«Մուտքի» ճամբարի չորրորդ օրը (հուլիսի 5)
պետք է անցկացնենք Սևանի «Ժայռ»-ում։ Քանի որ օրը ոչ աշխատանքային է, այդ պատճառով մենք կաշխատենք հանգստանալով կամ կհանգստանանք աշխատելով։ Որպես պատմաբան՝ Սևանա լիճը ինձ մոտ ասոցացվում է Սևանա լճի ճակատամարտով, փոքրիկ պատմական ակնարկ իմ կողմից․
Սմբատ Ա թագավորի (890-914) մահից հետո, Հայաստանում պայքար էր ընթանում Հայոց արքա Աշոտ Երկաթի (914-928) և Արաբական խալիֆայության ուժերի միջը։ 921 թվականին, երբ Աշոտ Երկաթը ամրացած էր Սևանի կղզում, արաբ զորավար Բեշիրը ավիրում էր Հայաստանը և ի վերջո գալի է և պաշարում Սևանի կղզին։ Աշոտ Երկաթը ունենալով փոքրաթիվ ուժեր, որոշում է հանկարծակիի բերել արաբական ուժերին և լաստանավերով հարձակվում է նրանց վրա և նետահարում։ Անակնկալի գալով, արաբական ուժերը սկսում են նահանջել, որոնց մնացուկներին ջախջախում է Գևորգ Մարզպետունին։
Սևանի ճակատամարտից հետո Ատրպատականի ամիրայությունը և Արաբական խալիֆայությունը համակերպվում են Հայաստանի անկախության հետ։
Понравилось это:
Нравится Загрузка...
Похожее
Добавить комментарий