Հասարակագիտական նախագիծ
Թեմա՝ <<Երիտասարդական ենթամշակույթներ․ ընդունված նորմերի շեղու՞մ, թե ազատության յուրօրինակ դրսևորում>>
Նպատակ՝
- Ծանոթացում Երիտասարդական ենթամշակույթների հետ։
- Փողոց-դպրոց փոխհարաբերությունների և փոխադարձ ազդեցությունների վեր հանում և այս երկուսի հնարավոր փոխհարաբերությունների քննարկում։
- Սովորողների տարբեր ենթամշակույթների հնարավոր փոխհարաբերությունների և զուգորդումների որոնում։
Մասնակիցներ՝ կրթահամալիրի սովորողներ և դասավանդողներ։
Քոլեջի ուսանողներ՝
Լիլիա Սոսոյան, Ավետիս Պետրոսյան
Անիտա Գևորգյան
Մարիաննա Շահբազյան, Անի Պետրոսյան
Վերժինե Կագարյան
Անուշիկ Քելամյան
Լուիզա Մելոյան
Ընթացք՝
Նախապատրաստական փուլ
- Սովորողներին հետազոտական խմբերի բաժանում
- Սովորողների փաստահավաք և նյութահավաք գործունեություն
Բուն Գործունեություն
- Սովորողները ներկայացնում են իրենց հետաքրքրող ենթամշակույթները։
- Տեղի կունենա քննարկում։
- Հնարավոր է՝ բանավեճ։
Ամփոփում-արդյունք
- Սովորողները և ուսուցիչները հնարավորություն կունենան ծանոթանալ դպրոցում և դպրոցից դուրս գոյություն ունեցող տարբեր ենթամշակույթներին։ Սովորողները հնարավորություն կունենան ազատ հարթակում ներկայացնել իրենց <<պատկանելությունը>>, կամ իրենց հետաքրքող նյութը և պատրաստ կլինեն փոխանակել և լսել կարծիքներ։ Կորոնեն խաղաղ փոխհարաբերվելու և գոյակցելու ճանապարհներ և կուղենշեն ճանապարհներ դրանց հասնելու համար։
- Քննարկումների շարք
- Հնարավոր բանավեճ
Ժամանակահատված
Նախապատրաստական փուլ` Մարտի 1-31
Ներկայացում՝ Ապրիլի 3
Նախագծի համակարգող՝ Սամվել Թամազյան
Добавить комментарий