Առավոտյան ընդհանուր պարապմունք․ նոյեմբերի 6

Կրթահամալիրի հիմնը- Անդաստան

Միասնական արտասանություն

  • Հովհաննես Թումանյան
    ՆԱԽԵՐԳԱՆՔ
  • Լեռնե՜ր, ներշընչված դարձյալ ձեզանով,
    Թընդում է հոգիս աշխուժով լըցված,
    ՈՒ ջերմ ըղձերըս, բախտից հալածված,
    Ձեզ մոտ են թըռչում հախուռն երամով:Ձե՜զ, ձեզ վերըստին, ամպամած լեռներ,
    Կյանքի տխրության ամպերի տակից
    Ես ձայն եմ տալիս ու ծանրաթախիծ
    Հոգուս ձայները ձեզ բերում նըվեր:Քեզ մոտ եմ գալիս, իմ հի՜ն տրտմություն,
    Վեհափառ դայակ մանուկ օրերիս,
    Այնժամ էլ չէիր ինձ հանգիստ տալիս`
    Սըրտիս ականջին խոսելով թաքուն:Ո՜վ, որ կանչում ես գիշեր ու ցերեկ
    Հազար ցավերով, հազար ձևերով,
    Ոգևորության հըզոր թևերով
    Քեզ մոտ եմ գալիս, հայրենի՜ք իմ հեգ:Գալիս եմ, բայց ոչ ուրախ երգերով
    Քո ծաղիներին ծաղիկ ավելցնեմ,
    Այլ դառն հեծության հառաչանքներով
    Էդ անդընդախոր ձորերըդ լըցնեմ:

    Ձորե՜ր, ա՜յ ձորեր, սև, լայնաբերան,
    Սըրտիս էս խորունկ վերքերի նըման.
    Աստծու հարվածի հետքերն եք դուք էլ,
    Ձեզ մոտ եմ գալիս, ուզում եմ երգել:

    Դուք էլ խոսեցե՜ք, դուք էլ պատմեցե՜ք,
    Ձեր անդունդներով եկեք չափվեցե՜ք,
    Դուք է՞լ եք, տեսնեմ, էնքան մեծ ու խոր,
    Ինչքան իմ հոգու թախիծն ահավոր.

Միասնական պարեր՝

<<3 ոտք>>
<<Էջմիածին>>

Ընդհանուր պարապմունքի պատասխանատուներ՝ Ժաննա Մկրտչյան, Նինեն Աղանյան, Մարիաննա Շահբազյան։

 

4

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

Создайте свой веб-сайт на WordPress.com
Начало работы
%d такие блоггеры, как: