Հասարակագիտական նախագիծ
Թեմա՝ <<Ուտոպիա-պետություն>>
Նպատակ՝
- Ամբողջացնել հասարակագիտություն առարկայի՝ <<պետություն>> և << հասարակություն>> թեմաների գիտելիքները։
- Զարգացնել ինքնուրույն, ստեղծագործ մտածողություն։
- Ծանոթացում տարբեր հասարակական, քաղաքական գաղափարների և տեսակների հետ։
Մասնակիցներ՝ քոլեջի ուսանողներ և այլ հետաքրքված սովորողներ։
Ընթացք՝
Նախապատրաստական շրջան․ ապրիլի 15-25։
Սովորողները կքաղեն գրականությունից և համացանից հնարավոր ամեն ինֆորմացիա, որոնք իրենց կօգնեն նախագծի ներկայացման ժամանակ՝ ներկայանալ և ներկայացնել։
Նախագիծ, ընթացք՝
- Մասնակիցները կբաժանվեն խմբերի։ Այնուհետև նրանց կտրվի ժամանակ մտածելու և ապա ներկայացնելու իրենց <<ուտոպիա>> պետությունը։
- Յուրաքանչյուր խումբ կփորձի պաշտպանել իրենց <<ուտոպիա>> պետությունը՝ ներկայացնելով նրա դրական հատկանիշները։
- Տեղի կունենա բանակցություններ խմբերի միջև, որի արդյունքում հնարավոր է խմբերի միավորում։
- Տեղի կունենա բանավեճ։
Ամփոփում՝
Սովորողները կամբողջացնեն իրենց գիտելիքները հասարակագիտությունից։ Հնարավորություն կունեն աշխատել խմբով և դրսևորել ստեղծագործ մտածողություն։ Կկարողանան իրենց մտքերը արտահայտել անկաշկանդ։ Հնարավորություն կունենան ինքնադրևորվելու։
Արդյունքները կամփոփվեն և կհրապարակվեն բլոգներում։
Ժամանակահատված՝ ապրիլի 26:
Վայր՝ Քոլեջ։
Նախագծի համակարգող՝ Սամվել Թամազյան։
Добавить комментарий