Սեպտեմբերի 1-ն Արտանիշում
Ճամփորդության ամփոփ նկարագրություն
<<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրում ավանդույթ է դարձել սեպտեմբերի 1-ն (գիտելիքի օրը) անցկացնել բարձունքների հաղթահարմամբ։ Այս անգամ ուղղությունները բազմազան են, դրանցից մեկը՝ Արտանիշ լեռան նվաճումն է։ Արտանիշ լեռը (Ադաթափա) գտնվում է ՀՀ Գեղարքունիքի մարզում, Սևանա լճի հյուսիսարևելյան ափին։ Բարձրությունը՝ 2461 մ (հարաբերական բարձրությունը՝ մոտ 560 մ)։ Արտանիշ լեռը միակ բարձունքն է, որտեղից չքնաղ Սևանը երևում է իր ամբողջ չափով, հմայքով ու գեղեցկությամբ։
Ճամփորդության նպատակը
- Գիտելիքի օրը ՝ բարձունքի նվաճմամբ
- Հայրենագիտական ճանապարհորդություն
- Սևանա լճի, հարակից տարածքների աշխարհագրություն։
Ամփոփում
- Սովորողները պատկերացում կկազմեն Արտանիշի թերակղզու և լեռան մասին
- հնարավորություն կունենան Սևանա լիճը տեսնել իր ամբողջականության մեջ
- Բարձրունքի նվաճման փորձառություն ձեռք կբերեն
- Իրենց բլոգներում կկիսվեն ապրումներով, ֆոտոշարքերով
Անհրաժեշտ պարագաներ
- Բարձունքի հաղթահարման համար նախատեսված համապատասխան հագուստ
- Տաք հագուստ
- սպորտային կոշիկներ
- Գլխարկ
- Ուսապարկ, դիմակներ, հականեխիչ նյութեր
- Ջուր
- Ճանապարհի համար հարմար սնունդ
- 3000 դրամ
- Լավ տրամադրություն
Մեկնման և վերադարձի վայր և ժամանակացույց
Մեկնում`
Սեպտեմբերի 1-ին, ՀԱԹ Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից, ժամը 9:00:
Վերադարձ`
Սեպտեմբերի 1-ին, ՀԱԹ Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ, ժամը 19:00:
Երթուղի, Ընթացք
Մեկնարկ՝ Երթուղին սկսվում է ՀԱԹ Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից, ժամը 9:00:
Երթուղի՝ Երևան-Չարենցավան-Հրազդան-Սևան-Ծովագյուղ-Շորժա-Արտանիշ
Ժամանում՝ Արտանիշ՝ 11:00:
Վերդարձ՝ Արտանիշից՝ 16:00՝ վերոնշյալ երթուղով, ճանապարհին՝ Սևանավանք
Կանգառ և քննարկում՝ Սևանի ափին։ Քննարկամ թեման է` <<Ուսումնական սեպտեմբեր. ուղեցույց>>:
Վերջնակետ 19:00 ՝ ՀԱԹ Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ։
Մասնակիցներ
Ավագ դպրոցի սովորողներ, «Մուտք»
ճամբարի սովորողներ
- Լուսի Ղարիբյան «Մուտք»
- Անահիտ Ասատրյան «Մուտք»
- Արման Գևորգյան «Մուտք»
- Հենրի Փարսադանյան «Մուտք»
- Սրապ Հարությունյան «Մուտք»
- Լիլիթ Գրիգորյան «Մուտք»
- Առաքել Գրիգորյան 11-րդ դաս
- Արամ Բարսեղյան 11-րդ դաս
- Գեղամ Հակոբյան 11-րդ դաս
- Զավեն Ղազարյան 11-րդ դաս
- Արմեն Ստեփանյան 11-րդ դաս
- Միքայել Մկրտչյան 11-րդ դաս
- Հրաչյա Ամիրխանյան 11-րդ դաս
- Սամվել Սարգսյան -հյուր
Նախագծի համակարգողներ՝ Սամվել Թամազյան, Ալինա Թումասյան
Տրանսպորտի գումար՝ 40 հազար դրամ
Մեկ անձի համար գումար՝ 3000 դրամ
Պատկերը՝ Արտանիշ լեռը և Սևանա լիճը
Добавить комментарий