Նոյեմբերի 28․ Առավոտյան ընդհանուր պարապմունք

Նոյեմբերի 28. Օրվա խորհուրդը

 

  • Նոյեմբերի 28, տարվա 332-րդ օրն է։
  • Տարվա ավարտին մնում է 33 օր։

Դեպքեր

 

  • 1912 — Ալբանիան հռչակում է իր անկախությունը Օսմանյան կայսրությունից
  • 1974՝ շահագործման հանձնվեց Երևանի «Ռոսիա» կինոթատրոնը
  • 1991 — Հարավային Օսիան հռչակում է իր անկախությունը Վրաստանից

Ծնունդներ

  • Ֆրիդիրխ Էնգելսնոյեմբերի 28, 1820- օգոստոսի 5, 1895)․գերմանացի փիլիսոփա, մարքսիզմի հիմնադիրներից մեկը։ Կառլ Մարքսի ընկերը, համագործակիցը և համահեղինակիցը։Իրենց աշխատություներում նրանք փորձում էին ապացուցել, որ բանվորները հասարակության կարևորագույն հատվածն են։ Ուստի պետք է հեղափոխության միջոցով ստեղծել բանվորական պետություն, վերացնել կապիտալիստական հասարակարգը և կառուցել նորը։
  • Ալեքսանդր Բլոկ (նոյեմբերի 28, 1880- օգոստոսի 7, 1921)

Ռուս բանաստեղծ։ Ծնվել է մշակութային ընտանիքում (հայրը՝ պրոֆեսոր, մայրը՝ գրող)։ Առաջին բանաստեղծությունները սկսել է գրել հինգ տարեկան հասակում։ Բլոկի ստեղծագործությունը պարունակում է մի քանի ուղղություններ։ Նրա վաղ շրջանի ստեղծագործություններին հատուկ է «սիմվոլիզմը»։ Հետագայում իր բանաստեղծություններում անդրադարձել է ժողովրդի սոցիալական վիճակին, համամարդկային թեմաներին։ Բլոկի բանաստեղծություններն ու «Տասներկուսը» պոեմը թարգմանվել են հայերեն

  • Ստեֆան Ցվայգնոյեմբերի 28, 1881-փետրվարի 22, 1942)

Ավստրիացի գրող, գրաքննադատ, բազմաթիվ նովելների և գեղարվեստական կենսագրությունների հեղինակ։ Ցվայգի մի շարք երկեր թարգմանվել են հայերեն։

«Առաջին ապրումները» (1911), «Ամոկ» (1922), «Զգացմունքների խռովք» (1927) նորավեպերի ժողովածուներում դրսևորել է հոգեբանության գաղտնարանները թափանցելու ձգտում՝ պատկերելով հերոսների անձնական կյանքի բարդ բախումները։ Իր կոլորիտով նորավեպերին մոտ է «Սրտի անհամբերություն» (1939) վեպը։

Ցվայգի ստեղծագործության մեջ կարևոր տեղ են գրավում կենսագրական վեպերը, էսսեները, ակնարկները։ Նրա վիպականացված կենսագրությունները (Ստենդալ, Լև Տոլստոյ, Զիգմունդ Ֆրոյդ, Ֆրիդրիխ Նիցշե), որտեղ թեև փաստերը միշտ չեն ճշգրիտ, հաճախ էլ ազատակամորեն է մեկնվում պատմական անձի կյանքն ու գործը, գրավում են քննադատական մտածողության պատկերավորությամբ, պատմական կոլորիտ ստեղծելու և ստեղծագործող անհատի հոգեբանության մեջ թափանցելու կարողությամբ. Էմիլ Վերհառնի (1917), Ռոմեն Ռոլանի (1921) մասին Էսսեները, «Աշխարհը կառուցողները» (1920–1928) կենսագրությունների շարքը։

Ցվայգը մոտ երեսուն տարի աշխատել է Օնորե դը Բալզակի կենսագրության վրա (հրտ․ 1946)։

Ցվայգի հումանիստական հայացքների վերացականությունը հատկապես նկատելի է նրա «Երեկվա աշխարհը» (հրտ․ 1944) հուշերի գրքում և «Հանդիպումներ մարդկանց, գրքերի, քաղաքների հետ» (1937) ճառերի, Էսսեների, քննադատական ելույթների ժողովածուում։

«Մագելան» (1938) և «Ամերիգո» (հրտ․ 1942, հայերեն հրտ․ 1962) վեպերում մարդկային հանճարի խիզախումների նկատմամբ Ցվայգի հավատի վերջին բռնկումներն արդեն անկարող էին մեղմացնել նրա ստեղծագործության և աշխարհայացքի մեջ վաղուց ի վեր հասունացող ճգնաժամը։

  • Ալբերտո Մորավիա  (1907 թ. նոյեմբերի 28- 1990 թ. սեպտեմբերի 26)

Իտալացի գրող, լրագրող։ Մորավիայի ստեղծագործության սոցիալ-հոգեբանական պրոբլեմատիկան որոշվել է դեռևս նրա առաջին վեպում («Անտարբեր մարդիկ», 1929), որտեղ ցույց է տրված իտալական բուրժուազիայի երիտասարդ սերնդի հոգեկան ունայնությունը։ 30-ից 40-ական թվականներին իր ստեղծագործությունների հակաֆաշիստական երգիծական ուղղվածության համար Մորավիան հետապնդվել է ֆաշիստական վարչակարգի կողմից։ «Հռոմեացի կինը» (1947) և «Հարմարվողը» (1951) հետպատերազմյան վեպերը ֆաշիզմի բարոյական մերկացումն են։ Նեոռեալիզմի ազդեցությունն են կրում «Հռոմեական պատմվածքներ» (1954), «Նոր հռոմեական պատմվածքներ» (1959) ժողովածուները՝ Հռոմի չքավորների ծանր կյանքի մասին, և «Չոչարա» (1957, հայ․ հրտ․ 1962) վեպը, որը ներկայացնում է մի հասարակ կնոջ ճակատագիրը երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին։ 60-70-ական թթ․ գործերում («Ձանձրույթ», 1960, «Ուշադրություն», 1965, «Ես և նա», 1971, վեպեր, «Ավտոմատ», 1963, «Դրախտ», 1970, պատմվածքների ժողովածուներ) Մորավիան զարգացնում է ժամանակակից բուրժուազիայի «սպառողական հասարակության» մեջ մարդու օտարացման, հոգևոր աղքատացման թեման։ Մորավիայի ստեղծագործության մեջ քննադատական ռեալիզմը բարդանում է ֆրեյդական մոտիվներով, հեգնական կասկածամտությամբ։ Մորավիան գրել է նովելներ, պիեսներ, ճամփորդական նոթեր (այդ թվում՝ «Մեկ ամիս ՍՍՀՄ-Ում», 1958) և գիրք Աֆրիկայի մասին («Ի՝նչ ցեղից ես», 1972)։ 1973 թվականին նա հրապարակում է իր «Ուրիշ կյանք» («Un’altra vita») պատմվածքների նոր հավաքածուն, իսկ 1976 թվականին՝ «Բոո» («Boh») հավաքածուն։ 1978 թվականին լույս է տեսնում իր նոր վեպը `«Ներքին կյանք» («La vita interiore»)։ 1983 թվականին հրատարակում է «Բանն այն է…» («La cosa») պատմվածքների ժողովածուն նվիրված իր նոր կյանքի ընկեր, իսպանուհի Կարմեն Լերային, որը համարյա 47 տարի երիտասարդ էր գրողից։ Մորավիան ամուսնանում է նրա հետ 1986 թվականին, ինչն առիթ է հանդիսանում շատ ասեկոսեների և սկանդալների։ 80-ական թվականների երկրորդ կեսին լույս է տեսնում իր « Ստեղծագործությունների հավաքածուն »`ընդգրկելով համապատասխանաբար 1927-ից 1947 և 1948-ից 1968 թվականները։ 1984 թվականին նա դառնում է Եվրախորհրդի պատգամավոր, որպես իտալական կոմունիստական կուսակցության անկախ թեկնածու։ 1990 թվականին հայտնի լրագրող Ալեն Էլկանի հետ միասին գրում է «Մորավիայի կյանքը» («Vita di Moravia»).աշխարհահռչակ ինքնակենսագրությունը։ Ալբերտո Մորավիան մահացել է Հռոմի իր բնակարանում 1990 թվականի սեպտեմբերի 26-ին և թաղվել Հռոմի Կոմպո Վերանո գերեզմանոցում։ Հետմահու լույս են տեսնում իր վաղ շրջանի «Ռոմիլդո» («Romildo», 1993) և «Կորած պատմություններ» («Racconti dispersi», 2000). պատմվածքների ժողովածունները։

 

Տոներ

  • Անկախության օր՝
    • Ալբանիա
    • Արևելյան Թիմոր
    • Պանամա
  • Հանրապետության օր՝
    • Բուրունդի
    • Չադ
  • Նավատորմի օր՝
    • Իրան

Միասնական պարեր

Առավոտյան ընդհանուր պարապմունքի պատասխանատուներ՝ Միլենա Կիրակոսյան, Անահիտ Աբգարյան։44

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

Создайте свой веб-сайт на WordPress.com
Начало работы
%d такие блоггеры, как: