Այսօր վերապատրաստումները սկսվեցին մեզ համար մի նոր իրադարձությամբ․ այցելեցինք ագարակ, որտեղ շատերս առաջին անգամ շփվեցինք ձիերի հետ։ Ինչ խոսք, դա օրվա ամենակարևոր իրադարձությունն էր ինձ համար, քանի որ ձիերը ունեն աննկարագրելի էներգետիկա։
Օրը շարունակվեց խիտ գրաֆիկով և կարևոր փորձի փոխանակումներով, որոնք մեզ՝ ապագա ուսուցիչներիս, շատ օգտակար եղան։ Միջակայքում եղան նոր երգերի և պարերի դասընթացներ, որի ժամանակ լավ լիցքաթափվեցինք և ստացանք թարմ լիցքեր։
Օրվա երկրորդ, նոր իրադարձությունը՝ հեծանվավարությունը, ինձ նորից հիշեցրեց իմ անցած փորձը այդ գործում։
«Մուտքի» ճամբարը շարունակվում է․․․
«Մուտքի» ճամբար․ Օր երկրորդ

Добавить комментарий