Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի քոլեջ․ ծրագիր՝ տուրիզմի ռեսուրսներ դասընթացի համար

Վայոց  ձորի պատմություն. ծրագիր  տուրիզմի ռեսուրսներ դասընթացի համար

Սամվել Թամազյան

Դասընթացի նկարագիր

  • Դասընթացը ներկայացնում է ՀՀ Վայոց ձորի մարզի պատմությունը, այդ պատմության առանցքային դրվագները՝ հայոց և համաշխարհային պատմության համատեքստում։ Ընդհանուր պատմական ակնարկներից, հայտնի ու քիչ հայտնի փաստերից զատ, դասընթացի ընթացքում անցկացվում են զուգահեռներ ու համեմատություններ, որոնք հիմք են կազմում տրամաբանված պատամական գիտելիք։ Բուն պատմական ուղեծրի համատեքստում, ներկայացվում է նաև Վայոց ձորի մարզի առանձին քաղաքների՝ Եղեգնաձոր, Վայք, Ջերմուկ և առավել հայտնի գյուղերի պատմությունը, բնակչության տեղաշարժերը, պատմական հիմնական անցքերը։ Ներկայացվում են նաև առանձնակի զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող բերդերի, ամրոցների, եկեղեցիների և վանական համալիրների, ինչպես նաև, պատմական այլ հուշարձանների պատմությունը, դրանց հետ կապված փաստական նյութը և հետաքրքիր լեգենդները։

 

Դասընթացը բաղկացած է միմյանց հետ տրամաբանական կապի մեջ գտնվող 12 դասախոսությունից և իրականացվում է 1 հիմնական  դասախոսի մասնակցությամբ:

 

Դասընթացը նախատեսված է մարզային տուրիզմի ռեսուրսներ դասընթացի համար, հետևաբար ներառելու է քննարկվող հարցերի բավականին լայն շրջանակ, որոնք վերաբերելու են մեկ առանցքային խնդրի` զբոսաշրջության զարգացման խնդիրներին։ Այս խնդիրների շարքում, պատմությունը, պատմական գիտելիքը, պատմական լեգենդները և հիշողությունները ծառայում են որպես միջոց՝  համապատասխան հմտություններ զարգացնելու համար։

 

Դասընթացի ավարտին, ներկայացված դասախոսությունները և տրամադրված նյութերն ու գրականությունը յուրացնելու արդյունքում, մասնակիցները հստակ ու զբոսաշրջային ծրագրերի իրականացման համար բավարար պատկերացումներ կունենան պատմության` որպես առանձին գիտության ու իրենց գործունեության ակտիվացման համար վերջինիս ընձեռած հնարավորությունների, Վայոց ձորի մարզի պատմության առանցքային փուլերի, ինչպես նաև՝ զբոսաշրջային հետաքրքրություններ ներկայացնող վայրերի պատմության վերաբերյալ։ Դասընթացը և օժանդակ նյութերը յուրացնելու պարագայում, զբոսավարները կունենան հստակ կիրառելի հմտություններ՝ պատմության մասով։

Դասընթացի նպատակները:

  1. Ամփոփ պատկերացում ձևավորել այն մասին, թե ինչ է պատմությունը որպես գիտություն։ Ինչու՞ է այն անհրաժեշտ, սեփական պատմությունը, մշակույթը ճանաչելու և այլ մշակույթների ու պատմությունների հետ համակեցության մեջ դնելու համար։
  2. Ներկայացնել Վայոց ձորի մարզի պատմության հիմնական փուլերը և առանցքային դեպքերը։
  3. Ներկայացնել Վայոց ձորի մարզի առանձին բնակավայրերի պատմությունը։
  4. Ներկայացնել Վայոց ձորի մարզի զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող հուշարձանների հիմնական խմբի պատմությունը։

 

Լսարանը, թիրախ խումբը

Դասընթացը որոշ առումներով հատուկ մասնագիտական դասընթաց է, կոնկրետ լսարանով՝ զբոսաշրջության ռեսուրսներով հետաքրքրվող:

Ըստ այդմ, հիմնական հարցադրումները, թեմաներն ու դրանց ներկայացման ընթացքում կիրառվելքի մեթոդները ուղղված են լինելու հենց այս լսարանի մասնագիտական հմտությունների ու կարողությունների աճին, ինչպես նաև պատմական գիտելիքի փոխանցման միջոցով մարզի մասին տեղեկատվության հանրայնացման աճին:

 

 

Դասընթացի բովանդակությունը:

 

  • Վայող ձորի պատմություն. ներածական դասախոսություն (2 ժամ):
  • Վայոց ձորի մարզի զբոսաշրջային կենտրոնների ընդհանուր նկարագիր (1 ժամ):
  • Եղեգնաձոր քաղաքի պատմությունը և առանձնահատկությունները (2 ժամ):
  • Ջերմուկ քաղաքի պատմությունը (1 ժամ):
  • Նորավանքի վանական համալիր (1 ժամ):
  • Վայոց ձորի ամրոցները (1 ժամ):
  • Վայոց ձորի նշանավոր վանքերը և եկեղեցիները (2 ժամ):
  • Վայոց ձորի քաղաքները (1 ժամ):

Թեմա 1. Վայոց ձորի պատմություն

Ընդհանուր պատկերացումներ

Ներածություն:

Վայոց ձորի անվան ծագումնաբանությունը:

Վայոց ձորի աշխարհագրական դիրքը, բնական և քաղաքական սահմանները:

Վայոց ձորի մարզի պատմական համառոտ ակնարկ:

Վայոց ձորը՝ հին աշխարհում:

Վայոց ձորը՝ միջնադարում:

Վայոց ձորը՝ նոր ժամանակաշրջանում:

Ներկայացում-բովանդակություն

Հաշվի առնելով Վայոց ձորի պատմաաշխարհագրական շրջանի ունեցած բացառիկ դերը հայոց պատմության մեջ, այս թեմայի պատմության փուլին հատկացնում ենք երկու դասաժամ: Բուն ներկայացման ընթացքն ուղղորդվում է լսարանի հետ հարցադրումներով, հարց-պատասխանով, կարծիքների արտահայտմամբ: Սա նաև հնարավորություն է տալիս պարզել լսարանի հնարավոր կոմպետենտության աստիճանը: Լսարանն ազատ է կարծիքներ արտահայտելուց և ցանկացած պահին՝ հարցադրումներ կատարելու: Այս թեմայի շրջանակներում ներկայացվում են ընդհանուր տեղեկություններ Վայոց ձոր պատմաաշխարհագրական շրջանի, ապա նաև՝ մարզի պատմությունից: Ներկայացվում է Վայոց ձոր անվան ստուգաբանությունը, ինչպես լեզվաբանության դիտանկյունից՝ դաշտում առկա տեսությունների միջոցով, այնպես էլ՝ անվան հետ կապված լեգնեդները և կրոնական վարկածը: Վայոց ձորի մարզի աշխարհագրական և բնական սահմաններն ու դիրքը ներկայացվում են ըստ Աշխարհացույցի  և հետագա փուլերի քարտեզների (օգտագործելով ֆիզիկական և աշխարհագրական քարտեզներ, այստեղ կան նաև ատլասներ, նյութեր, որոնք առանձին թերթերով բաժանվում են մասնակիցներին): Փոքրիկ անդրադարձ է կատարվում նաև հարևան տարածքներին: Ներկայացվում է մարզի համառոտ պատմությունն ինչպես նախապատմական փուլերում՝ հնավայրերի և կիկլոպյան ամրոցների տեսքով, այնպես էլ՝ պատմական փուլն ըստ ժամանակաշրջանների: Այնուհետ, ներկայացվում է Արտաշեսյան փուլը և ներկայիս մարզի տարածքում տեղի ունեցած իրադարձությունների համառոտ ակնարկ: Սրան հաջորդում է Արշակունյաց փուլը և Վայոց ձորը, որպես Սյունիք-Սիսական նահանգի մի մաս, որպես Սյունիների տոհմական տիրույթներ: Այս փուլից հետո անցում ենք կատարում 8-11-րդ դարերին, երբ Սյունիքի իշխանները բավականին հզոր էին և հակակշիռ էին ստեղծում  Բագրատունյաց թագավորության համար: Նոր ժամանակների համար մեկնակետ են հանդիսանում 19-րդ դարի վերջի, 20-րդ դարի սկզբի իրադարձություններին, մասնավորապես՝ Հայաստանի Առաջին Հանրապետությանը: Ներկայացնում ենք նաև խորհրդային փուլը և ամփոփում թեման:

Գործնական հատված-Գործողություններ

Ներկայացված տեսական մասը փորձում ենք ամփոփել հարցադրումներով: Այնուհետ, մասնակիցները բաժանվում են երեք կամ չորս խմբերի՝ կախված մասնակիցների քանակից: Նրանց բաժանվում են դասի առաջին հատվածում ներկայացված հասկացություններ, փաստեր, երևույթներ, անվանումներ, որոնք ընդգրկում են դասի ամբողջ տեսական հատվածը: Օգտագործելով Շվարցի և Ռաֆայելի հասկացության/սահմանման քարտեզի օրինակը և առաջնորդվելով հետևյալ հարցադրումներով՝ ի՞նչ է դա, ի՞նչի է նման, ի՞նչ բնութագիր ունի, ինչպե՞ս կպատկերեք, ի՞նչ օրինակներով, մասնակիցներ կատարում են ներկայացված առաջադրանքը և A3 չափսի թղթերի վրա կազմում են գրաֆիկ-քարտեզներ:

Վերարտադրում

Դասի վերջին հատվածում, մասնակիցները կատարում են խմբերի մեջ դերերի բաշխում և ներկայացնում են նախորդ՝ գործնական հատվածի կատարած առաջադրանքները մյուս մասնակիցներին: Շատ կարևոր է, որպեսզի փոքր խմբերում ներառված յուրաքանչյուր ոք ունենա որոշակի ասելիք: Ըստ այդմ, հնարավոր կլինի եզրակացնել նրա ստացած գիտելիքների և հմտությունների աստիճանը ներկայացվող թեմայից: Վերապատրաստողն այս մասում շատ քիչ է միջամտում: Կարող է ուղղել միայն ճշտող հարցեր:

 

 

Թեմա 2. Վայոց Ձորի մարզի զբոսաշրջային կենտրոնների ընդհանուր նկարագիր

Ընդհանուր պատկերացումներ

Հուշարձան հասկացությունը:

Կիկլոպյան ամրոցներ:

Հնավայրեր և դամբարանադաշտեր:

Պեղումների ընթացքում հայտնաբերված, կարևոր նշանակություն ունեցող իրեր:

Ամրոցներ:

Եկեղեցական մշակույթ:

Քարանձավներ:

Հիմնական կենտրոնների ընդհանուր բնութագիր:

Ներկայացում-բովանդակություն

Ներկայացվում են հուշարձան հասկացության ընկալումները հասարակագիտական տարբեր դիսցիպլինների դիտանկյունից: Անցում է կատարվում Վայոց Ձորի մարզում հայտնաբերված կիկլոպյան ամրոցներին, դրանց ժամանակագրության, ուսումնասիրությունների ընթացքում հայտնաբերված հետաքրքիր փաստերին: Ներկայացվում են առավել հայտնի հնավայրերը և դամբարանադաշտերը: Հատկապես այն հնավայրերը, որտեղ ներկա փուլում ընթանում են աշխատանքներ: Իսկ դամբարանադաշտերի պարագայում, տրվում է ընդհանուր բնութագիր: Սակայն մասնավոր նկարագիր է տրվում հնավայրերից հայտնաբերված առավել կարևոր իրերին՝ զենքեր, զրահներ, խեցեղեն, կենցաղային այլ իրեր: Անդրադարձ է կատարվում Վայոց ձորի մարզի տարածքում առկա ամրոցներին, դրանց տիպաբանությանը, ժամանակագրությանը և նկարագրվում է ներկայիս վիճակը: Ընդհանուր դրույթներով ներկայացվում է եկեղեցական մշակույթը: Անցում է կատարվում Վայոց ձորի մարզի եկեղեցիներին և վանական համալիրներին: Քանի որ, նշված մասով ունենք առանձին թեմա, ապա այստեղ ծավալուն չենք կենտրոնանում եկեղեցիների պատմության և առանցքային դրվագների վրա: Ավելի շատ ներկայացնում ենք եկեղեցաշինության և ճարտարապետության հիմնական գծերը, սկզբունքները, տարածված ոճերը: Սրանք անհրաժեշտ են, մշակույթի այս տարատեսակի վերաբերյալ հիմնային գիտելիքներ ձեռք բերելու համար: Ուշադրության ենք արժանացնում Սյունիքի մարզում հայտնաբերված ժայռապատկերներին: Անդրադառնում ենք քարանձավներին և դրանց բնակիչներին: Սակայն այդ անդրադարձը կրում է ընդհանուր բնույթ, քանի որ հաջորդող թեմաներում ևս, կան հետաքրքիր տեղեկություններ քարանձավների և քարանաձավների բնակիչների կենցաղի վերաբերյալ:

 

Գործնական հատված-Գործողություններ

Ներկայացված տեսական մասն ամփոփում ենք հարցադրումներով: Ամփոփումից հետո, սկսում ենք նայել թեմայի վերաբերյալ տարբեր նկարներ և տեսակավորել դրանք: Մասնակիցները ներկայացնում են իրենց դիտարկումները ցուցադրվող նյութի վերաբերյալ: Դիտում ենք փոքրիկ տեսաֆիլմ, որը վերաբերվում է հնավայրերին և դրանց ուսումնասիրությանը:

Վերարտադրում

Վերարտադրում հատվածում, ամփոփում ենք թեման այբբենական աղյուսակի միջոցով: Մասնակիցներին բաժանվում են թերթիկներ, որոնց վրա հաջորդական կերպով գրված են այբուբենի տառերը: Յուրաքանչյուր տառի դիմաց, մասնակիցները գրում են համապատասխան տառով սկսվող և օրվա թեմային վերաբերվող անվանում, տեղանուն, հասկացություն, փաստ և այլն: Այս ձևաչափը կարելի է կազմակերպել ինչպես անհատապես, այնպես էլ՝ խմբերով և զույգերով: Կազմակերպման յուրաքանչյուր տարբերակում, հնարավոր է կիրառել փոխօգնության միջոցը: Օրինակ. զույգերով աշխատանքի ժամանակ, զույգերը լրացնում են իրենց թերթիկները և այնուհետ, մյուս զույգի հետ փոխվում են թերթիկներով: Նրանք կարող են ունենալ լրացումներ գործընկեր զույգի թերթիկի համար: Եթե անգամ լրացումներ չունեն, ապա շատ դեպքերում, տեսնում են բառեր, որոնք իրենց թերթիկներում չէին նշել:

 

 

 

 

Թեմա 3. Եղեգնաձոր քաղաքի պատմությունը և առանձնահատկությունները

Ընդհանուր պատկերացումներ

Բնակավայրի հիմնումը և ժամանակագրությունը:

Անվանումների ստուգաբանության վերաբերյալ առկա տեսություններ:

Քաղաքի պատմության փուլաբաժանում:

Քաղաքի և դրա մերձակայքի կարևոր վայրերը:

Քաղաքային միջավայրի ձևավորումը:

Էթնիկ կազմը և դրա փոփոխությունները:

Ներկայացում-բովանդակություն

Այս թեմայի շրջանակներում ներկայացնում ենք քաղաք հասկացությունն ընդհանրապես և բնակավայրի հիմնադրման պատմությունը, շրջանառության մեջ եղած հիմնական տեսությունները: Անդրադարձ ենք կատարում բնակավայրի անվան ստուգաբանությանը, ինչպես հին լեգենդներին, այնպես էլ՝ լեզվական ստուգաբանությանը: Ներկայացնում ենք բնակավայրի զարգացման հիմնական փուլերը, անվանումների փոփոխությունները: Անդրադառնում ենք բնակավայրի էթնիկ կազմին և դրա փոփոխություններին, բնակավայրում առկա մշակութային կենտրոններին և թանգարաններին: Որոշ մասերի անդրադառնում ենք ամբողջական, իսկ վանքերի և բերդի հատվածին՝ ընդհանուր գծերով, քանի որ առանձին թեմա ունենք այդ երկու երևույթների վերաբերյալ:

 

Գործնական հատված-Գործողություններ

Թեման ամփոփում ենք հարցադրումներով: Այնուհետև մասնակիցներին բաժանվում են տեքստեր, որոնց մեջ կան ակնհայտ սխալներ: Այս տարբերակը կարելի է կիրառել երկու տարբեր մոտեցումներով: Մոտեցումներից առաջինի համաձայն, բոլոր մասնակիցներին տալիս ենք նույն տեքստը: Երկրորդ մոտեցման համաձայն, մասնակիցներին բաժանում ենք սխալներով, սակայն տարբերվող տեքստեր:

Վերարտադրում

Վերջնական փուլում, մասնակիցներն անհատապես, միմյանց լրացնելով, ներկայացնում են իրենց կատարած աշխատանքը, գտած սխալները: Ցույց են տալիս իրենց ուղղումները: Նրանք կարող են օգտվել համացանցից և երաշխավորված գրականությունից: Բացի սխալներն ուղղելուց, կարող են անել նաև լրացումներ:

Թեմա 4. Ջերմուկ քաղաքի պատմությունը

Ընդհանուր պատկերացումներ

Բնակավայրի հիմնումը և ժամանակագրությունը:

Անվանումների ստուգաբանության վերաբերյալ առկա տեսություններ:

Բնակավայրի պատմության փուլաբաժանումը:

Քաղաքային միջավայրի ձևավորումը:

Հիմնական թաղերը և դրանց անվանումները:

Էթնիկ կազմը և դրա փոփոխությունները:

Ջերմուկը 20-րդ դարում:

Հին Ջերմուկ գյուղը:

Քաղաքի մշակութային կենտրոնները, կենցաղը, ազգագրությունը:

 

Ներկայացում-բովանդակություն

Այս թեմայի շրջանակներում ներկայացնում ենք Ջերմուկ բնակավատեղիի հիմնադրման պատմությունը, շրջանառության մեջ եղած հիմնական տեսությունները: Անդրադարձ ենք կատարում բնակավայրի անվան ստուգաբանությանը, ինչպես հին լեգենդներին, այնպես էլ՝ լեզվական ստուգաբանությանը: Անդրադառնում ենք քաղաքի հիմնական թաղամասերին, էթնիկ կազմին և դրա փոփոխություններին. էթնիկը կազմը մինչև խորհրդային կարգերի հաստատումը և խորհրդային կարգերի հաստատումից հետո: Կներկայացնենք քաղաքի մշակութային կենտրոնները, կենցաղը, մշակութային միջավայրը: Անդրադարձ կկատարենք նաև Ջերմուկի շրջակայքում գտնվող հետաքրքրիր բնակատեղիներին և հուշարձաններին: Առանձնակի հետաքրքրություն են ներկայացնում բուժարանը և ջրվեժը։

 

 

Գործնական հատված-Գործողություններ

Թեման ամփոփում ենք հարցադրումներով: Այնուհետև մասնակիցներին բաժանվում են տեքստեր, որոնց մեջ կան ակնհայտ սխալներ: Այս տարբերակը կարելի է կիրառել երկու տարբեր մոտեցումներով: Մոտեցումներից առաջինի համաձայն, բոլոր մասնակիցներին տալիս ենք նույն տեքստը: Երկրորդ մոտեցման համաձայն, մասնակիցներին բաժանում ենք սխալներով, սակայն տարբերվող տեքստեր:

Հաշվի առնելով այն, որ թեման ներառում է երկու դասաժամ, մասնակիցները կազմում են նաև Ջերմուկ քաղաքի և շրջակայքի հնարավոր զբոսաշրջային երթուղին: Դրա մեջ ներառում են ոչ միայն մշակութային վայրերը, զբոսաշրջային ստանդարտ վայրերը, այլ նաև տներ, խանութներ, որոնք ներկայացնում են Ջերմուկի կենցաղը և ազգաբանությունը:

 

Վերարտադրում

Վերջնական փուլում, մասնակիցներն անհատապես, միմյանց լրացնելով, ներկայացնում են իրենց կատարած աշխատանքը, գտած սխալները: Ցույց են տալիս իրենց ուղղումները: Նրանք կարող են օգտվել համացանցից և երաշխավորված գրականությունից: Բացի սխալներն ուղղելուց, կարող են անել նաև լրացումներ:

Այնուհետ ներկայացնում են իրենց կազմած երթուղիները: Երթուղիները ներկայացնելիս, համառոտ պատմում են այն ամենը, ինչ պետք է ներկայացնեն զբոսաշրջիկներին:

Թեմա 5. Նորավանքի վանական համալիր

Ընդհանուր պատկերացումներ

Վանքի ստեղծման պատմությունը:

Պատմական իրադարձությունները և հիմնական փուլերը:

Վանական համալիրի եկեղեցիները:

Ճարտարապետ Մոմիկը ու Նորավանքը

Ներկայացում-բովանդակություն

Նորավանքը միջնադարյան Հայաստանի ամենախոշոր վանական համալիրներից էր: Իր ազդեցությամբ ու նշանակությամբ զիջում էր թերևս միայն Հաղբ(պ)ատվանքին: Բացի բացառիկ պատմություն ունենալուց, այն նաև հետաքրքիր զբոսաշրջային կենտրոն է: Ուստի, թեմայի շրջանակներում կանդրադառնանք ինչպես վանքի պատմությանը, ճարտարապետությանը, պատմության կարևոր դրվագներին, այնպես էլ՝ մշակութային կյանքին և այդ կյանքին վերաբերվող առանցքային կետերին: Նորավանքի հետ կապված կան բազմաթիվ հետաքրքիր պատմություններ և լեգենդներ, որոնք նույնպես կներկայացվեն թեմայի շրջանակներում:

 

 

Գործնական հատված-Գործողություններ

Թեմայի վերաբերյալ հարց-պատասխան, մտագրոհ ձևաչափից բացի, իրականացնում ենք պատմության վերակառուցում: Աշխատանքային խումբը բաժանվում է թիմերի: Ցանկալի է, որպեսզի լինեն երեք թիմեր: Թիմերից յուրաքանչյուրն ընտրում է պատմական որոշակի ժամանակաշրջան և փորձում է վերակառուցել-ներկայացնել վանքի պատմության այդ փուլը: Վերակառուցում-ներկայացումը կատարում են առաջին դեմքով և ներկա ժամանակով, որպես անմիջական մասնակիցներ:

 

Վերարտադրում

Այս թեմայի ավարտական փուլում, մասնակիցների խմբերը ներկայացնում են գործնական փուլում իրենց կատարած աշխատանքները: Դերաբաշխումը կատարում են հավասարաչափ, որպեսզի խմբի յուրաքանչյուր անդամ ունենա ասելիք: Խմբերը ներկայացնում են իրենց աշխատանքները: Գործընկերները կարող են հանդես գալ առաջարկություններով, դիտարկումներով, լրացումներով:

Թեմա 6. Սյունիքի ամրոցները

Ընդհանուր պատկերացումներ

Պաշտպանական ամրություններ հասկացությունը:

Հայկական պաշտպանական ամրությունների պատմության հպանցիկ ակնարկ:

Վայոց Ձորի ռազմաքաղաքական դիրքի և նշանակության ներկայացում:

Էրթիջի ամրոց:

Պռոշաբերդ:

Սմբատաբերդ:

Սուլեմա բերդ:

Ներկայացում-բովանդակություն

Թեմայի շրջանակներում ներկայացնում ենք քաղաքների պաշտպանական համակարգերն ընդհանրապես: Հպանցիկ քննարկում ենք պաշտպանական համակարգի մոդելները և անցում կատարում հայկական բերդերի խնդիրներին: Անդրադառնում ենք Վայոց ձորի ռազմաքաղաքական դերին: Ներկայացնում ենք դրվագներ Վայոց ձորի ռազմական պատմությունից, հայտնի ապստամբություններից: Ամբողջական քննարկում և ներկայացնում ենք միջնադարյան փուլի և 18-րդ դարի դեպքերը, ռազմաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում: Եթե դրանցում եղել են անապատներ կամ հանդիսացել են վանական համալիր-բերդեր, ապա ներկայացնում ենք այդ ասպեկտը ևս:

Ներկայացնում ենք ամրոցների կառուցման  աշխարհագրական դիրքերը և ունեցած ռազմական դերը: Ամրոցների պաշտպանական նշանակությանը և ոճին: Ներկայացնում ենք նաև բերդերի օժանդակ կառույցները, դրանց պահպանվածության և վերականգման վիճակն արդի փուլում:

Գործնական հատված-Գործողություններ

Այս հատվածում, կարելի է կազմակերպել լսարանային և արտալսարանային գործնական պարապմունքներ: Արտալսարանայինի մասով, հետաքրքիր կլինի շրջայց ունենալ գոնե բերդերից մեկով: Ցանկալի է՝ Սմբատաբերդ: Լսարանային աշխատանքներում կիրառելի են դիդակտիկ նյութերի ցուցադրությունը և դրանց քննարկումները: Ամրոցային ճարտարապետության վերաբերյալ փոքրիկ հոլովակների դիտումը՝ մասնակիցներին հասանելի լեզուներով: Կարելի է մասնակիցների հետ կազմակերպել նաև ժամանակի մեքենա խաղը: Խաղի ժամանակ, մասնակիցները բաժանվում են երեք խմբերի: Յուրաքանչյուրին պատահականորեն բաժին է հասնում մեկ բերդ: Նրանք, համադրելով ունեցած գիտելիքները և կիրառելով հնարավորության սահմաններում առկա գործիքները, պետք է փորձեն վերականգնել նշված ամրոցների պատմական միջավայրը:

 

Վերարտադրում

Թեմայի ավարտական փուլում, մասնակիցների թիմերը ներկայացնում են գործնական փուլում կատարած իրենց աշխատանքները: Թիմերի ներկայացումներն անդամների միջև պետք է բաժանվեն հավասարաչափ, որպեսզի յուրաքանչյուրն ունենա իր անելիքը և ասելիքը: Թիմերն իրավունք ունեն լրացնելու միմյանց, ներկայացնելու դիտարկումներ և առաջարկություններ:

 

Թեմա 7. Վայոց ձորի նշանավոր վանքերը և եկեղեցիները

Ընդհանուր պատկերացումներ

Եկեղեցական մշակույթ:

Վայոց ձորի եկեղեցիների և վանքերի տեսակները:

Աղբերց վանքի (Գլաձոր) պատմությունը և ճարտարապետությունը:

Արատեսի վանքի պատմությունը և ճարտարապետությունը:

Գնդեվանքի պատմությունը և ճարտարապետությունը:

Հերմոնի վանքի պատմությունը և ճարտարապետությունը։

Թանահատի վանք։

Եղեգիսի Սուրբ Նշան եկեղեցի:

Որոտնավանք:

 

Ներկայացում-բովանդակություն

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ երկրորդ թեմայի շրջանակներում արդեն իսկ անդրադարձել ենք եկեղեցաշինությանը և եկեղեցի հասկացությանն ընդհանրապես, ապա հարցադրումներով փորձում ենք վերհիշել ունեցած տեղեկությունները, որը նաև հանդիսանում է որպես ներածություն: Այնուհետ, անդրադառնում ենք Վայոց ձորի մարզի եկեղեցաշինական մշակույթին և առանձին բաղադրիչներին: Հերթով ներկայացնում ենք ընդհանուր պատկերացումներ բաժնում տրված եկեղեցիները՝ դրանց հիմնադրման ժամանակաշրջանը, ճարտարապետական ոճերը, հետագայում ունեցած ճակատագիրը, ինչպես նաև, եկեղեցիների հետ կապված հետաքրքիր պատմությունները, երբեմն նաև՝ լեգենդները: Առանձին ուշադրություն ենք դարձնում անապատ վանական համալիրներին, պաշտպանական նշանակություն ունեցող եկեղեցիներին, դպրատուն եկեղեցիներին: Ներկայացնում ենք եկեղեցիների մշակութային գործառույթը, հիմնական ճարտարապետական կառուցվածքը և մոտեցումները: Անդրադարձ ենք կատարում նաև խոնարհված եկեղեցիներին: Հպանցիկ անդրադարձ ենք կատարում Սյունիքի թեմի պատմության ընդհանուր բաղադրիչներին:

 

Գործնական հատված-Գործողություններ

Այս թեմայի գործնական հատվածը կարող ենք կազմակերպել համեմատությունների և քննարկումների միջոցով: Ինչպես Վայող ձորի,  այնպես էլ Հայաստանի մյուս եկեղեցիները, դրանց ճարտարապետությունը և գործառույթները համամետում ենք քրիստոնեության մյուս ուղղություններում առկա եկեղեցիների և դրանց գործառույթների հետ: Քննարկում ենք ընդհանրապես եկեղեցի շինության անհրաժեշտությունը և նորերի կառուցման մոտիվացիան: Որքանո՞վ են դրանք ազդում տվյալ տարածքի ճարտարապետության և գրավչության վրա ընդհանրապես: Որքանո՞վ են եկեղեցիները, որոնք այդքան շատ են Հայաստանում, գրավում զբոսաշրջիկներին: Արդարացված է եղել արդյոք, պատմության ընթացքում, կառուցել այդքան շատ եկեղեցիներ ու այդ միտումը ժառանգել մինչև մեր օրերը: Ի՞նչ է տալիս եկեղեցաշինությունն ընդհանրապես Հայաստանի Հանրապետության քաղաքացուն: Ի՞նչ վիճակում են գտնվում խոնարհված եկեղեցիները:

 

 

Վերարտադրում

Այս թեմայի ավարտական փուլում, մասնակիցները կատարում են անհատական աշխատանքներ: Կազմում են սեփական կիրառելի ուղեցույցը, որն ամփոփում է Սյունիքի հիմնական եկեղեցիները: Ուղեցույց-քարտեզում, լինում են ընդհանրական և հակիրճ տեղեկություններ եկեղեցիների պատմության և հետաքրքիր դրվագների վերաբերյալ: Մասնակիցներից յուրաքանչյուրը, կարճ ժամանակահատվածում ներկայացնում է իր կազմած ուղեցույց-քարտեզը:

 

Թեմա 8. Սյունիքի քաղաքները և գյուղերը

Ընդհանուր պատկերացումներ

Վայք քաղաքի պատմությունը:

Արատեսի պատմությունը:

Եղեգիս գյուղի պատմությունը:

Հերմոն գյուղի պատմությունը:

Կոլորիտային դեմքերը և նրանց մասին պատումները:

Քաղաքային-մշակութային միջավայրը:

 

Ներկայացում-բովանդակություն

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դասընթացի ժամանակ, ունեցել ենք առանձին թեմաներ նվիրված Եղեգնաձորին և Ջերմուկին քաղաքներին, մարզն ամբողջությամբ պատկերացնելու համար, ճիշտ կլինի անդրադառնալ նաև Վայք քաղաքին և առանձին հետաքրքրություն ներկայացնող գյուղերին: Հարկ է ներկայացնել այդ քաղաքի և գյուղերի պատմությունն ընդհանրական գծերով: Առաջացումը, զարգացումը, քաղաքային և գյուղական միջավայրը և դրա հետ կապված երևույթները: Հարկ է ներկայացնել քաղաքային և գյուղական մշակութային միջավայրները իրենց առավել հետաքրքրական ու գրավչություն ունեցող կողմերով:

Գործնական հատված-Գործողություններ

Գործնական հատվածում մասնակիցների հետ կունենաք Քաոս խաղը: Խաղի իմաստը կայանում է հետևյալի մեջ: Մասնակիցներին բաժանվում են թղթեր, որոնց վրա, երկու կամ երեք սյունակներով գրված են նույնաքանակ բառեր, անուններ կամ երևույթների անվանումներ: Դրանք գրված են խառը: Մասնակիցները պետք է ընտրեն և համապատասխանեցնեն առավելապես միմյանց համապատասխանող բառերը, երևույթները, անվանումները:

 

 

Վերարտադրում

Թեմայի վերարտադրումը հնարավոր է անմիջականորեն կապել գործնական հատվածի հետ: Այն կարելի է կազմակերպել ինչպես թիմային, այնպես էլ՝ անհատական ձևաչափով: Սակայն պայմանով, որ եթե կազմակերպվում է թիմային ձևաչափով, ապա բոլոր թիմերին հատկացվում են տարբեր Քաոսներ: Այնուհետ, մասնակիցները ներկայացնում են իրենց կատարած աշխատանքները և մանրամասն հիմնավորում, թե ինչու՞ են ընտրել այդ զույգերը և եռյակները: Թիմերը կամ անհատները կարող են լրացնել միմյանց կամ ուղղել գործընկերների սխալները:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

Создайте свой веб-сайт на WordPress.com
Начало работы
%d такие блоггеры, как: