10-րդ դասարան, պատմության դասընթաց, շաբաթական 4 ժամ
Նպատակ և խնդիրներ՝
Պատմության խորացված դասընթացի ծրագիրն իրականացվում է Ավագ դպրոցում, որպես լրացում հիմնական կրթության: Ծրագիրն ուղղված է այն սովորողներին, ովքեր ցանկանում են ավելի համակողմանի և խորքային գիտելիքներ ձեռք բերել Պատմություն առարկայից, միտված են իրենց մասնագիտական կողմնորոշումը զարգացնելու այդ ուղղությամբ:
Լուծվող հիմնական խնդիրներն են՝
-Համակողմանի և խորքային գիտելիքների ձեռք բերում
-Օժանդակ պատմական գրականության ուսումնասիրություն
-Ինքնուրույն հետազոտական աշխատանքների ներկայացում
-Նախագծային աշխատանքների կազմակերպում և իրականացում
-Պատմական ֆիլմերի դիտում-վերլուծություն
-Այցելություն բուհական հաստատություններ
-Այցելություն Հայաստանի Պատմությանգարան
-Ուսումնահայրենագիտական ճամփորդությունների կազմակերպում և իրականացում
-Տրամաբանական և վերլուծական մտքի զարգացում
-Փաստերի համադրման, եզրակացություններ կատարելու հատկությունների զարգացում.
Արդյունքում՝
-Սովորողը ձեռք կբերի բավարար գիտելիքներ «Պատմություն» գիտությամբ զբաղվելու և այդ նախասիրության շրջանակներն ընդլայնելու համար
-Ծանոթ կլինի հայոց և համաշխարհային պատմության կարևորագույն իրադարձություններին
-Առանց կրկնուսուցման, միջին և բարձր միավորային շեմով հաղթահարում է ավարտական և միասնական քննությունները.
Բովանդակություն՝
Առաջին ուսումնական շրջան
1. Հայկական լեռնաշխարհը և նրա պատմաաշխարհագրական առանձնահատկությունները: Աշխարհաքաղաքականությունը։
2. Պատմության գրավոր և բանավոր աղբյուրները։ Հնագիտական աղբյուրներ։
3. Հայոց ծագումնաբանությունը: Համեմատական լեզվաբանություն։
4. Հայկական պետական կազմավորումներ։ Համահայկական թագավորությունները և հարևան պետությունները
-Վանի համահայկական թագավորությունը և Ասորեստանը
-Հայկազուն Երվանդականների թագավորությունը, Մարաստանը, Աքեմենյան կայսրությունը
-Արտաշեսյանների թագավորությունը, Հռոմի Արևելյան քաղաքականությունը։ Պարթևական թագավորություն և Հայաստանը։
-Արշակունյաց Հայաստանը 1-3-րդ դարերում
5. Հելլենիստական Արևմուտքը և Հայաստանը, մշակութային ակնարկ
6. Քրիստոնեությունը և նրա քաղաքական և մշակութային ազդեցությունը աշխարհում
7. Արևմտյան քաղաքակրթությունները՝
-Հին Հունաստան
-Հին Հռոմ
8. Մշակույթը՝ Գիր և գրականություն: Գիտություն: Կրոն: Արվեստ
9. Քրիստոնեության հռչակումը պետական կրոն: Ավատատիրությունը Հայաստանում
10. Արշակունյաց Հայաստանը 4-5-րդ դարերում։ Բյուզանդիա։
11. Վարդանանց և Վահանանց պատերազմները։ Սասանյան Պարսկաստան։
12. Հայաստանը 6-7-րդ դարերում: Հակաարաբական ապստամբությունները։ Արաբական քաղաքակրթությունը միջին դարերում։
13. Հայաստանի Բագրատունյաց թագավորությունը։ Բյուզանդիայի արևելյան քաղաքականությունը։
14. Հայոց պետականությունը 11-14-րդ դարերում։ Եվրոպան զարգացած միջնադարում։
15. Կիլիկյան Հայաստանը։ Մշակութային և տնտեսական փոխառնչությունները հարևան երկրների հետ։ Խաչակիրները Արևելքում։
16. Հայոց քաղաքակրթությունը ուշ միջնադարում. Հայաստանը 15-17-րդ դարերում։ Օսմանյան կայսրություն և Սեֆյան Պարսկաստան։
17. Հայաստանի ազատագրությամ համար պայքարի աշխուժացումը։ Ազատագրական պայքարի էությունը։ Ազատագրական պայքարները Բալկաններում։
18. Միջնադարի հայկական և եվրոպական մշակույթները․ համեմատություններ։
19. Առաջին ուսումնական շրջանի ամփոփում
Նախագծային աշխատանքներ՝
-Օժանդակ պատմական գրականության ուսումնասիրություն
-Պատմական ֆիլմերի դիտում-վերլուծություն
-Ուսումնահայրենագիտական ճամփորդություններ
-Ինքնուրույն հետազոտական աշխատանքների իրականացում
-Այցելություն Հայաստանի պատմության թանգարան
Դասընթացի մասնակիցներ՝
- Անահիտ Ասատրյան
- Ստելլա Սարգսյան
- Լիլիկ Երիմյան
- Մերի Զաքոյան
- Իլոնա Սահակյան
- Նանե Վարդումյան
- Լիա Հարությունյան
- Անահիտ Չրաղյան
- Նարե Մելքոնյան
- Արամ Խաչատրյան
- Մերի Խաչիկյան
- Ռոբերտ Աղաջանյան
- Հայկ Երիցյան
- Ռուզան Գասպարյան
Добавить комментарий