Շուրջտարյա Արատեսը իր գարնան, ամռան, աշնան և իհարկե ձմռան հրաշքներով հնարավոր դարձավ մեր բոլորի համար։ Ձմեռային Արատեսը դա մի ուրիշ պատմություն է։ Երևանյան անձմեռ իրականությունից հետո հնարավորություն՝ լի ձյան և ձմեռային անսպառ տեսարաններով։ Քոլեջի ուսանողների և կրթահամալիրի դասավանդողների խմբի համար դեկտեմբերի 25-27-ը իրական մարզական, ձմեռային օրեր էին։
Մեզ հետ էր նաև քանդակագործ՝ Ալիսա Դանիելյանը, որը առաջին օրը իր մասնագիտական հնարավորություններն էր փորձարկում սովորողների հետ։ Արատեսի ձմեռը հնարավորություն էր ընձեռել ստեղծել սառցե քանդակներ, որը առաջին պահին կլանեց բոլորին՝ իր աշխատանքներով։ Մնացած ամբողջ ազատ ժամանակը սովորողների և մեր՝ դասավանդողների համար անցավ սահնակային տրամադրությամբ։ Արատեսը իր սպորտային և թեքություն ունեցող ճանապարհներով ամբողջովին հնարավորություն տվեց մեզ օգտագործել մեր ժամանակը սահնակներով սահելուն, որը վերածվել էր մի տեսակ արկածային մի տոնախմբության։ Մենք սահում էին և արևի լույսի տակ և գիշերով՝ քանի որ Արատեսի ճանապարը լուսավորված էր և մեզ այդ հնարավորությունը տալիս էր։
Պետք չէ մոռանալ նաև ձնագնդիները և ձյան մեջ թավալները, որոնք ձգում էին սովորողներին ամբողջ ուժով։ Դե ինչ արած, այդպես ստացվեց, քանի որ այս տարի մենք Երևանում չտեսանք իսկական ձմեռ։ Հաջորդ օրերին այս զբաղմունքներին եկան միանալու նաև ընկեր Նելլի և ընկեր Լիլիթի կողմից կազմակերպված քայլարշավները՝ դեպի կիրճ և դեպի վանք։ Լիլիթը երեկոյան վառարանի շուրջ, սովորողների հետ կազմակերպում էր հեքիաթների ընթերցանություն և քննարկումներ։ Դրանց գումարվում էր երեկոյան վառարանի շուրջ հետաքրքաշարժ զրույցները և խաղերը։
Չնայած իմ վատառողջությանը իմ ընկերները կարողանում էին և՛ փոխարինել ինձ և՛ կատարել դժվարին ձմեռային աշխատանքներ՝ խոհանոցում և կացարաններում։ Այդ աշխատանքներին մասնակցում էին գրեթե բոլորը։ Տաք ջրի բացակայությունը լրացվում էր աշխատանքների ժամանակ լավ տրամադրությամբ, իսկ վառելափայտի բացակայություն մենք չունեցանք, քանի որ Տարոնի և ընկերների շնորհիվ մենք ունեինք բավականին մեծ քանակությամբ պաշար։
Չնայած որոշ անախորժությունների (Նելլի Գեղամյանի բլոգում), մենք ունեցանք հրաշալի եռօրյա մարզական, իսկական ձմեռային ճամբար։ Մեզ հետ էին նաև՝ Անուշ Համբարյանը և Սեդա Թևանյանը։ Այս ամենը իրականացավ համատեղ աշխատանքի շնորհիվ և միահամուռ ուժերով
Ուսանողների պատումներ՝
Միլենա Կիրակոսյան
Արևիկ Գևորգյան
Добавить комментарий