Առավոտյան ընդհանուր պարապմունք։ Հոկտեմբերի 4

 

october-4

  • Հոկտեմբերի 4, տարվա 277-րդ (նահանջ տարիներին՝ 278-րդ) օրն է։

    Տարվա ավարտին մնում է 88 օր

  • 610 — Հերակլիոս Ա-ն դառնում է Բյուզանդիայի կայսր

    Հերակլիոս (575 թվականից-641 թվական), ազգությամբ հայ բյուզանդական կայսր 610 թվականից։Հերակլիոսը փորձեց ստեղծել քրիստոնեական նոր վարդապետություն՝ միակամություն (մոնոթելետիզմ), որի նպատակն էր կամրջել միաբնակներին և երկաբնակներին։ 633 թվականին Հերակլիոսը Կարինում գումարեց եկեղեցական ժողով, որին հրավիրված էին նաև կաթողիկոս Եզր Ա Փառաժնակերտցին և այլ հայ եպիսկոպոսներ ու վարդապետներ, որոնք թեպետ ընդունեցին նոր վարդապետությունը, սակայն շարունակեցին առաջնորդվել հայկական եկեղեցու ծեսերով։

  • 1911՝ Լոնդոնում գործարկվում է առաջին շարժասանդուղքը

  • Այս օրը ծնվել է Գևորգ Բաշինջաղյան, հայ ճանաչված նկարիչ

    Բաշինջաղյանի նկարների (շուրջ 1000) մեծ մասը հայկական բնապատկերներ են, որոնց բնորոշ են բնության մանրազնին պատկերումը՝ ակադեմիզմի որոշ տարրերով («Արարատ», 1883, «Խաչատուր Աբովյանի տունը Քանաքեռում», 1884)։ Բնանկարչությունը ինքնուրույն ժանրի նշանակություն է ստացել Բաշինջաղյանի էպիկական և մոնումենտալ գործերում, որոնցում գեղարվեստական մեծ ընդհանրացումներով, համոզչականությամբ է վերարտադրված հայրենի բնությունը («Արարատ», 1912, «Վաղ գարուն»)։

  • Այս օրը համարւվում է աշխարհում Կենդանիների պաշտպանության համաշխարհային օր

    Այս օրը նշել որոշվել էր Ֆլորենցիայում (Իտալիա), 1931 թվականին, բնության պաշտպանության շարժման կողմնակիցների միջազգային համագումարում։ Կենդանիների պաշտպանության համաշխարհային օրվա անցկացման ամսաթիվը պատահական չէր ընտրված։ Հոկտեմբերի 4-ը կաթոլիկ եկեղեցու սրբերից ամենահարգվածներից մեկի՝ Ֆրանցիսկ Ասսիզեցու հիշատակի օրն է (մահացել է 1226 թվականի հոկտեմբերի 4-ին)։ Ֆրանցիսկ Ասսիզեցին համարվում է կենդանիների խնամակալը, այդ պատճառով էլ համագումարի մասնակիցները ընտրեցին այդ օրը։

 

  • Ռուսաստանում — Տիեզերական ուժերի օր, ԿԳՆ քաղաքացիական պաշտպանության ուժերի օր։

 

  •  Ընդհանուր պարապմունքի տվյալ նյութը կներկայացնեն քոլեջի ուսանողներ՝
  1. Մարիաննա Շահբազյանը երկրորդ կուրս
  2. Ժաննա Մկրտչյանը երկրորդ կուրս

Ընդհանուր պարապմունքի պատասխանատու՝ Սամվել Թամազյան, Մարինե Մկրտչյան

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

Создайте свой веб-сайт на WordPress.com
Начало работы
%d такие блоггеры, как: