Պատմության 10-րդ դասարանի ծրագիր
Ավագ դպրոցի «Պատմություն» առարկայի 10-րդ դասարանների ծրագիրը կազմվել է՝ հիմք ընդունելով «Կրթության մասին» և «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքները, Հանրակրթության պետական չափորոշիչի և հանրակրթական Ավագ դպրոցի «Պատմություն» առարկայի չափորոշիչի հայեցակարգային դրույթները , առարկայական ծրագրին ներկայացվող սկզբունքներն ու պահանջները, ինչպես նաև «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվող ՀՀ ԿԳՆ փորձարարական և այլընտանքային ծրագիրը.
Հանրակրթական Ավագ դպրոցի 10-րդ դասարանների «Պատմություն» առարկան ընդգրկում է Հայաստանի և հայ ժողովրդի, ինչպես նաև համաշխարհային պատմությունն ամբողջականորեն՝ հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը: Մեր և աշխարհի այլ ժողովուրդների անցած պատմական ուղու համակարգված և հանրամատչելի շարադրանքը սովորողներին կծանոթացնի հազարամյակների կենսագրություն ունեցող հայկական և համաշխարհային քաղաքակրթության հետ, նրանց առաջացման ու զարգացման օրինաչափություններին, նրանց ստեղծած արժեքներին և համամարդկային նվաճումներին, ինչպես նաև՝ այդ ճանապարհին հայ ու համաշխարհային ժողովուրդների ունեցած դժվարություններին ու կորուստներին.
Նպատակը՝
Ավագ դպրոցում «Պատմություն» առարկայի ուսուցման նպատակն է՝
-սովորողներին ներկայացնել «Պատմություն» գիտությունը, դրա տեղը հասարակական գիտությունների շարքում
-սովորողների ունեցած իմացական հենքի վրա կառուցելով՝ տալ համապարփակ գիտելիքներ անցյալի և ապագայի հետ կապակցվող շղթայի վերաբերյալ.
Հիմնական խնդիրները՝
ա/. Սովորողների մոտ վերլուծական և տրամաբանական մտածողության զարգացումը
բ/. Անցյալի կենսափորձի վրա հիմնված և ունեցած գիտելիքների առօրեական կիրառումը
գ/. Ինքնաճանաչողության որոշակի աստիճանի ապահովումը
դ/. Ինքնության խնդիրների իմացությունը
ե/. Քաղաքացու կայացման ճանապարհին ճիշտ ուղղորդումը
զ/. Համաշխարհային պատմության կարևորագույն և հայության հետ առնչվող առանցքային դեպքերը ներկայացնել սահուն կերպով՝ շաղախելով դրանք ընդհանուր համատեքստում
է/. Նախագծային ուսուցման ձևակերպումը և իրականացումն այս դասընթացի միջոցով.
Ուսումնական միջավայր՝
Ուսումնական միջավայր կարող է հանդիսանալ ոչ միայն դասարանը, այլև թանգարանը, համայնքը, ուսումնա-հայրենագիտական ճամփորդությունները, տեսարժան վայրերը, պատմա-հնագիտական վայրերը, սովորողի անձնական բլոգը, կրթահամալիրի կայքը, ենթակայքը և այլն:
Սովորողների ուսումնական գործունեության ձևերը՝
Բլոգային առաջադրանքների կատարում, նախագծային աշխատանքներ, անհատական և խմբային հետազոտական աշխատանքներ, ուսումնական ճամփորդություններ, ուսումնական փաթեթների ստեղծում, մասնակցություն առարկայական ֆլեշմոբերին, հանձնարարված նյութի բանավոր ներկայացում.
Նախագծային և հետազոտական աշխատանքներ՝
Նախագծային և հետազոտական աշխատանքներին ներկայացվող պահանջներ՝
-Օգտագործված գրականության և համացանցի ռեսուրսների ցանկ
-Ստեղծականություն
-Վերլուծական միտք
-Համեմատություն
-Ինֆորմացիայի համակողմանի տիրապետում և վերլուծում
-Սեփական տեսակետի արտահայտում
-Սեփական խոսքի մշակում
Ծրագրի բովանդակությունը
Հայկական քաղաքակրթության ձևավորումն ու զարգացումը. 1-ժամ
-Պատմության աղբյուրները։ 1-ժամ
-Հայկական լեռնաշխարհը։ 2- ժամ
-Հայոց ծագումնաբանությունը: Հայկազունիների Այրարատյան թագավորությունը։ 1- ժամ
Ամփոփում։ 1-ժամ
Նախագծային աշխատանք՝ <<Հայերի ծագման մասին ոչ գիտական տեսակետներ>> 1- ժամ
Համահայկական թագավորությունները.
-Վանի համահայկական թագավորությունը։ 2- ժամ
-Հայկազուն-Երվանդականների թագավորությունը։ 2-ժամ
-Մեծ Հայքի Արտաշեսյանների թագավորությունը։ 2 -ժամ
-Մեծ Հայքի Արշակունյաց թագավորությունը 1-3-րդ դարերում։ 2-ժամ
Ամփոփում։ 1 ժամ
Նախագծային աշխատանք՝ <<Կայսրություններ>> 1-ժամ
Հայկական մշակույթի զարգացումը
-Հայկազուն – Երվանդականների շրջանի մշակույթը: 1- ժամ
-Հայկական մշակույթը հելլենիզմի դարաշրջանում։ 1- ժամ
Հայկական քաղաքակրթությունը միջին դարերում.
-Քրիստոնեության հռչակումը պետական կրոն: 1- ժամ
-Ավատատիրության հաստատումը Հայաստանում։ 1- ժամ
-Արշակունյաց թագավորությունը 4-րդ դարում և 5-րդ դարի սկզբին: Տրդատ Մեծ: Խոսրով Կոտակ: Տիրան։ 1- ժամ
-Արշակ 2-րդ և Պապ թագավոր։ 1- ժամ
-Հայոց Արշակունյաց թագավորության մայրամուտը: Վարազդատ: Արշակ 3-րդ: Խոսրով 4-րդ։ 1-ժամ
-Վարդանանց և Վահանանց պատերազմները։ 1- ժամ
-Հայաստանը 6-7-րդ դարերում։ 2 — ժամ
-Հակաարաբական ապստամբությունները։ 2 — ժամ
Ամփոփում։ 1-ժամ
Նախագծային աշխատանք՝ <<Հռո՞մ, թե՞ Պարսկաստան>>։ 1-ժամ
Հայոց պետականությունը զարգացած միջնադարում.
-Հայաստանի Բագրատունյաց թագավորությունը: 2 — ժամ
-Հայոց պետականությունը 11-14-րդ դարերում։ 2- ժամ
-Կիլիկյան Հայաստանը։ 2- ժամ
Ամփոփում՝ 1-ժամ
Նախագծային աշխատանք՝ <<Կիլիկիան Հայաստանի դիվանագիտությունը>> 1-ժամ
Հայոց քաղաքակրթությունը ուշ միջնադարում.
-Հայաստանը 15-րդ դարում: Ամենայն հայոց կաթողիկոսության հաստատումը Ս. Էջմիածնում։ 1-ժամ
-Հայստանը 16-րդ դարում և 17-րդ դարի առաջին կեսին։ 1-ժամ
-Հայաստանի ազատագրությամ համար պայքարի աշխուժացումը։ 1 ժամ
Ամփոփում՝ 1 ժամ
Նախագծային աշխատանք՝ <<Ազատագրական պայքարները Ուշ միջնադարում>>
Միջնադարի հայկական մշակույթը
-Հայ գրերի գյուտը: Մեսրոպ Մաշտոց։ 1- ժամ
-Հայ մշակույթի Ոսկեդարը: Պատմագրություն: Փիլիսոփայություն։ 1-ժամ
-Մշակութային ձեռքբերումները 6-8-րդ դարերում: Պատմագրություն: Աշխարհագրություն: Արվեստ։ 1 -ժամ
-Մշակութային վերելքը 10-14-րդ դարերում: Կրթությունը: Դպրոցներ և համալսարաններ
-Պատմագրությունը: Իրավունքը: 1-ժամ
-Արվեստը: Ճարտարապետությունը: Քանդակագործությունը։ 1- ժամ
-Մշակույթը 15-րդ դարից մինչև 17-րդ դարի առաջին կեսը: Հայկական տպագրությունը։ 1- ժամ
-Կրթությունը: Դպրոց։ 1 ժամ
-Գիտությունը: Պատմագրություն: Արվեստ։ 1- ժամ
Ամփոփում։ 1 ժամ
Նախագծային աշխատանք՝ <<Հայ և եվրոպական մշակույթները Ուշ միջնադարում․ համեմատական աշխատանք>> 1-ժամ
Համաշխարհային պատմություն
Արևելյան քաղաքակրթությունները.
-Համաեգիպտական պետությունը- 2 ժամ
-Ասորեստան: Բաբելոնիա։ 2 — ժամ
-Աքեմենյան Պարսկական տերությունը: Կյուրոս Մեծ: Դարեհ 1-ին։ 2 — ժամ
-Արևմտյան քաղաքակրթությունները: Հունաստան: Հռոմ։ 2 — ժամ
-Մշակույթը: Գիր և գրականություն: Գիտություն: Կրոն: Արվեստ։ 2- ժամ
-Ալեքսանդր Մակեդոնացու տերությունը: Հելլենիստական աշխարհը։ 2- ժամ
-Չինաստանը և Հնդկաստանը նոր հազարամյակի սկզբին։ 2- ժամ
-Կառլոս Մեծի կայսրությունը։ 1- ժամ
-Սրբազան Հռոմեական կայսրությունը: Գերմանական թագավորությունը։ 1-ժամ
-Բյուզանդիա: Հուստինիանոս 1-ին.։ 1-ժամ
Գնահատման համակարգ
Գնահատումը իրականացվում է 10 բալային համակարգով
Բանավոր աշխատանք 1-3.5 միավոր
Բլոգային աշխատանք 1-3.5 միավոր
Նախագծային աշխատանք 1-2 միավոր
Հետազոտական աշխատանք 1 միավոր
Добавить комментарий