով կնքվեց Գյուլիստանի հաշտության պայմանգիրը։
Ներկայացրեք հայերի մասնակցությունը 1804-1803թթ․ ռուս-թուրքական պատերազմին։
Ներկայացրեք 1806-1828թթ․ ռուս-պարսկական պատերազմի ընթացքը։ Ի՞նչ նշանակություն ունեցավ Երևանի գրավումը։
Ներկայացրեք Թուրքմենչայի հաշտության պայմանագիրը։
Ի՞նչ սպասելիքներ ունեին հայերը 1826-1828 թթ․ պատերազմից։ Ներկայացրե՛ք կամավորական շարժման ընթացքը։
Դասարանական աշխատանքի թեմա՝
Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին․ ռուս-պարսկական պատերազմներ
Ընթերցե՛ք հետևյալ նյութը՝ <<Ազատագրական պայքարը XVIII դարի երկրորդ կեսին․ Հովսեփ Էմին>>
Պատասխանե՛ք հետևյալ հարցերին 1-Նկարագրե՛ք հնդկահայ գաղութի կյանքը XVIII դարի կեսերին։ 2-Ի՞նչու հնդկահայ գաղութի ներկայացուցիչները սկսեցին գնահատել ազգային պետականության և հայրենիքի դերը։ 3-Ինչո՞վ էր պայմանավորված Հայաստանի ազատագրության գործում Ռուսաստանից և Վրաստանից սպասվելիք օժանդակության հույսերը, ինչու՞ էր Հովսեփ Էմինն ընտրել այդ երկրները։ ։ 4- Այդյո՞ք Հայաստանն ուներ իր ներսում մարդկային անպիսի ռեսուրս, որ կարողանար ազատագրվել օտար տիրապետությունից։ 5-Ինչու՞ անհաջողությամբ ավարտվեց Հովսեփ Էմինի ազատագրական գործունեությունը։
Վերլուծե՛ք Սիմեոն Երևանցի․ դավաճան թե՞ հեռատես ազգային գործիչ։