Առավոտյան ընդհանուր պարապմունք․ հոկտեմբերի 16

Հոկտեմբերի 16, տարվա 289-րդ (նահանջ տարին՝ 290-րդ) օրն է։
Տարվա ավարտին մնում է 76 օր։

Դեպքեր

  • 1840 — Նոր Զելանդիան հայտարարվում է Մեծ Բրիտանիայի գաղութ
  • 1923 — Լոս Անջելեսում հիմնադրվում է «Ուոլթ Դիսնեյ» ընկերությունը
  • 1978 — Lեհ Կարոլ Վոյտիլան Հովհաննես Պողոս II անունով ընտրվում է Հռոմի 264-րդ պապ
  • 1991 — Լևոն Տեր-Պետրոսյանն ընտրվում է Հայաստանի առաջին նախագահ

Ծնունդներ

  • Օսկար Ուայլդ՝  ծագումով իռլանդացի բրիտանական հանրաճանաչ բանաստեղծ, գրող, դրամատուրգ, էսսեիստ, քննադատ։ Հայտնի ստեղծագործություններից են «Դորիան Գրեյի դիմանկարը» վեպը (1891), «Սալոմե» ողբերգությունը (1891), «Կինը՝ անարժան ուշադրության» (1893), «Իդեալական ամուսինը» (1895), «Լրջախոհ լինելու կարևորությունը» (շուրջ 1895) կատակերգությունները, «Երջանիկ արքայազնը» հեքիաթների ժողովածուն և այլն։ Ուայլդի ստեղծագործություններին բնորոշ են նուրբ հումորը և յուրօրինակ գեղագիտությունը։ Կենդանության օրոք Լոնդոնի ամենահայտնի թատերագիրներից մեկն էր։ Դեկանդանսի առավել հայտնի ներկայացուցիչներից է։
  • Ջոզեֆ Օսթին Չեմբեռլեն՝ մեծ բրիտանացի քաղաքական գործիչ և արտաքին գործերի նախարար։ 1892 թվականից՝ պառլամենտի անդամ։ Եղել է փոստի (1902), ֆինանսների (1903190519191921), Հնդկաստանի գործերով (1915—1917), արտաքին գործերի (1924—1929), ծովային (1931) մինիստր։ Հանդես է եկել հօգուտ Գերմանիայի վերառազմականացման՝ նպատակ ունենալով օգտագործել նրան ԽՍՀՄ-ի և Ֆրանսիայի դեմ։ Այդ քաղաքականության իրականացման նշանակալի քայլ էր 1925 թվականին Լոկառնոյի պայմանագրերի կնքումը։ Չեմբեռլեն ԽՍՀՄ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու (1927) նախաձեռնողներից էր (վերականգնվել են 1929 թվականին)։ Կյանքի վերջին տարիներին երկյուղ է հայտնել Գերմանիայի ագրեսիվ նկրտումների առթիվ։ Լոկարնյան բանակցություններում իր դերի համար 1925 թ. ԱՄՆ պետ. քարտուղար Չառլզ Գեյթս Դաուեսի հետ ստացել է Խաղաղության Նոբելյան մրցանակ։
  • Արմին Թեոֆիլ Վեգներ՝ գերմանացի բանաստեղծ, լրագրող, հրապարակախոս, իրավագիտության դոկտոր։ Առաջին Համաշխարհային Պատերազմի ընթացքում ծառայել է Օսմանյան կայսրությունում տեղակայված գերմանական ստորաբաժանումներում, եղել է սանիտարական ծառայության սպա։ Հայոց Ցեղասպանության ականատես։1918 թ․ վերադարձել է Գերմանիա՝ իր հետ տանելով հայկական կոտորածների բազմաթիվ լուսանկարներ։ 1919 թ․ հրատարակել է ի պաշտպանություն հայերի իր բաց նամակը ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնին, որը թարգմանվել է ֆրանսերեն, անգլերեն, իտալերեն, իսպաներեն և այլ լեզուներով։Վեգները գրի է առել իր տեսածն ու ապրածը և լուսանկարների հետ մեկտեղ ուղարկել Գերմանիա՝ առանձին մարդկանց ու մամուլին։ Սակայն դրանք չեն հրապարակվել։ Հետագայում այդ նամակները և նույն շրջանում գրած այլ նյութեր ամփոփվել են նրա «Անվերադարձ ճանապարհ» (1919) գրքում։

     

    Վեգները ծավալել է պացիֆիստական գործունեություն։ Տարվելով սոցիալիստական գաղափարներով՝ հանդես է եկել հեղափոխական բնույթի հրապարակախոսություններով ու հոդվածներով, 1919-ին խմբագրել և հրատարակել է «Դեր Օստեն» («Der Osten») առաջադիմական թերթը։

    1919 թվականին Վեգները հրապարակել է բաց նամակ («Կտակ անապատում»)՝ ուղղված ԱՄՆ-ի պրեզիդենտ Վ. Վիլսոնին, փաստերով հաստատել թուրք կառավարողների ծրագրած հայկական ցեղասպանությունը և խարազանել արևմտյան պետություններին՝ որպես մեղսակիցների։ «1915 թ. գարնանը,— գրել է նա,— երբ թուրքական կառավարությունը ձեռնամուխ եղավ երկու միլիոն հայերի՝ երկրի երեսից ջնջելու իր հրեշավոր ծրագրի իրականացմանը…», «Չկար մեկը, որ խանգարեր … խելագարված հանցագործների գործողությունները»

    1921 թվականին Վեգները որպես վկա ներկա է եղել Սողոմոն Թեհլերյանի դատավարությանը Բեռլինում, հավաքել է սղագրական նյութերը, գրել առաջաբան («Արդար վճիռ») և հրատարակել առանձին գրքով («Թալեաթ Փաշայի դատավարությունը…», 1921)։

Տոներ

  • Պարենի համաշխարհային օր
  • Մամուլի օր՝ Հայաստան
  • Հովհաննես Պողոս II-ի օր՝ Լեհաստան
  • Armintwegner1890sԸնդհանուր պարապմունքը կներկայացնեն քոլեջի ուսանողներ՝ Նարինե Մակարյանը և Լիլիթ Թևոսյանը
  • Ընդհանուր պարապմունքի պատասխանատու՝ Սամվել Թամազյան

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

Создайте свой веб-сайт на WordPress.com
Начало работы
%d такие блоггеры, как: