Մուտքի ճամբար։ Առաջադրանքներ

 

Մարիետ Սիմոնյան

9634

1․ Պայքար առանց կատաղության: Օշո
Անձնական վերլուծություն

Օշոյի առակի իմաստը այն է, որ  յուրաքանչյուր մարդ երբ իր մեջ խեղդում է ատելությունը և ոխակալությունը, արդյունքում հաղթում է ինքն իրեն։ Չկա արտաքին հաղթանակ առանց ներքին հաղթանակի։
Սակայն, իմ կարծիքով, այս փիլիսոփայությունը միշտ չէ, որ ճիշտ է գործում։ Ռազմիկի, զինվորի, առաջնորդի համար ատելությունը թշնամիների նկատմամբ ունի մղիչ, հզորագույն ուժ և զենք, իսկ ատելության բացակայությունը, շատ հաճախ, դիտարկվում է որպես թուլություն։ Ես անձամբ հավատացած եմ, որ չկան լավ կամ վատ զգացմունքներ, կան ուղղակի ճիշտ տեղում, ճիշտ պահին օգտագործված զգացումներ։

2. Սովորողի տնային ուսումնական աշխատանք․ այլող փորձի ուսումնասիրություն

 Ինչպես նշվեց հոդվածում, առանց տնային աշխատանքի ուսուցումը իրենից ենթադրում է՝ պետության հաշվին ահռելի ֆինանսական ծանրաբեռնվածություն և Հայաստանի Հանրապետության համար Ֆինլանդիայի, կամ Ֆրանսիայի օրինակները կարող են անհնարին լինել և ոչ նպատակահարմար, այդ պատճառով, ըստ իս, նպատակահարմար կլինի Հայաստանում անցում կատարել չափավոր տնային աշխատանքների սիստեմին, որը իրենից կենթադրի աշակերտների և նրանց ծնորղների, ինչպես նաև հանրակրթական հաստատությունների միջև կոմպրոմիսային մի տարբերակ։
Այս գործընթացը առավել նպատակահարմար և հանրային առումով առավել լայն բնույթ տալու համար, լավ կլինի, որպեսզի բոլոր հանրակրթական հաստատություններում սկսվեն հանրային լսումներ և քննարկումներ, որոնց արդյունքները պետք է քննարկվի կրթության և գիտության նախարարությունում և տրվի նպատակահարմար որոշումներ և փոփոխություններ «Հանրակրթության մասին» օրենքում։

3. Թարգմանություն»

Աղոթք

 Կա մի շատ հայտնի պատմություն՝ փենջաբցի սիրահարված մի գեղջկուհու մասին։ Այս աղջիկը մի օր մտասույզ քայլում էր դաշտում, որտեղ միևնույն ժամանակ, մի հավատացյալ մարդ աղոթք էր անում։ Կրոնական օրենքով թույլ չէր տրվում անցնել այդ տարածքի սահմանները, և երբ գեղջկուհին պատրաստվում էր հետ գնալ, հանկարծ հավատացյալ մարդը նրան ասաց․
— Դու ինչպե՞ս այդպես անմիտ վարվեցիր, հիմա՛ր աղջիկ, մե՛ղք է անցնել այն վայրով, որտեղ մարդը աղոթք է ուղղում առ Աստված։
Աղջիկը կանգնեց և մեծ շփոթմունքով հարցրեց․
— Դուք ի՞նչ ի նկատի ունեք աղոթք ասելով։
-Աղո՞թք,- արտաբերեց նա,- Դու ինչ է, չգիտե՞ս, հիմար աղջիկ, ինչ է աղոթքը․ դա Աստծո հետ զրույց է։ Աղոթել, նշանակում է հիշել Աստծուն և զրուցել Նրա հետ։
Աղջիկն ասաց․
— Այ քեզ զարմանալի բան, դուք այդ ինչպե՞ս կարողացաք ինձ տեսնել, երբ մտածում էիք Աստծո մասին և զրուցում Նրա հետ։ Երբ ես եկա այստեղ, ես մտածում էի իմ սիրելիի մասին և մտքում խոսում էի նրա հետ։ Այդ պատճառով էլ ես Ձեզ չնկատեցի։

 

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

Создайте свой веб-сайт на WordPress.com
Начало работы
%d такие блоггеры, как: