Հասարակագիտության 10-րդ դասարանի ծրագիր
Բացատրագիր
Հասարակագիտություն առարկայի միջնակարգ հանրակրթության դպրոցի 10-րդ դասարանի ծրագիրը կազմվել է հիմք ընդունելով ՀՀ «Կրթության մասին» օրենքը , «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքը, հանրակրթության պետական կրթակարգը,միջնակարգ կրթության պետական չափորոշիչը, և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվող ՀՀ ԿԳՆ փորձարարական և այլընտրանքային հեղինակային ծրագիրը:
Հասարակագիտությունը գիտություն է հասարակության մասին: Հասարակական հարաբերությունները բազմաբնույթ են, ինչից ելնելով էլ գոյություն ունեն հասարակության մասին տարբեր գիտություններ:
Հասարակագիտություն առարկայի ուսուցման նպատակները.
Հասարակագիտության ուսուցումը պետք է ուղղված լինի սովորողների հետևյալ կարողությունների ձևավորմանն ու զարգացմանը:
- վերլուծել, համեմատել, ընդհանրացնել, վերացարկել և համադրել հասարակական կյանքի տարբեր ոլորտներին վերաբերող հիմնախնդիրներ, իրադարձություններ, երևույթներ և փաստեր.
- տարբեր սկզբնաղբյուրներից տեղեկատվություն ընտրել, վերլուծել, եզրակացություններ անել և համապատասխան հղումներ կատարել.
- աշխատել թիմերով, համագործակցել և կարողանալ ներկայացնել ստացած գիտելիքը և կատարած աշխատանքը,
- հանրային կյանքի տարբեր ոլորտներում կիրառել հաղորդակցվելու համարժեք ձևեր.
- կապել կյանքը և ուսումնառությունը` համայնքային հիմնախնդիրների ուսումնասիրման միջոցով
- ձևավորել փոխադարձ հարգանքի և փոխօգնության հարաբերություններ մարդկանց հետ առօրյա շփումներում.
- հասկանալ և գնահատել սեփական հասարակական դերը` որպես որոշակի ժամանակաշրջանում և որոշակի տարածության մեջ ապրող քաղաքացի.
- արտահայտել սեփական կարծիքը և այն պաշտպանել հասարակագիտական խնդիրների շուրջ կազմակերպված քննարկումների և բանավեճերի ընթացքում.
- առաջնորդվել հանդուրժողականության սկզբունքներով.
- փնտրել, գտնել և կիրառել ինքնուրույն, այլընտրանքային լուծումներ սոցիալական և հոգեբանական տարբեր իրավիճակներում.
- դրսևորել ստեղծագործական մտածելակերպ.
Ավագ դպրոցում հասարակագիտություն առարկայի շրջանակներում ուսումնասիրվում են հասարակագիտական տարբեր ուղղություններ` գեղագիտություն, բարոյագիտություն, հոգեբանություն:
Դասավանդման մեթոդները
-
-
- Ուսումնական գործընթացի բացակողմանիություն
- Ուսումնական գործընթացի միօրինակության բացառում
- Մտագրոհ
- Բանավեճ և բազմաբովանդակ քննարկումներ
- Թվային միջոցների օգտագործում (եթե նպաստում են դասի էֆեկտիվությանը)
- Դասի ընթացքում ծանրաբեռնվածությունից խուսափելու նպատակով կարճաժամկետ (առավելագույնը 5-րոպե) թեմային առնչվող այլ թեմաների քննարկում
- Դասի ընթացքում անմիջականության և ազատ մթնոլորտի պահպանում
-
Ուսումնական միջավայր
Ֆիզիկական միջավայր (Դասասենյակ, լաբորատորիա, կրթական բակ, զբոսայգի, ուսումնական ճամփորդություններ, թանգարաններ, հնավայրեն և այլն)
Ոչ ֆիզիկանան միջավայր (Կայքեր, բլոգեր, սոցցանցեր, teams-հարթակ, zoom-հարթակ և այլն)
Նախագծային և հետազոտական աշխատանքներ
Նախագծային և հետազոտական աշխատանքներին ներկայացվող պահանջներ՝
-Օգտագործված գրականության և համացանցի ռեսուրսների ցանկ
-Ստեղծականություն
-Վերլուծական միտք
-Համեմատություն
-Ինֆորմացիայի համակողմանի տիրապետում և վերլուծում
-Սեփական տեսակետի արտահայտում
-Սեփական խոսքի մշակում
Բովանդակությունը
Ուսումնական առաջին շրջան/սեպտեմբեր- դեկտեմբեր
Մուտքի դաս –Հասարակագիտություն առարկան ավագ դպրոցում
Ինչ Է գեղեցիկը
- Գեղեցիկ հասկացությունը։ 2-ժամ
- Գեղեցիկը տարբեր մշակութային միջավայրերում։ 2-ժամ
- Կենցաղի և առօրեականության գեղագիտական բնութագիրը։ 1- ժամ
- Գեղեցիկը մեր ամենօրյա կյանքում։ 2- ժամ
- Մեր շրջապատող միջավայրի գեղագիտական կողմը: 1-ժամ
- Մոդայի գեղագիտական տարը: Ազգային հագուստ: 2- ժամ
Գեղեցիկ վարվելակերպ և հաղորդակցություն
- Գեղեցիկը արվեստում։ 2-ժամ
- Արվեստը որպես մարդու ինքնարտահայտման ազատություն։ 1-ժամ
- Գեղեցիկը արվեստի տարբեր բնագավառներում։ 2- ժամ
- Գեղագիտական իդեալ և ճաշակ։ 2- ժամ
- Ինչ է գեղագիտական իդեալը։ 2- ժամ
- Գեղագիտական իդեալի փոխակերպումները մարդկության պատմության ընթացքում։ 2- ժամ
- Գեղեցիկի արտահայտումը ժամանակակից արվեստում: 2- ժամ
Բարոյագիտություն
- Ինչ է բարոյականը: Բարոյագիտություն առարկան: 2- ժամ
- Բարոյագիտության հիմնական տեսությունները: 2- ժամ
Բարոյական արժեքներ
- Բարին ու չարը։ 2- ժամ
- Պարտք և խիղճ։ 2- ժամ
- Երջանկություն։ 2- ժամ
- Էգոիզմ և ալտրուիզմ։ 2- ժամ
Կիսամյակի ամփոփում
Ուսումնական երկրորդ շրջան/ճամբարային հունվար
Ուսումնական երրորդ շրջան/փետրվար-մայիս
Բարոյական կշռադատումներ և որոշումների կայացում
- Բարոյական կշռադատումներ։ 2- ժամ
- Բարոյական երկընտրանքներ։ 2- ժամ
Ազատություն և պատասխանատվություն
- Ազատություն և բարոյականություն։ 2- ժամ
- Խրախուսում և պատիժ։ 2- ժամ
Հոգեբանություն
- Հոգեբանության ուսումնասիրության առարկան։ 2- ժամ
- Անձնավորության հոգեբանական բնութագիրը։ 2- ժամ
- Անձնավորության սոցիալականացում։ 2- ժամ
- Զգայություններ և ընկալում։ 2- ժամ
- ՈՒշադրություն և հիշողություն։ 2- ժամ
- Մտածողություն և խոսք։ 2- ժամ
- Երևակայություն և կամք։ 2- ժամ
- Հույզերը և զգացմունքները մարդու կյանքում: 2- ժամ
Անձի անհատական առանձնահատկությունները
- Խառնվածք։ 2- ժամ
- Բնավորություն։ 2- ժամ
- Ընդունակություններ։ 2- ժամ
Ընտանիքի հոգեբանություն
- Ընտանիքի տեսակներն ու գործառույթները։ 2- ժամ
Կիսամյակի ամփոփում
Ուսումնական չորրորդ շրջան/ճամբարային հունիս
Ընդհանուր՝ 68 ժամ։
Добавить комментарий