Նախագծի ամփոփ նկարագրություն
<<Ազատ խոսքի>> ակումբն իր գործունեությունը ծավալում է բոլոր սովորողների համար։ Ակումբի մասնակից սովորողները բանավեճի հմտություններից ձեռք բերած իրենց փորձը կփոխանցեն Միջին դպրոցի սովորողներին։
Միջին դպրոցի սովորողները կունենան բանավեճի հմտությունների տարրական գիտելիքներ, կսովորեն իրենց խնդիրները բարձրացնել քաղաքակիրթ ձևով և լուծել դրանք բանավիճելու միջոցով։
Նախագծի ընթացքը՝
- Ակումբի անդամ սովորողներից կկազմակերպվի խումբ, որոնք պատրաստ կլինեն սովորեցնել Միջին դպրոցի իրենց ընկերներին
- Խմբի անդամների հետ միասին կմշակվի ընդունելի մոտեցում և ծրագիր, որը հարմար կլինի բանավեճի հմտությունները սովորեցնելու համար
- Երեք օր, օրեկան մեկ դասաժամ ակումբի սովորողները կաշխատեն սովորողների հետ
- Երրորդ օրը կկազմակերպվի բանավեճ, որի թեման կորոշվի Միջին դպրոցի սովորողների հետ միասին
Արդյունքում՝
- Միջին դպրոցի սովորողները կծանոթանան բանավեճի տարրական հմտություններին
- Ակումբի անդամ սովորողները ձեռք կբերեն անհրաժեշտ փորձ՝ սովորող-սովորեցնող ծրագրի արդյունքում
- Կունենանք բանավեճի փորձ
- Արդյունքները հրապարակվեն բոլոր մասնակիցների կողմից
Ակնկալվող ժամանակահատված՝
Հունվարի 25-28
Նախագծի համակարգողներ՝
Սամվել Թամազյան և <<Ազատ խոսքի>> ակումբի անդամներ

Добавить комментарий