Պատմության 12-րդ դասարանի ծրագիր

Պատմության 12-րդ դասարանի ծրագիր

Բացատրագիր

 

Հայոց պատմություն» առարկայի միջնակարգ հանրակրթության դպրոցի 12-րդ դասարանի ծրագիրը կազմվել է հիմք ընդունելով ՀՀ «Կրթության մասին» օրենքը , «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքը, հանրակրթության պետական կրթակարգը, միջնակարգ կրթության պետական չափորոշիչը, ՀՀ կառավարության 2008թ հաստատաված ավագ դպրոցի համակարգի ստեղծման ռազմավարական ծրագիրը և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվող ՀՀ ԿԳՆ փորձարարական և այլընտրանքային հեղինակային ծրագիրը:

Պատմություն առարկայի ավագ դպրոցի չափորոշիչը ներառում է

  • Առարկայի հայեցակարգը
  • Առարկայի ուսումնական ընդհանուր նպատակները
  • Առարկայի բովանդակային միջուկը
  • Ուսումնառության տարատեսակները և միջոցները
  • Սովորողների պատրաստվածությանը ներկայացվող պահանջների և արժեքային համակարգի նկարագրությունները
  • Ուսումնառության արդյունքների գնահատումը
  • Երաշխավորող գրականության ցանկը

Հայեցակարգ

Հայոց անկախ պետականության վերականգնումը շրջադարձային նշանակություն ունեցավ ազգային կրթական համակարգի ձևավորման և զարգացման առումով: Անհրաժեշտություն առաջացավ արմատապես վերանայել դպրոցում հայագիտական առարկաների դրվածքը, ընդգրկվածության և բովանդակային հարցերը: Այս համատեքստում առանձնակի նշանակություն ուներ Հայոց պատմության նոր ծրագրերի, դասագրքերի ստեղծման անհրաժեշտությունը, քանզի հայոց լեզվի և հայ գրականության հետ միասին Հայոց պատմությունը հանդիսանում է հայագիտական առարկաների առանցքը և հենքը, ինչպես նաև հանրակրթության բովանդակության առաջնային բաղադրիչներից մեկը: Այս առաջնահերթություններով պայմանավորված կազմվեցին Հայոց պատմության գործող չափորոշիչը և դասագրքերը: Յուրաքանչյուր ժողովրդի պատմություն` նրա անցած ուղին է, նրա կենսագրությունն ու հիշողությունը, դարերի հոլովույթում նրա կերտած հոգևոր և նյութական արժեքների ամբողջությունը: Բնականաբար նման առանձնահատուկ նշանակություն ունի սեփական պատմությունը նաև հայ ժողովրդի համար: Հայոց պատմության իմացության միջոցով է հիմնականում ձևավորվում հայի ազգային ինքնագիտակցությունն ու մտածողությունը, ավելի շատ նրա միջոցով է աճող սերունդը հաղորդակցվում իր ժողովրդի անցյալին, պատմամշակութային ժառանգությանը: Միաժամանակ, սեփական պատմության իմացությունը հնարավորություն է տալիս իրականացնելու ազգային նպատակները, պահպանելու և ապահովելու հայի, որպես տեսակի, շարունակականությունը:

 

ԱՌԱՐԿԱՅԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

Հայոց պատմության դասավանդման գլխավոր նպատակը

  • Պատմական գիտելիքներով զինված, ազգային ինքնագիտակցությամբ օժտված, ազգային և համամարդկային արժեքներով առաջնորդվող, ազգային նկարագիր ունեցող հայ մարդու և քաղաքացու ձևավորումն է:

Առարկայի դասավանդման գլխավոր խնդիրներն են

  • Սովորողին հաղորդակից դարձնել նախորդ սերունդների ստեղծած հոգևոր մշակութային արժեքներին:
  • Ցույց տալ Հայաստանի և հայ ժողովրդի պատմամշակութային ժառանգության տեղը և դերը համաշխարհային քաղաքակրթության մեջ:
  • Ծանոթանալ և իմանալ սեփական ակունքները, ժողովրդի պատմական ընթացքը ժամանակի հոլովույթում:
  • Օգնել հասկանալու պատմական իրադարձությունները, վերլուծել երևույթները:
  • Ցույց տալ սերունդների կապը պատմության մեջ, ինչը կնպաստի պատմական ժառանգականության ընկալմանը և պատմական փորձի յուրացմանը ու հաջորդ սերունդներին դրանց փոխանցմանը:

Դասավանդման մեթոդները

      • Ուսումնական գործընթացի բացակողմանիություն
      • Ուսումնական գործընթացի միօրինակության բացառում
      • Մտագրոհ
      • Բանավեճ և բազմաբովանդակ քննարկումներ
      • Թվային միջոցների օգտագործում (եթե նպաստում են դասի էֆեկտիվությանը)
      • Դասի ընթացքում ծանրաբեռնվածությունից խուսափելու նպատակով կարճաժամկետ (առավելագույնը 5-րոպե) թեմային առնչվող այլ թեմաների քննարկում
      • Դասի ընթացքում անմիջականության և ազատ մթնոլորտի պահպանում

Ուսումնական միջավայր

Ֆիզիկական միջավայր (Դասասենյակ, լաբորատորիա, կրթական բակ, զբոսայգի, ուսումնական ճամփորդություններ, թանգարաններ, հնավայրեն և այլն)
Ոչ ֆիզիկանան միջավայր (Կայքեր, բլոգեր, սոցցանցեր, teams-հարթակ, zoom-հարթակ և այլն)

Նախագծային և հետազոտական աշխատանքներ


Նախագծային և հետազոտական աշխատանքներին ներկայացվող պահանջներ՝
-Օգտագործված գրականության և համացանցի ռեսուրսների ցանկ
-Ստեղծականություն
-Վերլուծական միտք
-Համեմատություն
-Ինֆորմացիայի համակողմանի տիրապետում և վերլուծում
-Սեփական տեսակետի արտահայտում
-Սեփական խոսքի մշակում

 

Բովանդակությունը

 

Ուսումնական առաջին շրջան /սեպտեմբեր- դեկտեմբեր

Մուտքի դաս – Պատմության դասավանդումը ավագ դպրոցում

  • Սոցիալիստական հասարակության ձևավորումը: 2-ժամ
  • Հասարակական-քաղաքական կյանքը: 2-ժամ
  • Ամփոփում։ 1-ժամ
    Նախագծային աշխատանք՝ <<Սոցիալիզմը և դրա դրսևորումները ԽՍՀՄ-ում>>։ 1-ժամ
  • Հայ ժողովուրդը հայրենական պատերազմի տարիներին-1941-1945թթ: 2-ժամ
  • Խորհրդային Հայաստանը հետպատերազմյան տարիներին: 2-ժամ
  • Խորհրդային Հայաստանը վերակառուցման շրջանում: 2-ժամ
  • Գիտատեխնիկական հեղափոխության արդյունքները։ 2-ժամ
    Հետպատերազմյան (տեղեկատվական) հասարակություն։ 2-ժամ
  • Ամփոփում։ 2-ժամ
    Նախագծային աշխատանք <<Գիտատեխնիկական հակամարտությունը ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի միջև>> 1-ժամ
  • Նոր աշխարհակարգը։ 2-ժամ
  • ԽՍՀՄ փլուզումն և նորանկախ պետականությունների առաջացումը։ 2-ժամ
  • ՆԱՏՕ-ն և տարածաշրջանային հակամարտությունները։ 2-ժամ
  • Ազգերի ինքնորոշման հիմնախնդիրը և չճանաչված պետությունները։ 2-ժամ
  • Ամփոփում։ 2-ժամ
    Նախագծային աշխատանք՝ <<ՄԱԿ>>։ 1-ժամ
  • Հայաստանի հանրապետություն: Պետականության կայացման գործընթաց: 2-ժամ
  • ՀՀ միջազգային գործընթաց: 2-ժամ
  • Լեռնային Ղարաբաղի հանրապետություն:Անկախության հռչակում: 2-ժամ
  • Արցախյան պատերազմ: 2-ժամ
  • ԼՂՀ միջազգանացում: 2-ժամ
  • Հայկական սփյուռքը 1920թթ մինչև մեր օրերը: 2-ժամ
  • Հայկական մշակույթը նորագույն ժամանակներում: 2-ժամ
  • Ամփոփում։ 2-ժամ
    Նախագծային աշխատանք <<Արցախյան հակամարտության էությունը և Արցախյան հարցի լուծման հնարավոր տարբերակները>> 2-ժամ

Կիսամյակի ամփոփում

Ուսումնական երկրորդ շրջան/ճամբարային հունվար

Ուսումնական երրորդ շրջան/փետրվար-մայիս

Նախաքննական կրկնություն:

Ուսումնական չորրորդ շրջան/ճամբարային հունիս:

Գնահատման համակարգ

Գնահատունը իրականացվում է 10 բալային համակարգով
Բանավոր աշխատանք 1-3.5 միավոր
Բլոգային աշխատանք 1-3.5 միավոր
Նախագծային աշխատանք 1-2 միավոր
Հետազոտական աշխատանք 1 միավոր

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

Создайте свой веб-сайт на WordPress.com
Начало работы
%d такие блоггеры, как: