Փետրվար-մայիս, մայիսյան հավաքներ․ ամփոփում

Ամփոփելով Մայիսյան նախագծային ամիսը, այն կամփոփեմ իմ երրորդ ուսումնական շրջանից սկսած,։ Սա իմ աշխատանքային 7-րդ ամիսն է և այս ընթացքում մենք կատարել ենք նշանակալի նախագծեր և աշխատանքներ։ Նախորդ շրջանները ներկայացվել են իմ բլոգում։ Կներկայացնեմ այն ինչ ամփոփված չի եղել դեռևս, դրանք կներկայացնեմ հերթականությամբ։ Փետրվար ամիսը սկսվեց մեր Արատեսյան ձմեռային միջավայրով։ Ձմեռային Արատեսը մեր բոլորի համար նորություն էր և չնաշխարհիկ միջավայրում մեզ հյուրընկալեց մեր դպրական կենտրոնը։ Մենք մարտ ամսին հասարակագիտության շրջանակներում կատարեցինք մի շատ կարևոր աշխատանք։ Քոլեջի ուսանողները սկսեցին ուսումնասիրել երիտասարդական տարբեր ենթամշակույթներ։ Այս ուսումնասիրությունը թույլ տվեց ավելի մատչելի և առավել ըմբռնելի դարձնել դպրոցում և դպրոցից դուրս գոյություն ունեցող բազմաթիվ երիտասարդական ուղղությունները և հոսանքները։ Ապրիլ ամսին մենք ամփոփեցինք մեր մեկ ամսվա աշխատանքը։ Հաջորդ մեր հասարակագիտական նախագիծը ևս շատ կարևոր մի ուսումնական փուլի ամփոփում էր։ Քոլեջի ուսանողները այս աշխատանքով ամփոփեցին իրենց գիտելիքները՝ հասարակությունից, պետությունից, կառավարման համակարգին։ Նախագիծը կոչվում էր Ուտոպիա-պետություն։
Այս նախագծի շրջանակներում ուսանողները ստեղծեցին իրենց ուտոպիա-պետությունները և միասին փորձեցին ստեղծել իրենց երազանքների պետությունը, միջավայրը։
Մեր այս շրջանի ամենանշանակալի նախագիծը մենք իրականացրեցինք զբոսաշրջության բաժնի ուսանողների հետ։ Զբոսաշրջային ռեսուրսներ առարկայի շրջանակներում, մենք մի քայլ առաջ անցանք և տեսական գիտելիքներից անցում կատարեցինք, դեպի գործնականի։ Կազմակերպեցինք քայլարշավ, որի նպատակը Երևան քաղաքի նշանավոր արձանների ուսումնասիրումն էր։ Նախագիծը ի վերջո մեզ հաջողվեց 22 կմ քայլարշավից հետո։
Ամփոփելով այս ուսումնական շրջանը, կարող եմ ասել, որ այն լեցուն էր նախագծերով և ուսումնական բուռն գործընթացներով52104981_330761077545296_8813440047224193024_n

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

Создайте свой веб-сайт на WordPress.com
Начало работы
%d такие блоггеры, как: